Ակեացիներ, հայ նախարարական տոհմ Ակե գավառում։

Ակեան առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու մոտ։ Արքունիքում ունեցել են 44-րդ գահը և հայոց զորքին տվել 300 զինվոր։ Առանձին գնդով մասնակցել են Ավարայրի ճակատամարտին (451) Վարդանանց կողմում (իսկ Ընջուղ Ակեացի իշխանն անցել էր Վասակ Սյունու կողմը)։

VIII դարից ակեացիները դառնում են Արծրունիների վասալներ։ Թովմա Արծրունին վկայում է, որ Արյան լճի ճակատամարտում (852) Ակեացիները Վասակ իշխանի գլխավորությամբ մարտնչում էին արաբ նվաճողների դեմ։ Նույն պատմիչը հիշատակում է նաև Թադեոս Ակեացի իշխանին, որպես Վասպուրականի քաղաքական եռանդուն գործչի և քաջ զինվորականի, որը 905 թվականին Վասպուրական ներխուժած արաբների և իսլամադավան ուրիշ ցեղերի դեմ հաղթական պայքարի ղեկավարըն էր։ X դարից հայկական աղբյուրներն Ակեացիների մասին չեն հիշատակում։

Գրականություն խմբագրել

  • Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 223