Որդունիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Որդունիներ, նախարարական տոհմ Հին Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու բերած ավանդության, սերել են Հայկ նահապետի Մանավազ որդուց։ Փավստոս Բյուզանդը Որդունիներին համարել է մեծ նախարարներ, գավառների ու աշխարհների տերեր։ Նրանց տոհմական կալվածը եղել է Այրարատ նահանգի Բասեն գավառը, իշխանանիստ կենտրոնը՝ Բասենի Որդորու գյուղը։ Հայոց Վաղարշակ թագավորը գահակալության սկզբում վերահաստատել է Որդունիների ժառանգական իրավունքը հիշյալ կալվածի վրա և տոհմը կոչել նահապետություն։ Որդունիները Հայոց զորաբանակին տրամադրել են 700 զորական։ Խոսրով Գ Կոտակի թագավորության ժամանակ արյունահեղ կռիվներ են սկսվել Որդունիների, Բզնունիների և Մանավազյանների միջև, որոնք չեն դադարել անգամ թագավորի միջամտությամբ։ Թագավորը Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանին հրամայել է ոչնչացնել նրանց, որի հետևանքով այդ տոհմերը դադարել են գոյություն ունենալուց։ Որդունիների տիրույթները դարձել են Բասենի եպիսկոպոսի սեփականություն։