Վանանդացիներ, նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Իշխել են Այրարատ նահանգի Վանանդ գավառում, երկու իշխանական տոհմով։ Ըստ Մովսես Խորենացու Գահնամակի Վանանդացիները զբաղեցրել են երկրորդ իշխանական գահը, ըստ Ներսեսի «Վարք»-ի Գահնամակում զբաղեցրել են 70-րդ գահը։ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին (գահակալել է 387-439 թթ.) վերագրվող Գահնամակում զբաղեցրել են 14-րդ բարձը, իսկ Վանանդացիների երկրորդ տոհմը զբաղեցրել է 63-րդ բարձը։ Ըստ Եղիշեի Վարդան Մամիկոնյանի զինակիցն էր Թաթուլ Վանանդացին, որը մասնակցեց 451 թվականի Ավարայրի ճակատամարտին։ Ըստ Ղազար Փարպեցու Վարդան Մամիկոնյանի զինակիցների մեջ հիշատակվում են իշխաններ՝ Թաթուլ Վանանդացին և Առավան Վանանդացին, վերջինս մասնակցեց 449 թվականի Արտաշատի ժողովին։ Ըստ Զորանամակի Վանանդացիները ենթարկվել են Գուգարաց բդեշխին և Մեծ Հայքին տրամադրել 1000 զինվոր։ Վանանդացիների նախարարական տոհմից էր Տրդատ Ա Ոթմսեցի (741-764 թթ.) կաթողիկոսը, որը մինչ կաթողիկոս լինելը Վանանդի եպիսկոպոսն էր։

Վանանդացիներ
ԵրկիրՄեծ Հայք
ՏիրույթներՎանանդ գավառ
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Վանանդացիներ երկրորդ

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 205 և 258
  • Մովսես Խորենացի «Հայոց Պատմություն»
  • Եղիշե «Վարդանի և հայոց պատերազմի մասին»
  • Ղազար Փարպեցի «Պատմություն Հայոց»