Առանձար Ամատունի

սեպուհ

Առանձար Ամատունի (5-րդ դար), հայ սեպուհ Մարզպանական Հայաստանում, Վարդանանց պատերազմի մասնակից։ Ամատունիների նախարարական տոհմից[1]։

Առանձար Ամատունի
 
Ծննդյան օր 5-րդ դար
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

ԿենսագրությունԽմբագրել

Առանձար Ամատունին մասնակցել է Վարդանանց պատերազմին։ 451 թվականին, նախքան Ավարայրի ճակատամարտի սկսվելը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանով հարձակվել է պարսկական առաջապահ բանակի վրա, հաղթել և ցրել այն։ Վարդանանց պատերազմից հետո, հայ նախարարների հետ բանտարկվել է Պարսկաստանում 12 տարի, ապա ազատ է արձակվել և վերադարձել Հայաստան՝ 462 թվականին[1]։

Գրականության մեջԽմբագրել

Ի հիշատակ Առանձար Ամատունու, հրապարակախոս Հարություն Սվաճյանը գրել է «Առանձար Ամատունի» պատմական ողբերգությունը, որը նախապատրաստական աշխատանքից հետո «Արևելյան թատրոնի» դերասանների կողմից և անմիջապես «Մեղվի» նախաձեռնությամբ բեմադրվում է 1867 թվականի փետրվարին[2]։

ԾանոթագրություններԽմբագրել