Վրեն Տաշրացի

հայ նախարար

Վրեն Տաշրացի (5-րդ դար, Լոռի Բերդ, Տաշիր, Գուգարք, Հայկական մարզպանություն - 5-րդ դար), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, Գուգարք աշխարհի Տաշիր գավառի տանուտերը (մոտ 440-470), Տաշրացիների նախարարական տոհմից[1]։

Վրեն Տաշրացի
գրաբ.՝ Վրէն Տաշրացի
Գուգարքի Տաշիր գավառը
Տաշիրիի տեր
մոտ 440 - 470
 
Ծննդյան օր 5-րդ դար
Ծննդավայր Լոռի Բերդ, Տաշիր, Գուգարք, Հայկական մարզպանություն
Վախճանի օր 5-րդ դար
Դինաստիա Տաշրացիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

Վարդանանց պատերազմ խմբագրել

Վրեն Տաշրացին մասնակցել է 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտին։ Երբ Մուշկան Նյուսալավուրտի գլխավորած պարսկական բանակն առաջանում է դեպի Հեր և Զարևանդ գավառները, Վարդան Մամիկոնյանը լուր է ստանում այդ մասին և արագորեն իր նիզակակիրներին հրամայում իրենց գնդերով իջնեն Արտազի դաշտ, եկող բանակի դեմը առնելու համար։ Վարդան Մամիկոնյանը առաջանում է և իր հետևից հետզհետե հասնում ու խմբվում են Ներշապուհ Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Վահան Ամատունին, Թաթուլ Դիմաքսյանը, Արշավիր Արշարունին, Շմավոն Անձևացին, Տաճատ Գնթունին, Ատոմ Գնունին, Խոսրով Գաբեղյանը, Կարեն Սահառունին, Հմայակ Դիմաքսյանը, Գազրիկ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Փարսման Մանդակունին, Արսեն Ընծայենին, Այրուկ Սլկունին, Վրեն Տաշրացին, Ապրսամ Արծրունին, Խուրս Սրվանձտյանը և Շահ ախոռապետը։ Այս իշխաններից բացի գալիս են նաև Վահևունյաց, Ռշտունյաց, Տրպատունյաց, Քողյաց և Ակեացիների գնդերը, որոնց գլխավորների անունները չի հիշատակում։ Վարդան Մամիկոնյանը և ևս 8 նախարարներ զոհվում են մարտի դաշտում։ Ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չի մարում ու հայերը ամրանալով անառիկ վայրերում հարձակումներով փորձում են արյունաքամ անել թշնամում։ Բացի այդ, պարսիկներին ծանր հարաված են հասցնում նաև հոները։ Ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքը ստիպված է լինում հաշտվել Մարզպանական Հայաստանի լայն ինքնավարության հետ, թեթևացնում հարկերը և հրաժարվում կրոնափոխության բռնի գաղափարից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում ենթարկվում են դատի։ Առաջինները մահապատժի են ենթարկվում, իսկ երկրորդները ուղարկվում են Միջին Ասիայի կողմերը, որոնց մեջ էր նաև Վրեն Տաշրացին։ Ավելի ուշ, 463 թվականին նրան և մյուս նախարարներին թույլատրվում է վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 128․
  2. «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշէ, Հինգերորդ յեղանակ, էջ 77, 150․