Բողոքի ցույցեր Ռուսաստանում (2021)
2021 թվականի հունվարի 23-ին Ռուսաստանում բողոքի ցույցերը հայտարարվել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից՝ «Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը» վավերագրական ֆիլմ-հետաքննության հրապարակումի ժամանակ։ Բողոքի ակցիաների պատճառն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և կալանավորումն է, ինչպես նաև կոռուպցիայի մեջ մեղադրանքները Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
Բողոքի ցույցեր Ռուսաստանում (2021) | |||
---|---|---|---|
Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում բողոքի ցույցերի նախապատրաստում (2021) | |||
Ամսաթիվ | Հունվարի 23, 2021 | ||
Վայր | Ռուսաստան և այլ երկրներ | ||
Պատճառ |
| ||
Նպատակ |
| ||
Մեթոդ | Ցույցեր, քայլերթեր, միայնակ պիկետներ, ակտիվիզմ համացանցում | ||
Կարգավիճակ | Ընթանող | ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
Թվաքանակ | |||
|
Նախապատմություն
խմբագրել2020 թվականի օգոստոսին Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո նա բուժվում էր Բեռլինում։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին լույս է տեսել The Insider-ի, Bellingcat-ի և CNN-ի համատեղ հետաքննությունը, որը պնդում է, որ Նավալնիի դեմ մահափորձը կատարել է Ռուսաստանի ԱԴԾ-ի 8 օպերատիվներից բաղկացած խումբը, որը գործել է ԱԴԾ-ի քրեագիտության ինստիտուտի քողի տակ։ Ըստ Նավալնիի հայտարարության՝ այդ մահափորձը պատվիրել է Պուտինը։
2021 թվականի հունվարի 17-ին Նավալնին վերադարձել է Ռուսաստան և ձերբակալվել «Իվ Ռոշե» գործով սահմանված փորձաշրջանի խախտման մեղադրանքով։ 2021 թվականի հունվարի 18-ին Խիմկի քաղաքի ՆԳՎ բաժանմունքում տեղի է ունեցել դատարանի արտագնա նիստը, որի ընթացքում Նավալնին ձերբակալվել է 30 օրով։ 2021 թվականի հունվարի 18-ին Նավալնին թողարկել է տեսաուղերձ, որում կողմնակիցներին կոչ է արել բողոքի դուրս գալ հունվարի 23-ին։
Հաջորդ օրը՝ 2021 թվականի հունվարի 19-ին, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է «Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը» (ռուս.՝ Дворец для Путина. История самой большой взятки) վավերագրական ֆիլմ-հետաքննությունը, որը պատմում է ֆիլմում «Պուտինի պալատ» անվանվող Իդոկոպաս հրվանդանի վրա նստավայրի մասին։ Ֆիլմի հեղինակների խոսքով՝ նստավայրը կառուցվել է բարդ կոռուպցիոն համակարգի հաշվին, իսկ փաստացի այն վերահսկվում է Վլադիմիր Պուտինի կողմից վստահված անձանց միջոցով։ Հետաքննության սկզբում կոչ է արվում 2021 թվականի հունվարի 23-ին ՝ ժամը 14:00-ին, Նավալնիին ազատ արձակելու պահանջով դուրս գալ «ձեր քաղաքների կենտրոնական փողոցներ»։
Բողոքի ցույցերից առաջ
խմբագրելՀունվարի 21
խմբագրել2021 թվականի հունվարի 21-ին իշխանությունները բերման են ենթարկել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մի քանի աշխատակիցների, իսկ մյուսների տներ ոստիկաններ են եկել[3]։
Գլխավոր դատախազությունը պահանջել է, որ Ռոսկոմնադզորն արգելափակի 2021 թվականի հունվարի 23-ի հանրահավաքներին մասնակցելու կոչեր կատարող կայքերը։ Ռոսկոմնադզորը հայտնել է, որ անչափահասներին հավաքներին ներգրավելու համար սոցիալական ցանցերին կարող են տուգանքներ նշանակվել[3]։
