Կիզիչ հունիս

Ֆրեդերիկ Լեյթոնի կտավ

«Կիզիչ հունիս»Բոցավառվող հունիս», անգլ.՝ Flaming June), անգլիացի նկարիչ, վիկտորիական ակադեմիզմի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Լեյթոնի 1895 թվականին ստեղծած կտավը։ Նկարի չափերն են 47x47 ինչ (1200 մմ x 1200 մմ)։ Կտավը համարվում է Լեյթոնի գլուխգործոցը և արտահայտում է նկարչի կլասիցիզմը։ Հնարավոր է, որ քնած կնոջ կերպարն ստեղծելիս Լեյթոնի վրա իրենց ազդեցությունն են թողել հույների քանդակած նիմփաներն ու նայադները։

Կիզիչ հունիս
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Լեյթոն
տարի1895
բարձրություն119,1 սանտիմետր
լայնություն119,1 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊոնսեի արվեստի թանգարան
հավաքածուՊոնսեի արվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Flaming June Վիքիպահեստում

«Կիզիչ հունիս» կտավը 1900-ական թվականներին կորավ տեսադաշտից և կրկին հայտնվեց 1960-ական թվականներին։ Կտավը հայտնվեց աճուրդում այն ժամանակաշրջանում, երբ դժվար էր վաճառել վիկտորիանական դարաշրջանի կտավներ. չհաջողվեց այն վաճառել իր ցածր պահուստային գնով 140 ԱՄՆ դոլար (համարժեք 1126 ԱՄՆ դոլարին ժամանակակից գներով)։ Աճուրդից հետո այն անհապաղ գնեց Պոնսեի արվեստի թանգարանը, որտեղ էլ այժմ կտավը գտնվում է։

Գնահատում

խմբագրել

Միքելանջելոյի մոնումենտալ մերկության սգալի հանդիսավորությունը վիտորիական դարաշրջանի նկարչի մոտ բավականին ջերմ է։ Լեյթոնն այնպես է կտավը վրձնել, որ նույնիսկ հագուստով, կանացի հմայքները գրավիչ ձևով են մատուցվում... Այտերի կարմրությունը կարծես ասում է, որ դրանք կարմրել են, քանի որ աղջիկը տեսնում է, թե ինչպես են իրենց նայում, չնայած քնած է[1]։

Ըստ արվեստի պատմաբան Էնդրյու Գրահամ Դիքսոնի՝ «կնոջ կեցվածքը մոդելված է Միքելանջելոյի հայտնի «Գիշեր» արձանում, որը գտնվում է Մեդիչիների գերեզմանատանը, Ֆլորենցիա, ինչը Լեյթոնը դիտում է իբրև արևմտյան արվեստի գերագույն ձեռքբերում»[1]։ Քնած կնոջը պատկերելը խնդիրներ առաջ բերեց Լեյթոնի համար։ Նա ստեղծեց մի շարք նախնական էսքիզներ, որոշելու կնոջ պառկած դիրքը, աջ ձեռքի անկյունի ավելի բնական երևալու տարբերակը։ Նախքան վերջնական արդյունք ստանալը ուսումնասիրությունների արդյունքում Լեյթոնն ստեղծեց առնվազն 4 էսքիզներ[2]։ Ուսումնասիրություններից չորսում կինը մերկ էր, մեկում՝ ծալքավոր զգեստով, որն ավելի քիչ էր կենդանի շունչ հաղորդում։

Վերևի աջ անկյունի թունավոր դափնեվարդը, հավանաբար, խորհրդանշում է քնի և մահվան միջև կապը[3]։

«Կիզիչ հունիս» կտավը դարձավ Լեյթոնի ամենահայտնի ստեղծագործությունը։ Քորթոլդ ինստիտուտի հիմնադիր Սամուել Քորթոլդն այն անվանեց «գոյություն ունեցող ամենահրաշալի կտավը»[4]։ Քնած կնոջ հագի թափանցիկ կտորը, հարուստ գույները, վերստեղծված մարմարե միջավայրը, բնական լույսի կիրառումը բնորոշ են Լեյթոնի ստեղծագործությանը։ Հետևի պլանի մայրամուտը կարծես ձուլածո ոսկի լինի[5]։

Սկզբնաղբյուր

խմբագրել

Կտավի առաջին սեփականատեր «The Graphic» ամսագիրն այն գնել է որպես 1895 թվականի սուրբ ծննդյան ընծա՝ բարձրորակ վերարտադրություն ստեղծելու համար։ 1896 թվականին, երբ Լեյթոնը մահացավ, ընկերությունը նկարը դրեց իրենց ցուցափեղկում, որի կողքից անցավ Լեյթոնի թաղման թափորը։ 1900-ական թվականների սկզբում նկարը փոխառությամբ վերցրեց Էշմոլի թանգարանը, որից հետո կտավի մասին տեղեկություններ չկան մինչև 1960-ական թվականների սկիզբ, երբ այն հայտնաբերվեց Բաթերսիի տներից մեկում։ Դրանից հետո Էնդրյու Լյոյդ Վեբերն այն տեսավ Քինգս Ռոու փողոցի խանութներից մեկում, սակայն իր տատիկը չտվեց այն անհրաժեշտ 50 ֆունտ ստերլինգն ասելով՝ «ես վիկտորիական դարաշրջանի մնացորդ իմ տանը չեմ պահի»[4]։

