Ներսեհ Քաջբերունի
իշխան
Ներսեհ Քաջբերունի (ծննդյան թվական անհայտ - մայիսի 26, 451, Ավարայր), Իշխան Մարզպանական Հայաստանում, Քաջբերունիների նախարարական տոհմից։
Ներսեհ Քաջբերունի | ||
| ||
---|---|---|
Վախճանի օր | մայիսի 26, 451 | |
Վախճանի վայր | Ավարայր, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան | |
Դինաստիա | Քաջբերունյաց ցեղ |
Կենսագրություն
խմբագրելՆերսեհ Քաջբերունին մասնակցել է 449 թվականի Արտաշատի ժողովին[1], Վարդանանց պատերազմում եղել սպարապետ Վարդան Մամիկոնյանի զինակիցը, որտեղ եղել է Երկրորդ զորամասի հրամանատար՝ Խորեն Խորխոռունու նիզակակիցը և իր 7 տոհմակիցներով զոհվել Ավարայրի ճակատամարտում 451 թվականի մայիսի 26-ին[2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 31
- «Եղիշեի Վարդանանց պատմությունը», թարգմ. և ծանոթ.՝ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1958, Գլուխ Ե, էջ 91, 106, 108
- «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 546, 549, 551
- «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Բ, էջ 68, 76