Բացել գլխավոր ցանկը
Ուելսի արքայազնի փետուրներ, հերալդիկ կրծքանշանը «Իխ դիեն» (գերմ.՝ «ICH DIEN», Ես ծառայում եմ) նշանաբանով[1]

Ուելսի արքայազն կամ Վալիի արքայազն (անգլ.՝ Prince of Wales, վալլիերեն՝ Tywysog Cymru), 12-րդ դարի սկզբներին Ուելսում ծնված իշխանական տիտղոս, հետագայում անգլիական գահի արու ժառանգին տրվող տիտղոս, 1707 թվականից Անգլիայի և Շոտլանդիայի իրավաբանական միավորումից հետո (1282) Մեծ Բրիտանիայի գահի թագաժառանգին տրվող տիտղոս: Տիտղոսի կրումը չի ենթադրում գահի իրավահաջորդում: Որպես կանոն, թագաժառանգորդուհուն չի տրվում Ուելսի արքայադուստր տիտղոսը. այն օգտագործում է միայն արքայազնի կնոջ նկատմամբ: Այս ավանդույթից բացառություն է 1525 թվականին Հենրի VIII Թյուդորի կողմից Ուելսի արքայադուստր տիտղոսի շնորհումը իր դստերը՝ Անգլիայի ապագա թագուհի Մարիա I Անգլիացուն: Արքայազն տիտղոսի հետ շնորհվում է Չեսթերի դուքս տիտղոսը: Ուելսի արքայազն տիտղոսը թագաժառանգին տրվում է որպես պատիվ և արժանիք: Գահ բարձրանալուց հետո արքայազն տիտղոսը սղվում է:

Ներկայիս Ուելսի արքայազնը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդի Չարլզն է, որի ինվեստիտուրայի (տիտղոսի հանձնման արարողություն) ընթացակարգը կատարվել է 1969 թվականի հուլիսի 1-ին: Նա երբևէ եղած Ուելսի արքայազններից ամենատարեցն է: Ուելսի արքայազնի կինը իրավունք ունի կոչվել Ուելսի արքայադուստր: Չարլզի առաջին կինը Դիանան կրել է այդ տիտղոսը: Չարլզի երկրորդ կինը՝ Կամիլան գերադասում է միայն Կորնուոլի դքսուհի տիտղոսը, քանի որ Ուելսի արքայադուստրը ասոցացվում է Դիանայի հետ[2]:

Տիտղոսի պատմությունԽմբագրել

Տիտղոսը հայտնի է վաղ միջնադարից: Մինչև XIII դարի վերջը տիտղոսը կրել են Անգլիայի արևմուտքում գտնվող Ուելսի իշխանապետության տիրակալները: Անգլիայից անկախ Ուելսի տիրակալներից (Ուելսի արքայազն) վերջինը եղել է Լլիվելին ապ Գրիֆիդը, որը սպանվել է 1282 թվականին մարտի դաշտում: XIII դարի վերջում Անգլիայի թագավոր Էդուարդ I -ի կողմից Ուելսի գրավումից հետո Ուելսը կորցրել է իր անկախությունը և Ուելսի արքայազն տիտղոսը անցել է անգլիական թագին ու սկսել է պատկանել նրա թագաժառանգին:

Ըստ ավանդության, Էդուարդ I-ը դիմել է խորամանկության, որ հասնի Ուելսում Անգլիայի թագի գերիշխանության: Այդ երկրամասում լուրջ ռազմական հաջողությունների հասնելով՝ նա հավաքել է Վալլիի իշխաններին և նրանց առաջարկել է ճանաչել վասալային կախվածությունը Անգլիայից: Նրանք գլխավոր պայման են դրել՝ պահանջելով, որ Ուելսի արքայազնը լինի ծնունդով տեղաբնիկ և անգլերեն ոչ մի բառ չիմանա: Էդուարդն անմիջապես հանդիսավոր երդում է տվել, որ կպահպանի այդ պայմանը: Իշխանները վասալային կախվածության պայմանագիրը ստորագրել են, որից հետո Էդուարդը վահանի վրա ներկայացրել է իր որդուն (ապագա թագավոր Էդուարդ II-ին), որը ծնվել էր նախօրեին Վալլիի Կարնարվոն ամրոցում և բացականչել է.

