Գահնամակ (պահլ․ Gahnamak), հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 25-ին պարսից արքունի դիվանում (արխիվում)։

Բնօրինակ Գահնամակը

Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Հայ իշխանների գահակարգությունը ավանդվել է հնագույն ժամանակներից։ Մովսես Խորենացին այդ հրովարտակի հիմնադիրը համարում է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակին։ Նախարարական գահակալությունը գործել է Արշակունիների թագավորության ամբողջ ժամանակաշրջանում (1 - 5-րդ դարեր)։ Այն շարունակվել է նաև մարզպանական ժամանակներում (5-7-րդ դարեր)՝ Սասանյան թագավորների գերագահության ներքո։

Տարբեր դարերից մեզ հասած Գահնամակի օրինակների տեղեկությունները գահ ունեցող նախարարների թվի և նրանց զբաղեցրած գահերի աստիճանների մասին տարբեր են ու անորոշ։ Ըստ 4-րդ դարի վերագրվող Գահնամակի, որը պահպանվել է «Ներսեսի վարք»-ում, Արշակ Բ-ի գահակալման ժամանակ (350 - 368) հայ նախարարների թիվը հասել է 400-ի։ Սակայն «Վարք»-ի հեղինակը հիշատակել է ընդամենը 167 նախարարի անուն (որից 13-ը գահ չունեցող)՝ վերջում ավելացնելով, որ չի կարող բոլորին գրի առնել։

13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը նույնպես հիշատակում է Տրդատ Գ-ի օրոք (287-332) եղած 400 գահ ու պատիվ ունեցող նախարարների։ Փավստոս Բյուզանդը Արշակ Բ-ի ժամանակ հիշատակվում է 900 գործակալ իշխանների, որոնք նրա արքունիքում այս կամ այն առիթով բազմել են հատկացյալ բարձերին կամ գահերին։ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին (գահակալել է 387-439) վերագրվող Գահնամակում, որը նա ներկայացրել է Սասանյան արքունիքին, հիշատակված են 70 նախարար, իսկ 4-րդ դարի մեկ այլ վավերագրում թվարկված է 86 նախարար։ Ըստ 9-րդ դարի արաբ մատենագիր Յակուբիի՝ Արմինիա վարչամիավորման մեջ գոյություն են ունեցել 113, իսկ ըստ Յակուտ ալ-Համավիի (12-ից - 13-րդ դարեր)՝ 118 իշխանություն։

Հայ նախարարությունների մասին հարուստ տեղեկություններ են հաղորդում հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին, Սեբեոսը և ուրիշներ։ Պահպանված Գահնամակների ու պատմիչների տեղեկությունների հիման վրա կազմված ցուցակներն այնուհանդերձ լրիվ չեն ամփոփում բոլոր հայ նախարարությունները։

Հայոց նախարարների գահնամակները և տոհմացուցակներն ըստ առանձին հեղինակների

խմբագրել

Ըստ Մովսես Խորենացու

խմբագրել
  1. Բագրատունիներ,
  2. Վանանդացիներ,
  3. Գնթունիներ,
  4. Խորխոռունիներ,
  5. Վարաժնունիներ,
  6. Գաբեղյաններ,
  7. Աբեղյաններ,
  8. Արծրունիներ,
  9. Գնունիներ,
  10. Սպանդունիներ,
  11. Հավնունիներ,
  12. Ձյունականներ,
  13. Մուրացյաններ կամ Մարացվոց տեր,
  14. Սիսակյաններ,
  15. Կադմեյաններ,
  16. Ուտեացիներ,
  17. Գարդմանից տեր,
  18. Ծավդեացիներ,
  19. Գարգարացիներ,
  20. Գուշարներ,
  21. Աշոցքի տեր,
  22. Գուգարաց բդեշխ,
  23. Որդունիներ,
  24. Անգեղ-տուն,
  25. Ծոփաց նախարար,
  26. Ապահունիներ,
  27. Մանավազյաններ,
  28. Բզնունիներ,
  29. Սլկունիներ,
  30. Մանդակունիներ,
  31. Վահունիներ,
  32. Առավենյաններ,
  33. Զարեհավանյաններ,
  34. Շավարշյաններ կամ Սանասարյաններ,
  35. Մոկաց նախարար,
  36. Կորդվաց նախարար,
  37. Անձևացիներ,
  38. Ակեացիներ,
  39. Ռշտունիներ,
  40. Գողթնյաց «տեր»,
  41. Հաշտենից տեր,
  42. Արտաշամյաններ կամ Միհրդատյաններ,
  43. Աղիովիտյաններ կամ Արշակունիներ,
  44. Առբերանյաններ կամ Արշակունիներ,
  45. Աղձնյաց բդեշխ,
  46. Դիմաքսյաններ,
  47. Տրունիներ,
  48. Ամատունիներ,
  49. Առավեղյաններ,
  50. Ռոփսյաններ,
  51. Վճենից տոհմ,
  52. Մամիկոնյաններ,
  53. Կամսարականներ,
  54. Մարդպետունիներ,
  55. Անձիտի տեր,
  56. Խադունիներ,
  57. Խորձենից տեր,
  58. Ճիճրակեցիներ,
  59. Գեղամյաններ,
  60. Շարայաններ,
  61. Քանանացիներ,
  62. Տաշրաց տեր։

