Խորեն Խորխոռունի
Հայոց Մաղխազ
Խորեն Խորխոռունի (գրաբար՝ Խորէն, - մայիսի 26, 451, Ավարայր, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), Հայոց մաղխազ Մարզպանական Հայաստանում, սպարապետ Վարդան Մամիկոնյանի զինակիցը, Խորխոռունիների նախարարական տոհմից։
Խորեն Խորխոռունի Խորէն մախազ Խորխոռունի | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | Հայոց մաղխազ | |
Վախճանի օր | մայիսի 26, 451 | |
Վախճանի վայր | Ավարայր, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան | |
Դինաստիա | Խորխոռունիներ | |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն |
Կենսագրություն
խմբագրելԽորեն Խորխոռունին մասնակցել է 450-451 թվականների Մարզպանական Հայաստանում տեղի ունեցած Վարդանանց պատերազմին։ Աղվանից պատերազմում ընկերանում է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հետ։ Մասնակցում 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտին, որտեղ էլ նահատակվում է իր 19 ընկերներով։
Աղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 543
- «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշե, Վենետիկ, 1828, էջ 77, 93, 117
- «Եղիշէ վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմի», Հ. Ներսէս Վ. Ակինեան, Մատենագրական-պատմական ուսումնասիրութիւն, հատոր Բ, Վիեննա, Մխիթարյան տպարան, 1936 (Ազգային մատենադարան, ՃԽ), էջ 474