Գարգարացիներ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ըստ հունական դիցաբանության` գարգարացիները (հուն․՝ Γαργαρείς Gargareis) միայն տղամարդկանցից կազմված ցեղ են եղել։ Ամեն տարի գարնանը նրանք զուգավորվում էին ամազոնուհիների հետ երկու ցեղեր սերնդատվությունը պահպանելու նպատակով։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ այս նպատակով շատ ամազոնուհիների առևանգել են, բռնաբարել և սպանել, իսկ այլ աղբյուրներ նշում են, որ հանդիպումները եղել են կամավոր հիմունքներով։ Ամազոնուհիները պահում էին աղջիկ երեխաներին` նրանց մեծացնելով որպես մարտիկների, իսկ տղա երեխաներին տալիս էին գարգարացիներին[1][2]։
Համաձայն որոշ պատմաբանների` գարգարացիները չեչենների և ինգուշների նախահայրերից մեկն են և համարժեք են կամ առնվազն կապված են վրացական Ձուրձուկս անվան հետ[3][4]։
Ստրաբոնը գրել է․ «ամազոնուհիները գարգարացիներին մոտ էին ապրում` Կովկասյան լեռների հյուսիսային լանջերին»։ Պլինիոս Ավագը, նույնպես, գարգարացիների բնակության վայրը համարել է Կովկասի հյուսիսը, բայց նրանց անվանել է «գեգար»[5]։ Որոշ պատմաբաններ (Պ․ Կ․ Ուսլար, Կ․ Միլլեր, Ն․ Ֆ․ Յակովլեֆ, Լ․ Ա․ Էլնիկի, Ի․ Մ․ Դիակոնոֆ, Վ․ Ն․ Ջեմրակելի) համակարծիք էին, որ գարգարացիները ինգուշների նախնիներն են։ Հին Հունաստանի պատմաբան Ստրաբոնը նշել է, որ գարգարացիները Փոքր Ասիայի արևելքից՝ Ուրարտուից, գաղթել են դեպի Հյուսիսային Կովկաս[6]։ Ջայմոխան նշում է, որ գարգարացի (gergara) բառի արմատը վայնախական ծագում ունի և իրականում նախավայնախերենում նշանակել է արյունակից, բարեկամ[3]։
Բացի չեչենների և ինգուշների նախնիները լինելուց, կարևոր է նշել, որ կարծում են` գարգարացիները կենտրոնական դեր են գրավում Էրերի ձևավորման գործում, ևս մեկ վայնախական ազգ, որը ապրել է հյուսիսային Հայաստանում, Կովկասյան Ալբանիայում և Հերեթիում։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Strabo, Geography, Bk. 11, Ch. 5, Sec. 1
- ↑ «Text description». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Jaimoukha. The Chechens. Page 30"
- ↑ Ахмадов, Шарпудин Бачуевич (2002). Чечня и Ингушетия в XVIII - начале XIX века. Elista: "Джангар", АПП. էջ 51.
- ↑ Латышев В. В. Известия древних писателей греческих и латинских о Скифии и Кавказе, т. 1, Греческие писатели, СПб, 1890; т.2, Латинские писатели, вып.1, СПб, 1904, вып.2, СПб, 1906; Крупнов Е. И. Ук.соч., page.25.
- ↑ Strabo. Geography. Pages 1-49