Ըստ «Ներսեսի Վարք»-ի

խմբագրել
  1. Հայկազնյաններ,
  2. Պարթևյաններ,
  3. Այրարատյաններ,
  4. Բագրատունիներ,
  5. Տրդատունիներ կամ Տրպատունիներ,
  6. Ասպետունիներ,
  7. Մաղխազունիներ,
  8. Խորխոռունիներ,
  9. Արծրունիներ,
  10. Մամիկոնյաններ,
  11. Սյունեցիներ,
  12. Ամատունիներ,
  13. Անգեղյաններ,
  14. Վրացիներ,
  15. Ծոփքի «տերեր»,
  16. Վարաժնունիներ,
  17. Մարդպետունիներ կամ Մարզպետունիներ,
  18. Վահևունիներ,
  19. Պալունիներ կամ Պահլավունիներ,
  20. Կազբեր,
  21. Սիսանյաններ կամ Սիսյաններ,
  22. Կադմեյաններ,
  23. Մանավազյաններ,
  24. Եդեսյաններ,
  25. Գամրյաններ,
  26. Բզնունիներ,
  27. Սասանյաններ,
  28. Գիսոններ կամ Գիսանյաններ,
  29. Եկեղյաններ,
  30. Քավպետունիներ կամ Քամունիներ, Քայպետունիներ,
  31. Անձտեացիներ,
  32. Սեբաստյաններ,
  33. Աշտիշատյաններ,
  34. Սրվանձտյաններ,
  35. Անձևացիներ,
  36. Ասպակունիներ,
  37. Ռշտունիներ,
  38. Վահանունիներ,
  39. Աղձնունիներ,
  40. Քողյաններ կամ Գոշյաններ,
  41. Կազբունիք կամ Կազմունիներ,
  42. Կամսարականներ,
  43. Մոկացիներ,
  44. Սլկունիներ,
  45. Գնթունիներ,
  46. Ատրպատունիք կամ Ապատունիներ,
  47. Գողթնացիներ,
  48. Գազրիկյաններ,
  49. Ձողկերտներ,
  50. Մաղխազյաններ (նաև Մահյաններ),
  51. Մրունիներ,
  52. Ռազմունիներ,
  53. Գաբեղյաններ,
  54. Սպարունիներ (նաև Ասպարունիներ),
  55. Վահունիներ,
  56. Վրնջունիներ,
  57. Սուրյաններ (նաե Սիրյաններ),
  58. Դիմակսյաններ (նաև Դիմաքսյաններ),
  59. Սրունիներ (նաև Մրունիներ),
  60. Դարբանդյաններ,
  61. Արագածյաններ,
  62. Կոգովտյաններ,
  63. Ապահունիներ,
  64. Ընծայեցիներ,
  65. Հարքյաններ,
  66. Կորդվացիներ,
  67. Առավեղյաններ,
  68. Հաշտյաններ,
  69. Վրյաններ,
  70. Վանանդյաններ,
  71. Փառաճունիներ (նաև Ռաճունիներ),
  72. Տաշրացիներ,
  73. Ուրծեցիներ,
  74. Մանդակունիներ,
  75. Տայեցիներ,
  76. Մելիտյաններ,
  77. Դաշտկարունիներ (նաև Դաշտկարիններ),
  78. Բասենյաններ,
  79. Ծաղկունիներ,
  80. Մամիկոնյաններ (երկրորդ),
  81. Փերեժունիներ,
  82. Տլքյաններ (Մլքյաններ),
  83. Բագավանյաններ,
  84. Աշտոցյաններ (նաև Աշտորսյաններ),
  85. Աբեղունիներ,
  86. Խաղտյաններ,
  87. Սահառունիներ,
  88. Աշխագորյաններ,
  89. Գնունիներ,
  90. Համազգունիներ,
  91. Ակեացիներ,
  92. Վիժունիներ,
  93. Առոփսունիներ,
  94. Շահոռապետներ,
  95. Ծայթիունիներ,
  96. Զանահճիրապետներ (նաև Վահանաճիրապետներ),
  97. Վարազատակյաններ (նաև Վարազյաններ),
  98. Ընծայենիներ,
  99. Մղրունիներ,
  100. Արշունիներ,
  101. Քառյաններ,
  102. Մարդաղյաններ,
  103. Լեկանդյաններ,
  104. Խորձյաններ (նաև Խորենիներ),
  105. Ձյունականներ,
  106. Համբուժյաններ (նաև Համուծյաններ),
  107. Կորթյաններ (նաև Կարթյաններ),
  108. Կղունդիներ,
  109. Զարեհավանյաններ,
  110. Տուրբերանյաններ,
  111. Բժունիներ (Բժնունիներ),
  112. Տփխունիներ,
  113. Մեհրունիներ,
  114. Քաղաքապետներ,
  115. Կայուշյաններ,
  116. Սպանդունիներ,
  117. Արտաշատյաններ (կամ Արտաշամյաններ),
  118. Որսապետներ,
  119. Արքածոց տերեր (նաև Արծվոց տերեր),
  120. Ռոփսյաններ,
  121. Բագրասպունիներ (նաև Բագրատունիներ),
  122. Պարսպունիներ (նաև Պարսպարունիներ),
  123. Աղեղնադրոշներ,
  124. Գրչունիներ,
  125. Նետողներ,
  126. Նամականիներ,
  127. Քամյաններ,
  128. Ասպարախազներ,
  129. Աբրահամյաններ,
  130. Հյուսնականներ,
  131. Բաղասականներ,
  132. Ճիղբեր,
  133. Լեռնականներ,
  134. Սապրասամյաններ,
  135. Հեճմատակներ,
  136. Գորողվայներ,
  137. Վարդեշյաններ (նաև Վարդանյաններ),
  138. Դրամանդներ (նաև Դրամատներ),
  139. Խաչյաններ,
  140. Խաղբակյաններ,
  141. Դրոշակիրներ,
  142. Մախալունիներ (նաև Մաշխալունիներ),
  143. Ոսկեմանիներ,
  144. Արուճյաններ,
  145. Կաղարջյաններ (նաև Կղարճյաններ),
  146. Տաթևյաններ,
  147. Դատավճիռյաններ,
  148. Ձորաբնակյաններ,
  149. Ճակատամուղներ,
  150. Դերջաիններ (նաև Դերջանիներ, Դերձանիկներ),
  151. Շահապունիներ,
  152. Բարմյաններ,
  153. Կամխյաններ,
  154. Գավառապետներ։

և ուրիշներ, որոնք գահերի կարգում չէին

խմբագրել
  1. Հուրիպյաններ (Հովսեփյաններ),
  2. Փոքայունիներ,
  3. Մուացյաններ (Մսացյաններ),
  4. Ապեկունիներ,
  5. Խնունիներ,
  6. Բազնունիներ (նաև Բզնունիներ, Բազաունիներ),
  7. Աղնևունիներ (նաև Աղեսունիներ),
  8. Հյուրանյաններ (նաև Հիսանյաններ),
  9. Կզնունիներ (նաև Կղզունիներ),
  10. Տուշունիներ (նաև Տուշկունիներ),
  11. Կռունիներ,
  12. Մազնունիներ (նաև Մազկենիներ),
  13. Մաղխազունիներ։

Ըստ Սահակ Պարթևի

խմբագրել

Առաջին իշխան հայոց և Մաղխազ,

  1. Սյունյաց տեր,
  2. Ասպետ,
  3. Արծրունյաց տեր,
  4. Մամիկոնյաց տեր,
  5. Շահապ Ծոփաց տեր,
  6. Մոկաց տեր,
  7. Ռշտունյաց տեր,
  8. Վահունյաց տեր,
  9. Կասպեից տեր,
  10. Անձևացյաց տեր,
  11. Ապահունյաց տեր,
  12. Կամսարական,
  13. Այլ Ապահունի,
  14. Վանանդացի,
  15. Ամատունի տեր,
  16. Գողթան տեր,
  17. Գնունյաց տեր,
  18. Այլ Անձևացի,
  19. Տայոց «տեր»,
  20. Բասենի դատավոր,
  21. Գնթունյաց տեր,
  22. Վարձավունի,
  23. Գարդմանի տեր,
  24. Մաղխազ,
  25. Սահառունի,
  26. Գաբեղենից տեր,
  27. Աբեղենից տեր,
  28. Սյունյաց (երկրորդ),
  29. Արծրունյաց (երկրորդ),
  30. Արծրունյաց (երրորդ),
  31. Մամիկոնյաց (երկրորդ),
  32. Ռոփսյան,
  33. Աշոցյան,
  34. Դիմաքսյան,
  35. Բուխա Դիմաքսյան,
  36. Այլ Աբեղյան,
  37. Այլ Դիմաքսյան,
  38. Պալունի,
  39. Առավեղյան,
  40. Աշահմարյան,
  41. Համբուժյան,
  42. Վարասպակյան,
  43. Ձյունական,
  44. Ակնացի,
  45. Զարեհավանյան,
  46. Ընծայեցի,
  47. Մանդակունի,
  48. Սլկունի,
  49. Տայգրյան,
  50. Երմանթունի,
  51. Սպանդունի,
  52. Առավենյան,
  53. Տրունի,
  54. Մամբերացի (Տամբերացի),
  55. Հավնունի,
  56. Բժնունի,
  57. Քաջբերունի,
  58. Մեհնունի,
  59. Նախճերի,
  60. Քաղաքապետ արքունի,
  61. Որսապետ արքունի,
  62. Արտաշեսյան,
  63. Վանանդացի (երկրորդ)
  64. Ցուլ,
  65. Վիժանի,
  66. Աքածի,
  67. Շիրակի Դիմաքսյան,
  68. Գազրիկան,
  69. Մարացյան տեր,
  70. Վագրասպունի։

