Պալունիներ, Պալունիք, հայ նախարարական տոհմ։ Ժառանգական տիրույթը եղել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Պալունիք գավառը։ 5-րդ դարին Պալունիկները կալվածք ունեին նաև Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (Ձյունկերտ քաղաքի, Կվառս և Հոռյանք ավանների շրջանում)։ Պալունիներից Եղիշեն հիշատակում է տանուտեր իշխան Վարազշապուհին, որը Արտաշատի ժողովում (449) մասնակցել է Պարսից Հազկերտ Բ-ի հրովարտակի պատասխանին, ապա անցել Վասակ Սյունու կողմը։ Իսկ սեպուհ Արտակ Պալունին եղել է Վարդանանց հավատարիմ կողմնակիցը և Ավարայրի ճակատամարտում (451) հերոսաբար զոհվել՝ իր 57 մարտիկներով։ Հետագա դարերի աղբյուրներում Պալունիներ մասին տեղեկություններ չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 88