Ռուսաստանի մի քանի համալսարանների ղեկավարություններն ասել են, որ չարտոնված բողոքներին մասնակցելու համար ուսանողները կարող են հեռացվել կամ ընդգրկվել «պետական հիմնարկների սև ցուցակում»[3]։
Հունվարի 22
խմբագրելՀունվարի 22-ին ձերբակալվել են Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, ԿԴՊՀ քննչական վարչության աշխատակից Գեորգի Ալբուրովը և փաստաբան Վլադլեն Լոսը։ Լյուբով Սոբոլը տուգանվել է 250 հազար ռուբլով[4]։ Մի քանի տասնյակ մարդ բերման են ենթարկվել, իսկ նրանց մի մասը ձերբակալվել է ամբողջ Ռուսաստանում[5][6]։
Գլխավոր դատախազության խնդրանքով ՎԿոնտակտե սոցիալական ցանցն արգելափակել է այն հանդիպման էջերը, որոնք վերաբերում են հունվարի 23-ին նախատեսված հանրահավաքներին[7]։ Ըստ Ռոսկոմնադզորի՝ Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա ՏիկՏոկը, ՎԿոնտակտեն, ՅուԹյուբը և Ինստագրամը հանել են «անչափահասներին՝ իրենց կյանքի և առողջության համար վտանգավոր անօրինական գործողությունների մեջ ներգրաված տեղեկատվության» 17%-ից 50%-ը[8]։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասներին չհամաձայնեցված գործողություններին ներգրավելու համար՝ բացատրելով այդ գործողություններին մասնակցողների կյանքերի կանխամտածված վտանգը՝ կորոնավիրուսի պատճառով[9]։ Կրթության նախարարությունը ծնողներին հորդորել է զերծ պահել իրենց երեխաներին հունվարի 23-ի հանրահավաքներին մասնակցելուց[10]։ Ուսանողները, դպրոցականների և նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները նամակներ են ստացել մի շարք քաղաքներում հավաքների հետևանքների մասին[11][12][13][14]։
Նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն անընդունելի է համարում նման միջոցառումների կազմակերպումը և «երիտասարդներին դրդելը մասնակցել այդ գործողություններին»[15]։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հորդորել է մոսկվացիներին չմասնակցել հունվարի 23-ի ցույցին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով[16]։
Ուսուցիչների միջոցով աշակերտները և նրանց ծնողները խնդրանք են ստացել, որ անչափահասները չմասնակցեն հանրահավաքների։ Շաբաթ օրը կրթական հաստատությունները որոշել են դասեր անցկացնել նույնիսկ չնայած հեռակա ուսուցման ռեժիմներին[17]։
Բողոքի ցույցերի ընթացք
խմբագրելԱկցիաներից ուղիղ հեռարձակումներն իրականացրել են Ազատություն Ռադիոն, ՄԲԽ Մեդիան, «Ներկա ժամանակ» և «Անձրև» հեռուստաալիքները։
BBC-ի տվյալներով՝ բողոցի ցույցեր են անցկացվել Ռուսաստանի 112 քաղաքներում[18]։
Անցկացման քաղաք | Մասնակիցների քանակ | Ձերբակալվածների քանակ | Անցկացման վայր |
---|---|---|---|
Աբական | - | 2[19] | |
Ալմետևսկ | - | 3[19] | |
Արխանգելսկ | 100—300[20] | 5 | Արհմիությունների հրապարակ |
Բալաշիխա | - | 1[19] | |
Բառնաուլ | - | 19[19] | |
Բելգորոդ | - | 2[19] | |
Բիյսկ | - | 9[19] | |
Բլագովեշչենսկ | - | 13[19] | |
Բոր | - | 1[19] | |
Բրատսկ | - | 1[19] | |
Վելիկիե Լուկի | - | 7[19] | |
Մեծ Նովգորոդ | - | 6[19] | |
Վլադիվոստոկ | 3000[21][22] | 35[19][23] | |
Վլադիմիր | - | 1[19] | |
Վորոնեժ | - | 2[19] | |
Եկատերինբուրգ | 3000—10000[23][24] | 7[19]—14[24] | |
Իվանովո | 500—600[25][26] | 1[25] | Լենինի պողոտա |
