Գադիշո Խորխոռունի

մախազ

Գադիշո Խորխոռունի (գրաբար՝ Գադիշոյ, Գադէշոյ, ), Հայոց մաղխազ Մարզպանական Հայաստանում, մարզպան Վասակ Սյունու զինակիցը, ապա նրա կուսակիցների ղեկավարը, Խորխոռունիների նախարարական տոհմից։

Գադիշո Խորխոռունի
Գադիշոյ Խորխոռունի
Հայոց մաղխազ
 
Մասնագիտություն՝ նախարար և Հայոց մաղխազ
Դինաստիա Խորխոռունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Հայր Վրիվ Խորխոռունի (5-րդ դար)
Զավակներ Գարջույլ Խորխոռունի (5-րդ դար)

Կենսագրություն

խմբագրել

Գադիշո Խորխոռունին եղել է այն նախարարների մեջ, որոնք Պարսից Հազկերտ Բ արքայի հրամանով կանչվել էին Տիզբոն, ապա մահապատժի սպառնալիքի տակ՝ առերես ուրացել քրիստոնեությունը և ազատ արձակվել։ Հետդարձին Գադիշոն բռնում է մարզպան Վասակ Սյունու կողմը, ընդդեմ Վարդան Մամիկոնյանի։

Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի և մարզպան Վահան Մամիկոնյանի ժամանակ գլխավորում էր Վասակի կուսակից նախարարներին։ Հաճախակի հանդիմանվելով Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսից, «չարախոսում է» Պարսից Պերոզ արքայի մոտ նրա մասին և պատճառ դառնում նրա կաթողիկոսությունից զրկվելուն։ Վահանի ապստամբության ժամանակ գերի է բռնվում։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, էջ 437
  • «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշե, Վենետիկ, 1828, էջ 71, 160
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 537, 563