Ամատունիներ
Ամատունիներ, հայ նախարարական հնագույն տոհմ Վասպուրական նահանգի Արտազ գավառում։ Հայոց արքունիքում գրավում էին 15-րդ գահը, վարում էին հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ամատունիների զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես Խորենացու, Ամատունիները ծագումով հրեա էին՝ սերված ոմն Մանուե նախահորից, և նրանց սկզբնական հայրենիքը Պարսկաստանի Ահմատանի կողմերում էր։ Հայաստան գալով՝ Արտաշես թագավորից ստացան գյուղեր ու դաստակերտներ և կոչվեցին Ամատունիներ։ IV դարի վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի Խոսրով Դ թագավորին։ Այդ փորձի ձախողումից հետո Սասանյան Արտաշիր թագավորը Ամատունիներին և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։ 450-451 և 481-484–ին հայ ազգային–ազատագրական պատերազմներում Ամատունիներից մարտնչում էին Վահան, Առանձար, Առնակ և Քաջաջ իշխանները։ V դարում Ամատունիներից Վահան իշխանը իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի–դամբարան։ 789-ին, արաբական հալածանքներից խույս տալով, շուրջ 12000 հայ գյուղացիներ Համամ Ամատունու և նրա հայր Շապուհի գլխավորությամբ անցնում են Բյուզանդիայի տիրապետության սահմաններում գտնվող Խաղտիք երկրամասը և բնակվում այնտեղ։ Վերջին դարերում Ամատունիների շառավիղները բնակվել են Վրաստանում և ներկայիս Արագածոտնի մարզի Օշական գյուղում։
Ամատունիներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք, Մարզպանական Հայաստան, Արմինիա կուսակալություն, Անիի թագավորություն, Բյուզանդիա, Վրաց թագավորություն, Ռուսական կայսրություն |
Տիրույթներ | Արտազ գավառ (Վասպուրական, Մեծ Հայք), Համշեն գավառ (Խաղտիք, Փոքր Հայք) |
Ծագում | Մանուե |
Տիտղոսներ | Հայոց հազարապետ, Արտազի և Օշականի իշխան, Համշենի իշխան |
Մեծագույն ներկայացուցիչ | Համամ Ամատունի |
Հիմնում | մ.թ.ա. 2-րդ դար |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Քրիստոնեություն |
Ամատունիների շառավիղի հետնորդները մեծ մասամբ աչքի են ընկել մտավոր բարձր հատկանիշերով ու կազմակերպչական ունակություններով։ Միայն Օշական գյուղում հիշվող անուններ են Սահակ վարդապետ Ամատունին, Վազգեն Քահանան, մանկավարժներ Աշխարհիկ և Իշխան Ամատունիները, հայտնի բժիշկ Մարտին, տնտեսագետ Վարդան Ամատունիները։ Լրագրող, ռադիոժուռնալիստ Լևոն Ամատունին։ Հանրապետությունում հայտնի է, ԽՍՀՄ, ապա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ լրագրող-լուսանկարիչ Վահան Ամատունու անունը։ Դժբախտաբար այս անձանց մեծամասնությունը հեռացել են կյանքից, մյուսները տեղափոխվել բնակության այլ վայրեր ու հայտնի այս գյուղում իրական Ամատունիների շառավիղից քիչ մարդ է մնացել։
Ամատունիների տոհմածառը
խմբագրելՏոհմածառը հրատարակվել է 1996 թվականին, «Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («дварянские роди русские импери») գրքում (հատոր 4)։ Ստորև ներկայացված է Թիֆլիսում հիմնադրված իշխանական (հաստատված Ռուսկական կայսրության կողմից) և Օշականում բնակվող Ամատունիների տոհմածառը (միայն Նիկոդիմոսինը)[1]։
Գեորգի Ամատունի իշխան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազարբեկ (Ազարիա) | Կենան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գեորգի | Վահան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սերգեյ | Մինաս | Գեորգի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Իվան | Վահան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սերգեյ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազարբեկ (Ազարիա) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պետրոս (Պյոտր) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հովհաննես (Իվան) (? - մինչ 1784 ) | Սարգիս (Սերգեյ) (? - 1784-ից հետո ) | Գասպար | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հակոբ (Յակով) (? - 1821 ) | Ստեփան | կարապետ (Գերասիմ) | Գրիգորի (Գերոգի) | Ղազար (Լազար) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարիամ (Մայա) | Մինաս | Մկրտում (Միկիրտում) | Ռաֆաիլ (1786 - ? ) | Միխայիլ (1791 - ? ) | Վահան | Իվան (1784 - 1840 ) | Իսայ (Եսայի) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Նիկոլայ (1833 - 1897 ) | Նինա (1844 - ? ) | Գեորգի (1838 - ? ) | Ելիզավետա | Սոֆյա | Պյոտր (1827 - ? ) | Միքայել (1834 - 1865 ) | Նապոլեոն (1839 - 1899 ) | Նիկոդիմոս (Նիկոդիմ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարիա (1874 - 1960 ) | Ելիզավետա (1874 - 1944 ) | Ելենա | Ադելաիդա | Եվգենիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 277)։ |