Քաջբերունիներ

նախարարական տոհմ

Քաջբերունիներ (գրաբ.՝ Քաջբերունեաց ցեղ[1]), հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում՝ Արշակունիների կառավարման ժամանակ[2], Մարզպանական Հայաստանում[1] և Արմինիա կուսակալությունում։ Ըստ Զորանամակի եղել են Հարավային զորավարության մեջ և ունեցել 100 զինվոր[3]։ Քաջբերունիների ժառանգական հայրենիքը Տուրուբերան նահանգի Աղիովիտ (ուշ ժամանակների Քաջբերունիք) գավառն էր։

Քաջբերունիներ
Քաջբերունյաց ցեղ
Տեսակտոհմ
Երկիր
ՏիրույթներՔաջբերունիք, Տուրուբերան, Մեծ Հայք
Մեծագույն ներկայացուցիչՆերսեհ Քաջբերունի
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Պատմություն

խմբագրել

Քաջբերունիների նախարարական տոհմը Մեծ Հայքի արունիքում՝ Գահնամակում, ըստ Սահակ Պարթևի զբաղեցնում էր 57-րդ բարձը[2][3]։ Ըստ Եղիշե պատմիչի և Ղազար Փարպեցու, Քաջբերունիներից՝ Ներսեհ Քաջբերունին մասնակցել է Վարդանանց պատերազմին և եղել է սպարապետ Վարդան Մամիկոնյանի զինակիցը, որտեղ եղել է Երկրորդ զորամասի հրամանատար՝ Խորեն Խորխոռունու նիզակակիցը և իր 7 տոհմակիցներով զոհվել Ավարայրի ճակատամարտում 451 թվականի մայիսի 26-ին[1][4][5]։ 9-րդ դարում Քաջբերունիների տիրույթները հայտնվել էին Վասպուրականում, որի պատճառով, նրանք կախյալ վիճակում էին գտնվում Վասպուրականում իրենց տիրույթները ընդարձակած Արծրունիներից[4]։ 852-855 թվականներին, Բուղայի արշավանքների ժամանակ՝ 851 թվականին, Գրիգոր Քաջբերունին մասնակցել է զորավար Մուսեի դեմ պատերազմին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Եղիշեի Վարդանանց պատմությունը», թարգմ. և ծանոթ.՝ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1958, Գլուխ Ե, էջ 91, 106, 108.
  2. 2,0 2,1 «Հայկական սովետական հանրագիտարան», Հատոր Բ, էջ 663-664.
  3. 3,0 3,1 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 546, 549, 551, 615, 618.
  4. 4,0 4,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 172․
  5. 5,0 5,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 31, 465.

Տես նաև

խմբագրել