Կարքայիններ

նախարարական տոհմ

Կարքայիններ, հայկական նախարարական տոհմ Մարզպանական Հայաստանում։ Կարքայինների նախարարական տոհմը չի հիշատակվում Մեծ Հայքի Գահնամակում և Զորանամակում, սակայն հիշատակվում է Մարզպանական Հայաստանում՝ Վահանանց պատերազմի ժամանակ։ Տոհմից հիշվող նախարարը Վասավուրտ Կարքայինն է, ով 484 թվականին Վահան Մամիկոնյանի կողմից պատգամավոր էր գնացել Նիխորի մոտ[1][2]։

Կարքայիններ
Տեսակտոհմ
ԵրկիրՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Մեծագույն ներկայացուցիչՎասավուրտ Կարքային
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան», Գալուստ Տեր-Մկրտչյան և Ստեփան Մալխասյանց, Տփղիս, 1904, էջ 162․
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 53.

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել