Արտեն Գաբեղյան
Արտեն Գաբեղյան (ծննդյան և մահվան թթ. անհայտ, 5-րդ դար), Գաբեղյանքի իշխան, Գաբեղյանների նախարարական տոհմից։ Եղել է Վասակ Սյունու կողմնակիցը՝ ընդդեմ Վարդան Մամիկոնյանի։ Ատրորմիզդի (մարզպան՝ 451 - 465) հրամանով և Վարազշապուհ Պալունու հետ միասին գնացել է Հմայակ Մամիկոնյանի դեմ կռվի և ջարդել նրա զորքը Տայոց աշխարհում։
Արտեն Գաբեղյան Արտէն Գաբեղեան | ||
| ||
---|---|---|
5-րդ դար | ||
Ազգություն | Հայ | |
Դավանանք | Քրիստոնեություն | |
Դինաստիա | Գաբեղյաններ |
Փարպեցու «Հայոց պատմության» լզ ձեռագիրն ունի «իշխանն Աբեղենից Արմէն». տպագրության մեջ ուղղված է Արտէն. բայց պետք է ուղղել նաև Աբեղենից տոհմանունը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հրաչյա Աճարեան «Ձեռագրական սրբագրություններ հայ մատենագրության մեջ» Երևան 1926, էջ 20
ԱղբյուրներԽմբագրել
- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 319
- Եղիշե «Վարդանի և հայոց պատերազմի մասին», 71
- Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն», լզ, խա
- Ստեփանոս Օրբելյան «Պատմութիւն տանն Սիսական», ժզ