Ըստ Եղիշեի

խմբագրել

Վարդանի զինակիցներ

խմբագրել
  1. Արծրունի Ներշապուհ (նաև Շավասպ, Շնգին, Մեհրուժան, Պարգև, Տաճատ),
  2. Խորխոռունի Խորեն,
  3. Մամիկոնյան Վարդան (նաև Համազասպյան, Հմայակ, Համազասպ, Արտավազդ),
  4. Պալունի Արտակ,
  5. Ամատունի Վահան (նաև (նաև Առանձար, Արտակ),
  6. Վահևունի Գյուտ,
  7. Դիմաքսյան Թաթուլ (նաև Սատո, Մուշ «է»),
  8. Արշարունի Արշավիր կամ Կամսարական (նաև Թաթ, Վարձ, Ներսեհ, Աշոտ),
  9. Անձևացի Շմավոն (նաև Զվարեն, Առավան),
  10. Գնթունի Տաճատ,
  11. Գնունի Ատոմ, Վահան,
  12. Գաբեղյան Խոսրով,
  13. Սահառունի Կարեն,
  14. Դիմաքսյան Հմայակ (երկրորդ Դիմաքսյան),
  15. Դիմաքսյան Գազրիկ (երրորդ Դիմաքսյան),
  16. Քաջբերունի Ներսեհ,
  17. Մանդակունի Փարսման (նաև Սահակ),
  18. Ընծայեցի Արսեն,
  19. Սլկունի Այրուկ,
  20. Տաշրաց Վրեն,
  21. Արծրունի Ապրսամ (երկրորդ Արծրունի),
  22. Արքունի Շահախոռապետ,
  23. Սրվանձտյան Խուրս (նաև Գարեգին),
  24. Քողյաններ,
  25. Ակեացիներ,
  26. Տրպատունիներ,
  27. Ռշտունյաց զորք (այլ նախարար Ռշտունի),
  28. Մոկաց Արտակ,
  29. Վանանդացի Թաթուլ,
  30. Ռափսոնյան Բաբիկ և Հոհան,
  31. Ռըմբոսյան Ներշապուհ,
  32. Առավեղյան Փապակ, Վարազդեն, Դաղ։

Վասակի զինակիցներ

խմբագրել

Ըստ Ղազար Փարպեցու

խմբագրել

Վարդանի զինակիցներ

խմբագրել
  1. Արծրունյաց Ներշապուհ (նաև Շավասպ, Շնգին, Պարգև, Տաճատ),
  2. Խորխոռունյաց Խորեն,
  3. Մաղխազ Վրիվ,
  4. Մամիկոնյան Վարդան (նաև Հմայակ, Համազասպյան, Համազասպ, Արտավազդ, Մուշեղ),
  5. Մոկաց Արտակ,
  6. Անձևացյաց Շմավոն (նաև Առավան),
  7. Վանանդացի Առավան,
  8. Արշարունյաց Արշավիր կամ Կամսարական (նաև Թաթ, Վարձ),
  9. Ամատունյաց Վահան (նաև Առանձար, Առնակ),
  10. Գնունյաց Ատոմ,
  11. Աշոցքի Հրահատ,
  12. Դիմաքսյան Հմայակ (նաև Թաթուլ, Սատո, Մուշէ և ուրիշ երկուսը),
  13. Աբեղյան Գազրիկ,
  14. Առավեղյան Փապակ (նաև Վարազդեն, Դաղ),
  15. Ձյունական Վրեն,
  16. Պալունի Արտակ,
  17. Գնթունի Տաճատ,
  18. Քաջբերունի Ներսեհ,
  19. Գնունի Վահան (թերևս երկրորդ Գնունի),
  20. Ընծայեցի Արսեն,
  21. Սրվանձտյան Գարեգին,
  22. Վանանդացի Թաթուլ (թերևս երկրորդ Վանանդացի),
  23. Արծրունյաց Ապրսամ (թերևս երկրորդ Արծրունի),
  24. Մանդակունյաց Սահակ և Փարսման,
  25. Տաշրաց Վրեն,
  26. Ռոփսյան Բաբիկ և Հոհան,
  27. Ամատունյաց իշխան (թերևս երկրորդ Ամատունի),
  28. Աշոցքի իշխան,
  29. Գնթունյաց իշխան (թերևս երկրորդ Գնթունի),
  30. Վանանդի իշխան (թերևս Թաթուլ կամ Առավան),
  31. Վահևունի Գյուտ։

Վասակի զինակիցներ

խմբագրել

Վարդանանց և Վահանանց ժամանակ այլ առիթով հիշվում են՝

խմբագրել


Բնագրի հրատարակություններ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 662