Մանավազյաններ, նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում։ Մանավազյանների ժառանգական կալվածքն էր Հարքի գավառը՝ Մանավազակերտ կենտրոնով։ Ըստ ավանդության, Մանավազյանները կոչվել են Հայկ Նահապետի որդի՝ Մանավազի անունով։ Ըստ քրիստոնեական պատմագրությունում ընդունված վարկածի, 330-ական թթ Մանավազյանները անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ Բզնունիների ու Որդունիների դեմ։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ Խոսրով Գ Կոտակ թագավորի հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները։ Հարք գավառը տրվել է Աղբիանոսյանների եպիսկոպոսական տոհմին։

Մանավազյաններ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք
ՏիրույթներՀարք
ԾագումՀայկազունիներ
ՏիտղոսներՀարքի իշխան, տեր Մանավազակերտի
ՀիմնադիրՄանավազ Հայկազունի
Ազգային
պատկանելիություն
հայ
ԴավանանքՀեթանոսություն
Կրտսեր
ճյուղեր
Ադիաբենեի Մանավազյաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 214