  Ահա ձեզ Ուելսի արքայազն, ծնունդով ձեր երկրից և նա ոչ մի բառ չգիտի անգլերեն:  

Այս լեգենդը հայտնի է 16-րդ դարից։ Իսկ իրականում Էդուարդ I-ի ժամանակաշրջանում Անգլիայի ազնվականությունը նորմանդական էր և խոսում էր հին ֆրանսերենով: Բայց Էդուարդ II-ը իսկապես ծնվել է Կարնարվոնում, երբ իր հայրը գտնվում էր Ուելսում:

Շնորհման կարգԽմբագրել

Ուելսի արքայազն տիտղոսը ինքնաբերաբար շնորհվող կամ ժառանգվող տիտղոս չէ: Այն ամեն անգամ շնորհում է միապետը, սովորաբար ժառանգի կարգավիճակ ստանալուց մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ անց։ Ավագ որդիների մի շարք ժառանգներ այդպես էլ չեն ստացել Ուելսի արքայազնի տիտղոս, մասնավորապես, ապագա Հենրի VI-ը (նրա հայրը Հենրի V-ը մահացավ որդու ծնվելուց անմիջապես հետո, և նա միանգամից գահ բարձրացավ), Հենրի VIII-ի երկու ավագ որդիները, որոնք մանուկ հասակում մահացել են: Բոլոր այս արքայազնները կրել եմ միայն Կորնուոլի դուքս տիտղոսը:

Ուելսի արքայազնն անցնում է նաև ֆորմալ ինվեստիտուրա, որի ընթացքում միապետը նրա գլխին Ուելսի արքայազնի թագ է դնում: Արքայազնի անչափահասության դեպքում ինվեստիտուրան կարող է տեղի ունենալ տիտղոսի շնորհումից մի քանի տարի անց: 1911 թվականից ինվեստիտուրան կատարվում է Ուելսի Կարնարվոնի ամրոցում, որտեղ ծնվել է Էդուարդ II-ը: Ուելսում արարողության անցկացման նախաձեռնողը եղել է վալլիացի Դեյվիդ Լլոյդ Ջորջը:

Սովորաբար Ուելսի արքայազն է դառնում միապետի ավագ որդին, սակայն այս տիտղոսը երկու անգամ շնորհվել է թագավորների թոռներին (ապագա Ռիչարդ II և Ջորջ III) նրանց հայրերի մահից հետո: Երկու անգամ Ուելսի արքայազնի մահից հետո (Արթուրը 1502 թվականին և Հենրին 1612 թվականին) այդ կոչումը փոխանցվել է նրանց կրտսեր եղբայրներին, որոնք հետո գահ բարձրացան որպես Հենրի VIII Թյուդոր և Կարլ I:

Մեծ Բրիտանիայում այդ տիտղոսը այժմ կրում է արքայազն Չարլզը (Կարլ)՝ թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդին, որը հանդիսանում է Ուելսի 21-րդ արքայազնը: Գահի ժառանգորդ է դարձել 1952 թվականի փետրվարին՝ պապի մահից հետո, սակայն Ուելսի արքայազն տիտղոսը ստացել է միայն 1958 թվականին, իսկ ինվեստիտուրան անցել է 1969 թվականին, երբ լրացավ նրա 20 տարին:

Այլ տիտղոսներԽմբագրել

Ուելսի արքայազն տիտղոսի հետ միասին որպես կանոն շնորհվում է Չեսթերի դուքս երկրորդական տիտղոսը: Բացի այդ, միապետի ավագ որդին ինքնաբերաբար (միապետի ընտանիքում լույս աշխարհ գալու պահից կամ մոր կամ հոր գահ բարձրանալուց) ստանում է Կորնուոլի դուքս անգլիական տիտղոսը, իսկ 1603 թվականին անգլո-շոտլանդական անձնական ունիայից հետո նաև Ռոթսեյի դուքս շոտլանդական տիտղոս մի շարք այլ երկրորդական տիտղոսների հետ միասին:

Ուելսի արքայազնների ցանկԽմբագրել

Ուելսի արքայազնի Անգլիայից անկախ տիտղոսակիրներԽմբագրել

Պատկեր Անուն Ում ժառանգորդն է եղել Ծննդյան ամսաթիվ Տիտղոսի շնորհում Տիտղոսի վերջ Մահվան ամսաթիվ Այլ տիտղոսներ Ուելսի արքայադուստր (կինը)
Դավիթ ապ Լլիվելին  Լլիվելին Մեծի
որդի
մոտ 1215 1240
ապրիլի 11,
առաջին հիշատակումը փաստաթղթերում
1244
1246
փետրվարի 25
Իզաբելլա դե Բրաոզ
  Լլիվելին ապ Գրիֆիդ

Գրիֆիդ ապ Լլիվելին II
որդի

մոտ 1223 1267
սեպտեմբերի 29
1282
դեկտեմբերի 11

զոհվել է ճակատամարտում

արքայազն Գվինեդա Էլեոնոր դե Մոնֆոր
Դավիթ ապ Գրիֆիդ Լլիվելին ապ Գրիֆիդի
եղբայր
մոտ 1238  1282
դեկտեմբերի 11
1283
հոկտեմբերի 3

մահապատժի է ենթարկվել Շրուսբերիում

լորդ Սնոուդոն Էլիզաբեթ Ֆերես

Անգլիայի թագաժառանգ Ուելսի արքայազններԽմբագրել

Պատկեր Անուն Նախորդը Ծննդյան օր Թագաժառանգի հռչակում Տիտղոսի հանձնում Տիտղոսի վերջ Մահվան տարեթիվ Այլ տիտղոսներ Ուելսի արքայադուստր (կինը)
  Էդուարդ Կարնարվոնցի
հետագայում
Էդուարդ II
թագավոր
Էդուարդ I 1284
ապրիլի 25
1284
օգոստոսի 19
1301
փետրվարի 7
1307
հուլիսի 7

թագավոր է դարձել

1327
սեպտեմբերի 21
Պոնտյեի կոմս,
Չեսթերի կոմս
  Էդուարդ Սև արքայազն Էդուարդ III 1330
հունիսի 15
1343
մայիսի 12[3]
1376
հունիսի 8
Չեսթերի կոմս,
Կորնուոլի դուքս
Ջոանա Քենթի դքսուհի
  Ռիչարդ Պլանտագենետ,
հետագայում
Ռիչարդ II
թագավոր
1367
հունվարի 6
1376
հունիսի 8
1376
նոյեմբերի 20[3]
1377
հունիսի 22

թագավոր է դարձել

1400
փետրվարի 14
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
  Հենրի Մոնմուտ,
հետագայում
Հենրի V
թագավոր
Հենրի IV 1387
սեպտեմբերի 16
1399
սեպտեմբերի 30
1399
հոկտեմբերի 15[3]
1413
մարտի 21

թագավոր է դարձել

1422
օգոստոսի 31
Լանկաստերի դուքս,
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
  Էդուարդ Վեստմիստերցի Հենրի VI 1453
հոկտեմբերի 13
1454
մարտի 15[3]
1471
ապրիլի 11
հորը տապալելով
1471
մայիսի 4
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
Աննա Նեվիլ
  Էդուարդ Յորք,
հետագայում
Էդուարդ V
թագավոր
Էդուարդ IV 1470
նոյեմբերի 4
1471
ապրիլի 11
1471
հունիսի 26[3]
1483
ապրիլի 9

թագավոր է դարձել

1483? Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
  Էդուարդ Պլանտագենետ Ռիչարդ III մոտ 1473 1483 1483
օգոստոսի 24[3]
9 апреля 1484
ապրիլի 9
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս,
Սոլսբերիի կոմս
  Արթուր Թյուդոր Հենրի VII 1486
սեպտեմբերի 20
1489
նոյեմբերի 29
1502
ապրիլի 2
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
Եկատերինա Արագոնացի
  Հենրի Թյուդոր,
հետագայում
 Հենրի VIII
թագավոր
1491
հունիսի 28
1502
ապրիլի 2
1504
փետրվարի 18[3]
1509
ապրիլի 22
թագավոր է դարձել
1547
հունվարի 28
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս,
Յորքի դուքս
  Էդուարդ Թյուդոր
հետագայում
Էդուարդ VI
թագավոր

