Ապահունիներ, հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Նրանց ժառանգական կալվածքն էր՝ Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառը։ Ուրարտական արձանագրություններում հիշատակվում են «Աբայենի» անունով։ Մովսես Խորենացին Ապահունիներին համարում է Հայկից սերված, որոնց նախարարական իրավունքը հաստատել էր Վաղարշակ Ա թագավորը։ Ապահունիները ներկայացրած զորաքանակը 1000 ձիավոր էր։ Նրանք այն սակավաթիվ նախարարություններից էին, որոնք արքունիքում զբաղեցնում էին երկու բարձ։ Ըստ Մովսես Խորենացու նրանք զբաղեցնում էին 26-րդ բարձը, Ըստ «Ներսեսի Վարք»-ի՝ 63-րդը, իսկ ըստ Սահակ Պարթևի՝ 11-րդ և 13-րդ բարձերը։ Մեծ Հայքում քրիստոնեության հաստատումից հետո Ապահունիները ունեին առանձին եպիսկոպոսություն։ Ապահունիները, ի դեմս Մանեճ իշխանի, Վարդանանց պատերազմում գործակցում էին Վասակ Սյունուն։ Սեբեոսը Ապահունիներից հիշատակում է Մանվել, Արտավազդ, Վստամ և Հմայակ իշխաններին, որոնք 6-րդ դարի վերջերին պարսկական բանակում կռվում էին քուշանների դեմ։ 6-րդ դարից հետո, մի շարք նախարարությունների նման, Ապահունիների քաղաքական դերը Մեծ Հայքում նվազեց։

Ապահունիներ
Տեսակնախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏիրույթներԱպահունիք, Տուրուբերան
ԾագումՀայկազունիներ
ՀիմնադիրԱպահ Հայկազունի
Մեծագույն ներկայացուցիչՄանեճ Ապահունի
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Կրտսեր
ճյուղեր
Ապահունիներ երկրորդ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 501 CC-BY-SA-icon-80x15.png