Քողյաններ

նախարարական տոհմ

Քողյաններ, Քաղյաններ[1] կամ Գոշյաններ[2] (գրաբ.՝ Քաղեանք, Քողեանք), հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում՝ Արշակունիների կառավարման ժամանակ[2] և Մարզպանական Հայաստանում[3][4][5], ըստ Միքայել Չամչյանի սերվում են Հայկազունիներից[1]։ Քողյանների ժառանգական հայրենիքը Աղձնիք նահանգի Քաղ գավառն էր, Քղիմար կենտրոնով։

Քողյաններ
Քողեանք, Քաղեանք
Տեսակտոհմ
Մասն էՀայկազունիներ
Երկիր
ՏիրույթներՔաղ, Աղձնիք, Մեծ Հայք
ԾագումՀայկազունիներ
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Պատմություն խմբագրել

Քողյանների նախարարական տոհմը Մեծ Հայքի արունիքում՝ Գահնամակում (ըստ Ներսեսի վարքի) զբաղեցնում էր 40-րդ բարձը[2]։ Ըստ Եղիշե պատմիչի, Քողյանների զորքը մասնակցել է Վարդանանց պատերազմին և եղել են սպարապետ Վարդան Մամիկոնյանի զինակիցը Ավարայրի ճակատամարտում, սակայն չի պահպանվել նրանց հրամանատարի անունը[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Գ, ժամանակագրություն, էջ 118.
  2. 2,0 2,1 2,2 «Հայկական սովետական հանրագիտարան», Հատոր Բ, էջ 663-664.
  3. 3,0 3,1 «Եղիշեի Վարդանանց պատմությունը», թարգմ. և ծանոթ.՝ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1958, Գլուխ Ե, էջ 92
  4. 4,0 4,1 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 547.
  5. 5,0 5,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 185․

Տես նաև խմբագրել