Ռշտունիներ
Ռշտունիներ, իշխանական տոհմ Հին Հայաստանում։
Ռշտունիներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | |
Տիրույթներ | Ռշտունիք |
Ծագում | Գեղամ Հայկազնունի |
Մեծագույն ներկայացուցիչ | Թեոդորոս Ռշտունի |
Ավարտ | 7-րդ դար |
Ձուլում | 7-րդ դար |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ծագում
խմբագրելԵղել է Գեղամ Հայկազնունու որդի Սիսակի շառավիղներից, որոնց նախարարական կարգն ու աստիճանը մ.թ.ա. II դ. հաստատել է Վաղարշակ թագավորը։
Ակնարկ
Ներկայումս հավանական է համարվում այն իրողությունը, որ Ռշտունիների նախարարական տոհմը սերված լինի Վանի թագավորության արքայատան շառավիղներից, իսկ նրանց տոհմանունը ձևավորված՝ ՈՒրարտական վերջին գահակալներ՝ Ռուսա Գ-ի կամ Ռուսա Դ-ի անվանումներից։
Նման վարկածի հիմքում ընակած է մ.թ.ա. (617-598) թթ ժամանակահատվածում ՈՒրարտուի պատմա-քաղաքական իրավիճակը, որտեղ գահակալում էին Ռուսա Գ-ն և նրան հաջոդող որդին՝ Ռուսա Դ-ն։ Հիմնվելով հույն պատմագիրներ Հերոդոտոսի, Ստրաբոնի և <Հին կտակարանի> աղբյուրների վրա (ըստ որի Պրոտոթիեսի որդի Մադիեսը /հայկ. աղբյուրներում՝ Պարույր Սկայորդու որդի Հրչե կամ Հրաչյա/ միավորելով Արարատի, Մանայի և Ասքանազի զորագնդերը ջախջախել է Նինվե քաղաքը պաշարած և գրաված Կվաքսարեսին և սպառնացել Բաբելոնին՝ այնուհետև 28 տարի անընդմեջ իշխելով Մերձավոր Արևելքում)՝ ենթադրվում է, որ Ռուսա Գ-ն կամ Ռուսա Դ-ն կորցնելով իրենց իշխանությունը, ապաստանել են Ախթամար կղզու դիմաց գտնվող պատմական Ուոստան (Ուիշինի կամ Ուասու/Ուաիս/) բերդաքաղաքում։ Հավանաբար նրանց սերունդներն էլ Սիսակյան ծագում ունեցող նոր արքայատոհմի (Պարույրի հետնորդներ համարվող Երվանդունիների) կողմից ճանաչվել են. որպես ազնվատոհմիկ իշխանավորներ։ Այս մասին է վկայում նաև Մ. Խորենացու մոտ հիշատակված այն փաստարկը, որ Ռշտունիներն անկասկած ազգակցական կապեր են հաստատել Սիսակյանների հետ և նրանց կողմից ընդունվել իբրև իրենց տան մի հատված (Մ. Խորենացի <<Պատմություն Հայոց>> Եր.-1981թ, 133 էջ)։
Ժառանգական տիրույթն էր Ռշտունիք գավառը։ Ռշտունիների Հայոց զորաբանակում կռվել են 1.000 հեծյալով։ Հնում վարել են Մեծ Հայքի Հարավային զորաթևի հրամանատարությունը։ Մովսես Խորենացին գրում է, որ Տիգրան Մեծ արքան իր տերության հարավային շրջաններում Բարզափրան Ռշտունի նահապետին կարգել էր Հայոց և Պարսից զորքերի սպարապետ, ապա՝ նաև կուսակալ. նրա հրամանատարությամբ, հայոց բանակը գրավել էր Պաղեստինը և Երուսաղեմը։
IV դ. Ռշտունիների նահապետներից հիշատակվում են Հայոց մեծամեծ իշխանների ու գլխավոր նախարարների թվում։ 320-330–ական թթ Մանաճիհի Ռշտունին վարել է Հայոց հարավային զորաբանակի սպարապետությունը։ 350-360–ական թթ Ռշտունիների նահապետն էր Գարեգին Ռշտունին, որն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի քույր Համազասպուհու հետ։
Անկում
խմբագրելV դ. հայ ազատագրական շարժումների ժամանակ Ռշտունիները Սասանյան Պարսկաստանի դեմ մարտնչել են հայրենասեր ուժերի շարքերում։ Սասանյան նվաճողների դեմ համառ պայքարում նվազել և թուլացել են։ Ռշտուների շառավիղները վերստին հանդիպում են VII դ առաջին կեսին՝ ի դեմս Հայոց իշխան և մարզպան Թեոդորոս Ռշտունու։ VII դարի վերջին և VIII դարի սկզբին՝ արաբական նվաճողների համատարած գերեվարումներից ու կոտորածներից հետո այլևս չենք հանդիպում Ռշտունիների աշխարհիկ ներկայացուցիչների։ Այնուհետև Ռշտունիք գավառը դառնում է Վասպուրականի հզոր տերերի՝ Արծրունիների սեփականությունը։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |