Արշամունիներ, հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում և Մարզպանական Հայաստանում։ Տոհմի իշխանական կալվածքն է եղել Տուրուբերան նահանգի Արշամունիք գավառը։ Փավստոս Բուզանդի ժամանակ Արշամունիքը համարվում էր Տարոն գավառի մի մասը, իսկ Ղազար Փարպեցու մոտ այն հանդես է գալիս որպես առանձին գավառ։ Տոհմի և գավառի անվանումը ծագում է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր Արշամից (մ.թ.ա. 240-220), որը հիմնադրել էր Արշամաշատ քաղաքը։ Հին ժամանակներում Եփրատի հովտում, եղել է Արշամունյաց նախարարական տոհմը, Բինգյոլի ստորոտում նրանց սերունդները՝ այն վայրում, որը պահել է նրանց անունը, շարունակել են իրենց գոյությունը համեմատաբար երկար ժամանակ։ Հայ հին մատենագրության մեջ Արշամունիքը համարվում է աշխարհագրական տերմին։ Համարվում է, որ Արշամունիների տոհմն այն ժամանակ գոյություն չուներ, և 5-րդ դարում նրանց կալվածքները գտնվում էին Մանդակունիների նախարարական տան ձեռքին[1]։ Արշամունիների նախարարական տոհմը չի հիշատակվում Մեծ Հայքի Գահնամակում և Զորանամակում, սակայն հիշատակվում է Մարզպանական Հայաստանում։ Վահանանց պատերազմում (481-484)` Արծաթի ճակատամարտին (484) մասնակցել է Ներսեհ Կամսարականի դայակորդի Խուրս Արշամունին[2][3]։ 6-րդ դարից սկսած մինչև 8-րդ դարի սկիզբ, տոհմի անդամները հիշատակվում են Արշամունիք գավառի եպիսկոպոսներ[4]։

Արշամունիներ
Տեսակնախարար և տոհմ
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
ՏիրույթներԱրշամունիք
Ծագումենթադրաբար՝ Ծոփքի Երվանդունիներ
Մեծագույն ներկայացուցիչԽուրս Արշամունի
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Արշամունիք գավառը Տուրուբերան նահանգում

Արշամունյաց եպիսկոպոսների ցանկ

խմբագրել
  1. Տաճատ Արշամունի (6-րդ դարի սկիզբ),
  2. Վաղոտ Արշամունի (6-րդ դարի կես),
  3. Թեոփիլոս Արշամունի (7-րդ դարի կես),
  4. Թեոդորոս Արշամունի (8-րդ դարի սկիզբ)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ
  2. «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Պետրոս Հովհաննիսկան, Ա. Աբրահամյան, Երևան, 1981, Հատոր 1, էջ 577-578.
  3. «Պատմություն Հայոց», Ղազար Փարպեցի, Դրվագ Գ, ՁԱ.
  4. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 300, 307, 563-564, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 33, 137.