Հենրի VIII 1537
հոկտեմբերի 12
1537 1547
հունվարի 28
թագավոր է դարձել
1553
հուլիսի 6
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
  Հենրի Ստյուարտ Յակով I 1594
փետրվարի 19
1603
մարտի 24
1610
հունիսի 4[3]
1612
նոյեմբերի 6
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս
և այլն
  Չարլզ Ստյուարտ
հետագայում
Չարլզ I թագավոր
1600
նոյեմբերի 19
1612
նոյեմբեր 6
1616
նոյեմբերի 4[3]
1625
մարտի 27
թագավոր է դարձել
1649
հունվարի 30
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Յորքի դուքս,
Օլբանի դուքս,
Օրմոնդի մարքիզ,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
Ռոսսի կոմս
և այլն
  Չարլզ Ստյուարտ,
հետագայում
Չարլզ II
թագավոր
 Չարլզ I 1630
մայիսի 29
հայտարարվել է
1638-1641
[3]
1649
հունվարի 30
տիտղոսը լուծարվել է
(թագավոր է դարձել 1660)
1685
փետրվարի 6
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
Ռենֆրյուի բարոն
և այլն
  Ջորջ Ավգուստ,
հետագայում
Ջորջ II
թագավոր
Ջորջ I 1683
նոյեմբերի 10
1714
օգոստոսի 1
1714
սեպտեմբերի 27
1727
հունիսի 11
թագավոր է դարձել
1760
հոկտեմբերի 25
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Քեմբրիջի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Կարոլինա Բրանդենբուրգ-Անսբախցի
  Լուիս Ֆրեդերիկ Ջորջ II 1707
փետրվարի 1
1707
հունիսի 11
1729
հունվարի 8[3]
1751
մարտի 31
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Էդինբուրգի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Ավգուստա Սաքսեն Գոթեցի
  Ջորջ Վիլհելմ Ֆրեդերիկ
հետագայում
Ջորջ III
թագավոր
1738
հունիսի 4
1751
մարտի 31
1751
ապրիլի 20
1760
հոկտեմբերի 25
թագավոր է դարձել
1820
հունվարի 29
Էդինբուրգի դուքս,
Չեսթերի կոմս
և այլն
  Ջորջ Ավգուստ Ֆրեդերիկ
հետագայում
Գեորգ IV
թագավոր
Ջորջ III 1762
օգոստոսի 12
1762
օգոստոսի 19[3]
1820
հունվարի 29
թագավոր է դարձել
1830
հունիսի 26
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Կարոլինա Բրաունգշվեյգցի
  Ալբերտ Էդուարդ,
հետագայում
Էդուարդ VII
թագավոր
Վիկտորիա 1841
նոյեմբերի 9
1841
դեկտեմբերի 8
1901
հունվարի 22
թագավոր է դարձել
1910
մայիսի 6
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Ալեքսանդրա Դանիացի
  Ջորջ
հետագայում
Ջորջ V
թագավոր
Էդուարդ VII 1865
հունիսի 3
1901
հունվարի 22
1901
նոյեմբերի 9
1910
մայիսի 6

стал королём

1936
հունվարի 20
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Յորքի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Մարիա Թեքսացի
  Էդուարդ,
հետագայում
Էդուարդ VIII
թագավոր
,
որից հետո
Վինձորի դուքս
Ջորջ V 1894
հունիսի 23
1910
մայիսի 6
1910
հունիսի 23
1936
հունվարի 20
թագավոր է դարձել
1972
մայիսի 28
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
  Արքայազն Չարլզ Եղիսաբեթ II 1948
նոյեմբերի 14
1952
փետրվարի 6
1958
հուլիսի 26
- Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
1. Դիանա Սպենսեր
2. Կամիլա Շանդ
(չի օգտագործում Ուելսի արքայադուստր տիտղոսը)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Pinches, J.H.; Pinches, R.V. (1974). The Royal Heraldry of England. London: Heraldry Today. ISBN 090045525X.
  2. Gwenllian. Princess of Wales (անգլ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Prince of Wales — Previous Princes» (անգլերեն)։ princeofwales.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-03-18 

Արտաքին հղումներԽմբագրել