Էսքիլես

Հին հույն դրամատուրգ

Էսքիլես (մ. թ. ա. 525[1][2][3], Էլևսին, Ատիկա, Հունաստան[3] - մ. թ. ա. 456[1][2][3], Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը, կանգնած է ողբերգության՝ որպես ժանրի սկզբնավորման ակունքներում։

Էսքիլես
հին հունարեն՝ Αἰσχύλος
Ծնվել էմ. թ. ա. 525[1][2][3]
ԾննդավայրԷլևսին, Ատիկա, Հունաստան[3]
Վախճանվել էմ. թ. ա. 456[1][2][3]
Վախճանի վայրՋելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունողբերգակ, ռազմիկ և դրամատուրգ
Լեզուհին հունարեն
ՔաղաքացիությունՀին Աթենք
Ժանրերհին հունական ողբերգություն
Ուշագրավ աշխատանքներAgamemnon?, The Libation Bearers?, Eumenides?, The Persians?, Պրոմեթևսը շղթայված, Յոթն ընդդեմ Թեբեի և The Suppliants?
ԶավակներEuphorion? և Eueon?
Էսքիլես Վիքիքաղվածքում
 Aeschylus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մ.թ.ա. 525 թ. Աթենքին մերձակա Էլևսին բնակավայրում։ Նրա հայրն՝ Եվփորիոնը, ազնվական հարուստ տոհմի շառավիղ էր։ Մանկության տարիներին Էսքիլոսը ականատես է եղել Աթենքի ներքին բուռն պայքարին, տապալվում էր արիստոկրատիայի իշխանությունը և հաստատվում էր աթենական դեմոկրատիան։ Էսքիլոսը թեև կողմակից է եղել դեմոկրատիային, այդուհանդերձ դեմ եղել արմատական դեմոկրատական փոփոխություններին։ Էսքիլոսի կյանքը զուգադիպել է հունա-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին, մասնակցել է Մարաթոնի ճակատամարտին (մ.թ.ա 490 թ.), որի ընթացքում ծանր վիրավորվել է։ Մասնակցել է նաև Սալամիսի (մ.թ.ա. 480 թ) և Պլատեայի (մ.թ.ա. 479 թ.) ճակատամարտներին։

Իր առաջին ողբերգությունը բեմադրել է 25 տարեկան հասակում։ Ողբերգակների մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել մոտ 40 տարեկանում։ Կենդանության օրոք նրան հաղթանակ է շնորհվել 13 անգամ։ Մոտ 472 թ. Էսքիլոսը հեռացել է Աթենքից Սիկիլիա, որտեղ բեմադրել է իր ողբերգությունները։ Վերադարձել է Աթենք 468 թ.։ Ողբերգակի մահից երկու տարի առաջ մեծ հաջողությամբ բեմադրվել է նրա «Օրեստիա» տետրալոգիան, որից հետո Էսքիլոսն անհասկանալի պատճառով նորից մեկնել է Սիկիլիա։ Մ.թ.ա. 456 թ. նա վախճանվել է և թաղվել է Գելե քաղաքում։

Նրա մահվան շուրջը հյուսվել է հետևյալ լեգենդը. երբ Էսքիլոսը նստած էր դաշտում, բարձրում թռչող արծիվը, ծերունու ճաղատ գլուխը քարի տեղ դնելով, նրա վրա բաց է թողնում մագիլներով բռնած կրիան, ՝ պատյանը ջախջախելու համար։ Կրիան ընկնում է Էսքիլոսի գլխին և սպանում նրան։

Ստեղծագործությունները խմբագրել

Էսքիլոսը գրել է մոտ 90 դրամատիկական գրվածքներ (հիմնականում ողբերգություններ), որոնցից ամբողջությամբ մեզ են հասել միայն յոթը։ Դրանք են՝ Խնդրարկուներ, Պարսիկներ, Յոթն ընդդեմ Թեբեի, Պրոմեթևսը շղթայված, Ագամեմնոն, Քոեփորներ, Եվմենիդներ (վերջին երեքը մտնում են Օրեստիա եռագրության մեջ)

Ծանոթագրություններ խմբագրել

  • Հին հունական ողբերգություններ, Երևան, 1990
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 84