Իժևսկ | 1000[27] | 6[19] | Կենտրոնական հրապարակ |
Իրկուտսկ | - | 3[19] | |
Կազան | 4000—10000 | 52[19] | Բաումանի փողոց, Սև լիճ (այգի), Ազատության հրապարակ |
Կեմերովո | - | 4[19] | |
Կիմրի | - | 1[19] | |
Կլին | - | 1[19] | |
Ամուրի Կոմսոմոլսկ | - | 23[19] | |
Կրասնոյարսկ | 1000—1500[28] | 46[19] | |
Կրասնոդար | 4000—6000[29] | 18[1] | Կարմիր փողոց |
Կուրգան | - | 15[19] | |
Լիպեցկ | 1000[30] | 11[19] | Հաղթանակի հրապարակ, Պետրոս Մեծի հրապարակ, Լենինի-Սոբորնայա հրապարակ |
Մագնիտոգորսկ | - | 0[19] | |
Մախաչկալա | - | 13[19] | |
Մոսկվա | 4000[31]—40000[32] | 1218[19] | Տրուբնայա հրապարակ, Ստրաստնոյ բուլվար, Պուշկինսկայա փողոց, Տվերսկայա փողոց, Պետրովկա փողոց |
Նաբերեժնիե Չելնի | 500—600[33] | 22[19] | Խասան Տուֆանի պողոտա |
Նիժնևարտովսկ | 30[34] | 7[34] | |
Նիժնի Նովգորոդ | 10000[22][23] | 36[19] | Մինինի և Պոժարսկու հրապարակ, Բոլշայա Պոկրովսկայա հրապարակ |
Նիժնյայա Տուրա | - | 1[19] | |
Նովոմոսկովսկ | - | 1[19] | Քաղաքային (Խորհրդային) հրապարակ |
Նովոսիբիրսկ | - | 90[19] | |
Օմսկ | - | 12[19] | |
Օրենբուրգ | - | 14[19] | |
Պենզա | - | 29[19] | Լենինի հրապարակ |
Պետրոզավոդսկ | - | 10[19]—23[35] | |
Պսկով | - | 11[19] | |
Պուշչինո | - | 3[19] | |
Դոնի Ռոստով | 3000[36] | 50[37] | Պուշկինսկայա փողոց, Բոլշայա Սադովայա փողոց |
Ռիբինսկ | - | 2[19] | |
Ռյազան | - | 3[19] | Հաղթանակի հրապարակ, Լենինի հրապարակ |
Սանկտ Պետերբուրգ | 5000[38]—30000 | 472[19] | Սենատի հրապարակ, Ադմիրալտեյի հրապարակ, Նևի պողոտա, Մարսովո դաշտ, Ապստամբության հրապարակ |
Սամարա | 2000—3000 | 45[19] | Փառքի հրապարակ, 21-րդ բանակի հերոսների հրապարակ |
Սարատով | 1000—1500[39] | 0 | Կիրովի հրապարակ, Թատրոնային հրապարակ |
Սևաստոպոլ[40] | 200[41] | 6[19] | |
Սևերոդվինսկ | 100—200 | 2[19] | |
Սերգիև Պոսադ | - | 1[19] | |
Սիմֆերոպոլ[40] | - | 8[19] | |
Սմոլենսկ[23] | - | - | |
Սոչի | более 200[42] | 2—5[42] | Դրոշի հրապարակ |
Սուրգուտ | 30[34] | 4[34] | |
Սիկտիվկար | 1000[43] | - | |
Տարուսա | - | 1[19] | |
Տվեր | - | 3[19] | |
Տոբոլսկ | - | 3[19] | |
Տոլյատի | - | 3[19] | |
Տոմսկ | 2000[21] | 4[19] | |
Տուլա | 200 | 15[19] | |
Տյումեն | 1000—1500[44] | 4[44] | Կենտրոնական հրապարակ |
Ուլան Ուդե | - | 4[19] | |
Ուլյանովսկ | - | 3[19] | |
Ուստ-Իլիմսկ | - | 4[19] | |
Ուֆա | - | 32[19] | |
Ույար | - | 1[19] | |
Խաբարովսկ | 1000[22]—1500[23] | 58[19] | |
Խանտի-Մանսիյսկ | 20[34] | 0[34] | |
Խոլմսկ | - | 0[19] | |
Չերեպովեց | 450[45] | 0 | |
Չիտա | - | 3[19] | |
Յուժնո-Սախալինսկ | - | 14[19] | |
Յակուտսկ | - | 30[19] | |
Ընդհանուր | - | 3113[19] |
Ըստ Reuters-ի` առնվազն 40000 ցուցարարներ հավաքվել են Մոսկվայի մի քանի վայրերում, մինչդեռ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է շուրջ 4000 ցուցարարների ներկայության մասին[46]։ Մոսկվայում ՕՄՈՆը սկսել է ցրել ցույցերը և բերման ենթարկել բողոքողներին մինչ բողոքի ցույցի սկիզբը։ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան ևԼյուբով Սոբոլը բերման են ենթարկվել Մոսկվայում՝ ցույցերին մասնակցելուց հետո[47]։ Մի քանի ժամ անց ՄԲԽ մեդիան հաղորդել է, որ Յուլիա Նավալնայան ազատ է արձակվել[48]։