1963 թվականին պուերտոռիկացի արդյունաբերող Լուիս Ֆեռեն շրջագայում էր Եվրոպայում և կտավներ ու քանդակներ գնում Պուերտո Ռիկոյում գտնվող իր հիմնադրած Պոնսեի արվեստի թանգարանի համար։ 1963 թվականին Լոնդոնի Մաաս պատկերասրահի կողքից անցնելով՝ Ֆեռեն հրապուրվեց կտավով և 2000 ֆունտ ստերլինգ առաջարկեց նկարի համար[6]։ Անտոնիո Լուիս Ֆեռեն, արդյունաբերողի որդին, երկար տարիներ անց պատմում է, որ հայրը մտահոգ անքուն գիշեր է անցկացրել՝ կարծելով, թե պատկերասրահի տնօրեն Ջերեմի Մաասն այլ գնորդ կգտնի և նկարը չի վաճառի իրեն[7]։ Ֆեռեն գնեց կտավը և այն տեղափոխեց Պոնսեի արվեստի թանգարան և կախեց աչքի ընկնող տեղում։ Վիկտորիանական արվեստի հանդեպ հետաքրքրության աճով պայմանավորված՝ փոխառությամբ կտավը ցուցադրվեց աշխարհի կարևոր ցուցահանդեսներում։ 2008 թվականին ցուցադրվեց Մադրիդի Պրադո թանգարանում, 2009 թվականին՝ Գերմանիայի Պետական պատկերասրահում (Staatsgalerie Stuttgart), 2015 թվականին՝ Ֆրիքի հավաքածուում։

2015 թվականին կտավի մոդելի գլխի բնօրինակ կավճամատիտ տարբերակը հայտնաբերված է Բամբերի Գասքոյնի մորաքրոջ մահից հետո նրանից ժառանգած տան ննջարանի դռան հետևից[8]։

2016 թվականին նկարը փոխառվել է Լեյթոնի տուն-թանգարանի կողմից և ցուցադրվել այն աշխատասենյակում, որտեղ կտավը ստեղծվել է[4][9][10]։

Մոդելներ

խմբագրել

Մինչ կնոջ մարմինը մնում է առեղծվածային, ենթադրվում է, որ դեմքով պատկերված է կամ Դորոթի Դինը[11][12], կամ Մարի Լյոյդը[13][14]։

Գրականություն

խմբագրել
  • Barringer, Tim & Prettejohn, Elizabeth, Frederic Leighton: Antiquity, Renaissance, Modernity (Paul Mellon Center for Studies in British Art), Yale University Press (1999). ISBN 978-0-300-07937-1
  • Barrington, Russel, The Life, Letters and Work of Frederic Leighton, 2 Voll., BiblioBazaar (2010). ISBN 978-1-143-23340-1
  • Weidinger, Alfred, Magnificent Extravagance – Frederic, Lord Leighton's Flaming June 1894–95. Sleeping Beauty. Masterpieces of Victorian Painting from Museo de Arte de Ponce. Edited by Agnes Husslein-Arco and Alfred Weidinger. Belvedere, Vienna 2010. ISBN 978-3-901508-84-4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Graham-Dixon, Andrew (2005 թ․ հունիսի 5). «ITP 266: Flaming June by Frederic Leighton». Sunday Telegraph.
  2. Cf. T. Barringer & E. Prettejohn, Frederic Leighton: Antiquity, Renaissance, Modernity, Yale University Press (1999), s.v. "Flaming June".
  3. «Leighton, Frederic: Flaming June (1895)». The Independent. 2008 թ․ ապրիլի 25.
  4. 4,0 4,1 4,2 Maev Kennedy (2016 թ․ հունիսի 20). «Leighton's Flaming June to go on display in studio where it was painted». Guardian.
  5. A. Weidinger, Magnificent Extravagance – Frederic, Lord Leighton's Flaming June 1894–95, Belvedere (2010), passim.
  6. Ellis. «Featured Picture Details». www.maasgallery.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Antonio Luis Ferré, article in El Nuevo Día, 22 April 2001.
  8. «Pre-Raphaelite study behind door in English mansion», The Guardian, 1 May 2015, Արխիվացված օրիգինալից 3 May 2015-ին, Վերցված է 3 May 2015-ին
  9. «Jimmy Page welcomes Flaming June painting back to Kensington». Evening Standard. 2016 թ․ նոյեմբերի 2.
  10. «Flaming June will brighten the darkness». The Times.
  11. Monahan, Patrick. «The Strange Journey of One of the World's Most Famous Paintings». Vanity Fair.
  12. «Dorothy Dene: Lord Leighton's secret lover?». The Daily Telegraph.
  13. Jill Berk Jiminez (2013 թ․ հոկտեմբերի 15). Dictionary of Artists' Models. Routledge. էջեր 593–. ISBN 978-1-135-95914-2.
  14. «Apollo Magazine». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիզիչ հունիս» հոդվածին։