Բացել գլխավոր ցանկը

Դանթե Գաբրիել Ռոսսետտի, իսկականը՝ Գաբրիել Չարլզ Դանթե Ռոսսետտի մայիսի 12, 1828(1828-05-12)[1][2][3][4][5][6][7][8], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 9, 1882(1882-04-09)[9][3][4][5][6][7][8], Բրայթոն ոն Սի, Birchington, Thanet District, Kent, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[10]), անգլիացի նկարիչ և բանաստեղծ։ «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից։

Դանթե Գաբրիել Ռոսսետտի
Dante Gabriel Rossetti
Dante Gabriel Rossetti by George Frederic Watts.jpg
Ծնվել էմայիսի 12, 1828(1828-05-12)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էապրիլի 9, 1882(1882-04-09)[9][3][4][5][6][7][8] (53 տարեկանում)
Մահվան վայրԲրայթոն ոն Սի, Birchington, Thanet District, Kent, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[10]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՔինգս քոլեջ և Թագավորական գեղարվեստական ակադեմիա
Դավանանքանգլիկանություն
Մասնագիտությունբանաստեղծ, նկարազարդող, նկարիչ և թարգմանիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներԱվետում, Beata Beatrix և Dante's Dream
ԱնդամակցությունՊրեռաֆայելիտներ
ՀայրԳաբրիել Ռոսսետտի
ՄայրՖրենսիս Պոլիդորի
ԱմուսինԷլիզաբեթ Սիդալ
ստորագրություն
Dante Gabriel Rosetti signature.svg
Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Լոնդոնի գծանկարչության դպրոցում (1843 թվականից) և Գեղարվեստի ակադեմիայում (1845 թվականից)։ Մերժելով իր ժամանակի արվեստի վուլգար պրոզաիկությունը՝ Ռոսսետտին դիմել է իտալացի պրիմիտիվիստների գեղանկարչությանը թեմաներ և սյուժեներ վերցրել իտալական միջնադարյան և Վաղ Վերածննդի պոեզիայից (հատկապես՝ Դանթեից), միջնադարյան առասպելներից և քրոնիկներից, անգլիական ռոմանտիկ գրականությունից, կերպարներին հաղորդելով զգայական բնույթ միաժամանակ՝ միստիկական երանգ («Մարիամի մանկությունը» նկարը, 1849 թ. Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Երկնային ընկերուհի» բանաստեղծությունը, 1850 թ.)։ Ռոսսետտի կոմպոզիցիաներում ֆիգուրների ծավալային պատկերումն ու դեկորատիվ պայմանական ֆոնի միահյուսումը, վառ բազմազանությունն ու նուրբ գծայնությունը շատ բանով նախորդել են <մոդեռն> ոճին (Թեյթ պատկերասրահ, «Դանթեի երազը», 1870-1871 թթ., Ուոկերի գեղարվեստական պատկերասրահ, Լիվերպուլ)։ Ռոսսետտիի գրական երկերն աչքի են ընկնում կերպարների կենսալիությամբ և հավաստիությամբ, լեզվի պլաստիկությամբ («Բանաստեղծություններ», 1870 թ., «Բալլադներ և սոնետներ», հ․ 1-2, 1881 թ., ժողովածուները)։ Ռոսսետտիի մի շարք բանաստեղծություններ նվիրված են իտալացի ժողովրդի ազատագրական պայքարին։ Ձևավորել է նաև գրքեր, կատարել (Ու․ Մորիսի հետ) վիտրաժների և պաննոների էսքիզներ, դեկորատիվ մոնումենտալ երփնագրեր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Dante Gabriel Rossetti
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  9. 9,0 9,1 9,2 RKDartists
  10. 10,0 10,1 10,2 http://www.sothebys.com/en/auctions/ecatalogue/2012/british-irish-art/lot.11.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։