Հաղորդվել է, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, և, որ որոշ ցուցարարներ ձնագնդեր են նետում ոստիկանության ուղղությամբ[49], որոնք, իրենց հերթին, մահակներ են օգտագործում ցուցարարների դեմ[50]։ Շշերը, բռնկումները և ծխի ռումբերը նույնպես թռչում էին ոստիկանության ուղղությամբ[51]։
Կազանում հունվարի 23-ին բողոքի ցույցի պատճառով փակվել են մետրոյի «Կրեմլյովսկայա» և «Տուկայա հրապարակ» կայարանները[52]։
ՄԲԽ մեդիայի գնահատմամբ, Ռուսաստանում բողոքողների ընդհանուր թիվը տատանվել է 110-ից 160 հազարի սահմաններում[53]։
ՕՎԴ-ինֆոյի փոխանցմամբ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22:15-ի դրությամբ, երկրի ողջ տարածքում ձերբակալվել է 2662 մարդ[54]։
Արտասահմանում
խմբագրելՀելսինկիում, կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով, Նավալնիին սատարող ցույցեր են անցկացվել մինչև 10 հոգի փոքր խմբերում և սոցիալական հեռավորության պահպանմամբ (ընդհանուր առմամբ 16 հանրահավաք)։ Այս ընթացակարգը համաձայնեցվել է ոստիկանության հետ։ Գործողությունները տեղի են ունեցել Ռուսաստանի դեսպանատան մոտ և Սենատի հրապարակում՝ մայրաքաղաքի կենտրոնում[55]։
Հաագայում, Լոնդոնում[56], Բեռլինում, Տոկիոյում, Միլանում, Մյունխենում, Պրահայում, Նյու Յորքում, Բարսելոնայում և Մադրիդում, ինչպես նաև այլ քաղաքներում ցույցեր են անցկացվել Ռուսաստանի դեսպանատների մոտ՝ ի աջակցություն Ռուսաստանի բողոքի ցույցերի[57]։ Թել Ավիվում, ըստ ականատեսներից մեկի, ցույցին ներկա է եղել շուրջ 1000 մարդ[58]։ Ի աջակցություն Ռուսաստանում բողոքի ցույցերին, համերաշխության գործողություններ են անցկացվել նաև Ավստրալիայում։ Կիևում Ալեքսեյ Նավալնիի 30 կողմնակիցներ հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ[59]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Список задержанных на акциях в поддержку Алексея Навального 23 января 2021 года
- ↑ Источник: на акции в центре Москвы пострадали 42 сотрудника правоохранительных органов
- ↑ 3,0 3,1 3,2 Как власти РФ пытаются не допустить акций в поддержку Навального // Deutsche Welle
- ↑ «Георгия Албурова арестовали на 10 суток». The Insider (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Как власть готовится к акциям в поддержку Навального. (Очень длинный) список задержаний и арестов Материал обновляется». meduza.io. 22.01.21. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Устранить до дня икс. Карта задержаний». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ ««ВКонтакте» начал блокировать информацию о 23 января». www.znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Социальные сети удаляют призывы к детям участвовать в незаконных массовых акциях». Роскомнадзор. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «СК возбудил уголовное дело о привлечении несовершеннолетних к участию в несогласованных акциях». Медиазона (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Минпросвещения призвало родителей оградить детей от участия в акциях 23 января». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Родительские чаты Петербурга гудят от рассылки о последствиях митингов. Интерес к протесту заподозрен у детсадовцев (фото)». www.fontanka.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «В детских садах Челябинска родителям грозят ответственностью за участие детей в митингах». www.znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «В Оренбурге родителям дошкольников пришли предупреждения не пускать детей на митинги». Оренбург Медиа - новости Оренбурга и Оренбургской области (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Вузы, ссузы и детские сады рассылают томичам предупреждения из-за акции Навального». vtomske.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Кремль назвал недопустимыми несанкционированные акции 23 января». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Собянин призвал не выходить на акции в Москве из-за коронавируса – МБХ медиа». МБХ медиа (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «СЮЖЕТЫ «Мам, что такое автозак?»».
- ↑ «Сделали карту российских городов, где 23 января.. | BBC News Russian - Русская служба Би-би-си Ньюз | ВКонтакте». vk.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 19,22 19,23 19,24 19,25 19,26 19,27 19,28 19,29 19,30 19,31 19,32 19,33 19,34 19,35 19,36 19,37 19,38 19,39 19,40 19,41 19,42 19,43 19,44 19,45 19,46 19,47 19,48 19,49 19,50 19,51 19,52 19,53 19,54 19,55 19,56 19,57 19,58 19,59 19,60 19,61 19,62 19,63 Сколько людей задержали на акциях «Свободу Навальному!» в разных городах России?
- ↑ «В Архангельске началась несогласованная акция сторонников Навального». 29.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 21,0 21,1 Как Россия вышла за Навального. Предварительные итоги акций протеста 23 января. МБХ медиа, 23.01.2021
- ↑ 22,0 22,1 22,2 «Акции в поддержку Навального». novayagezeta.ru. 2021 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 Deutsche Welle (www.dw.com). «Протесты в регионах в поддержку Навального: массовые задержания и требования перемен | DW | 23.01.2021». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 24,0 24,1 «Репортаж из отдела полиции: «На прощание майор сказал мне: "Я бы обнял вас, но вы просто текст"»» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23.
- ↑ 25,0 25,1 «Акция в Иванове: 500 участников, антипутинские лозунги, задержание». www.ivanovonews.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Массовый митинг в поддержку Навального и против действующей власти прошел в Иванове (фото) | Частник.ru». chastnik.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «На несогласованную акцию в Ижевске вышло около 1 тысячи человек». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Ершики против коррупции: как в Красноярске прошла самая масштабная акция протеста». ngs24.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ В Краснодаре акция в поддержку Алексея Навального прошла практически без задержаний // Коммерсантъ.
