Առավեղյաններ
Առավեղյաններ նաև Առավելյաններ, հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում Արտաշեսյանների ու Արշակունիների կառավարման ժամանակ և Մարզպանական Հայաստանում։ Ըստ Զորանամակի եղել են Հյուսիսային զորավարության մեջ և ունեցել 500 հեծյալ։ Առավեղյանների ժառանգական հայրենիքը Այրարատ նահանգում էր։ Գահնամակում ըստ Մովսես Խորենացու զբաղեցրել են 49-րդ, ըստ «Ներսեսի վարք»-ի 67-րդ, իսկ ըստ Սահակ Պարթևի 39-րդ բարձը։
Առավեղյաններ | |
---|---|
Տեսակ | նախարար և տոհմ |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Այրարատ, Մեծ Հայք |
Ծագում | Ալաններ |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Առավեղյանների նախարարական տոհմից Վահանը եղել Մեծ Հայքի հունական մասում նախարար Արշակ Գ-ի ենթակայության տակ, ապա անցել Խոսրով Դ-ի կողմը։
Ըստ Եղիշեի Վարդանանց պատերազմին մասնակցել են՝ Փապակ Առավեղյանը, Վարազդեն Առավեղյանը և Դաղ Առավեղյանը։
7-րդ դարում հիշվում է Բուտ Առավեղյան իշխանը, ով 624 թվականին կառուցել է Բագարանի Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որի շինարարությունը ավարտել է նրա կինը՝ Աննան 631 թվականին։
640 թվականին հիշվում է Խաչյան Առավեղյանը, ով այլ երկու իշխանների հետ արաբների առաջին արշավանքի լուրը հասցրեցին Դվին։
Առավեղյանների մասին տեղեկությունները ավանդախառն են։ Ըստ Մովսես Խորենացու, Առավեղյանների նախարարությունը հիմնել է Հայոց Արտաշես Ա թագավորը։ Առավեղյանները, իբրև Սաթենիկ թագուհու մերձավոր ազգականներ, Մեծ Հայք գայով, դասվեցին հայ նախարարների շարքը։ Սեբեոս պատմիչը Առավեղյաններին հիշատակում է Այրարատ նահանգում՝ չնշելով գավառը։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 531)։ |