- ↑ «Липчане собрались на несогласованную акцию». gorod48.ru. 2021 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «МВД: на незаконную акцию в Москве собрались около 4 тыс. человек - Свободная Пресса». svpressa.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Reuters: в Москве на акцию протеста вышли не менее 40 тысяч человек». www.tvrain.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «В Челнах во время массовых протестов задержаны 37 человек». chelny-biz.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 В ХМАО по итогам митингов в поддержку Навального в полицию доставлено 11 человек Արխիվացված 2021-01-24 Wayback Machine. Znak.com, 23.01.2021
- ↑ На акции в поддержку Навального в Петрозаводске задержаны 23 человека
- ↑ Хроника протестной акции в Ростове
- ↑ Полиция: по меньшей мере 50 ростовчан доставили в отделы с акций протеста
- ↑ «В Санкт-Петербурге начались массовые задержания». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Более тысячи протестующих пришли на главную площадь Саратова и устроили митинг под окнами правительства
- ↑ 40,0 40,1 Республика Крым и Севастополь расположены на территории, присоединение которой к России не получило международного признания.
- ↑ ««Новая газета»: Жители Севастополя впервые вышли на антиправительственную акцию». Спектр (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 42,0 42,1 «В Сочи на Площади Флага состоялась протестная акция». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Фоторепортаж: как в Сыктывкаре прошел несанкционированный митинг в поддержку Навального». ProГород11 (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 44,0 44,1 «Колонна из митингующих, автозаки и ОМОН: в Тюмени прошла несанкционированная акция протеста — репортаж». 72.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «В Череповце прошел несанкционированный митинг». cherinfo.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Police arrest over 1,000 at Russia protests backing jailed Kremlin foe Navalny». Рейтер (անգլերեն). 2021 թ․ հունվարի 23.
- ↑ «Силовики задержали жену Алексея Навального» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23.
- ↑ «Юлию Навальную отпустили после задержания» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23.
- ↑ «По всей стране задержали больше тысячи человек: как идут акции протеста в Москве и Петербурге» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23.
- ↑ На Пушкинской площади в полицейских стали кидать снежки и пластиковые бутылки, Meduza, 23 января 2021.
- ↑ «Как на протестах в Москве кидали файеры, дымовые шашки и снежки. Видео». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Первые задержания и закрытые станции метро: в Казани началась акция в поддержку Навального
- ↑ В акциях «Свободу Навальному» по всей России приняли участие минимум 110 тысяч человек. МБХ медиа, 23.01.2021
- ↑ «Акции в поддержку Навального» (ռուսերեն).
- ↑ В Хельсинки проходят сразу несколько демонстраций в поддержку Навального
- ↑ «День всероссийского протеста: как проходят акции в поддержку Навального - Новости на русском языке». BBC News Русская служба (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ За рубежом прошли акции солидарности с Навальным (ФОТО, ВИДЕО)
- ↑ ««Мы себя не на складе грязи нашли». Как Израиль митинговал за Навального. Фоторепортаж». www.znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «В Киеве у посольства России выстроились сторонники Навального». RuNews24.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամեն ինչ հունվարի 23-ի ակցիաների մասին։ Ինչպես են դրանց պատրաստվում իշխանությունները և ընդդիմությունը, ինչից պետք է վախենան մասնակիցները — և ինչ է կատարվում դիմակային ռեժիմի հետ // Meduza
- Բողոքի ցույցեր և ձերբակալություններ․ Ինչ է կատարվում Ռուսաստանի քաղաքներում հունվարի 23-ին // BFM.ru
- Ակցիաների Նավալնիի համար։ Բողոքի ցույցեր ամբողջ Ռուսաստանում // Մեդիազոնա
- «Ազատություն Նավալնիին» 2021 թվականի հունվարի 23-ի ակցիաներ։ Օնլայն // ՕՎԴ-Ինֆո
- «Մի՛ վախեցեք, դու՛րս եկեք փողոցներ»։ Նավալնիի ուղերձը // ՅուԹյուբ, Навальный LIVE