Բեն Աֆլեք
Բենջամին Գիզա Աֆլեք-Բոլդ (անգլ.՝ Benjamin Geza «Ben» Affleck-Boldt, օգոստոսի 15, 1972[1][2][3][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր։
![]() անգլ.՝ Ben Affleck | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1972[1][2][3][…] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Օքսիդենթալ քոլեջ, Վերմոնտի համալսարան և Cambridge Rindge and Latin School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, պոկեր խաղացող, գրող, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր, պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Timothy Byers Affleck?[4], մայր՝ Christine Anne Boldt?[4] |
Ամուսին(ներ) | Ջենիֆեր Գարներ և Ջենիֆեր Լոպեզ[5] |
Համատեղ ապրող(ներ) | Գվինեթ Փելթրոու, Ջենիֆեր Գարներ, Աննա դե Արմաս, Lindsay Shookus?, Shauna Sexton? և Ջենիֆեր Լոպեզ |
Երեխա(ներ) | Violet Affleck?, Seraphina Affleck? և Sam Affleck? |
Պարգևներ և մրցանակներ | |
«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարի (Մեթ Դեյմոնի հետ համատեղ) և ««Արգո» գործողությունը» ֆիլմի (Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի հետ համատեղ) համար։
Հանդիսացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի դափնեկիր, որպես վատագույն դերասան «Ջիլի», «Թոկից փախածը» և «Հատուցման ժամը» ֆիլմերում։ «Ոսկե ազնվամորի» մրցանակի անվանակարգված է եղել նաև «Արմագեդոն» և «Պեռլ Հարբոր» ֆիլմերի համար։
Կենսագրություն խմբագրել
Բեն Աֆլեքը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 15ին Բերքլիում, բժշկի և ուսուցչուհու ընտանիքում։
Տասներկու տարեկան հասակում կատարել է փոքրիկ դեր «Միմիի ճանապարհորդությունը» (1984 թվական) հեռուստատեսային սերիալում, մոիտավորապես հանց նույն ժամանակ նա ծանոթանում է Մեթ Դեյմոնի հետ, ով ժամանակի ընթացքում դառնում է նրա լավագույն ընկերը։ Ավարտելով դպրոցը, Աֆլեքը ընդունվում է Վերմոնտի համալսարան, սակայն շուտով թողնում է ուսումը և տեղափոխվում է Հոլիվուդ։
Դերասանի առաջին աշխատանքները «Սուպերմարկետի քեֆչիները» («Mallrats», 1995 թվական), «Փառքի փայլը» («Glory Daze», 1996 թվական) և «Մրցարշավ Էմիի հետևից» («Chasing Amy», 1997 թվական) ֆիլմերը նրան փառք չեն բերում։ Կոտրել իրադարձությունների ընթացքը Աֆլեքին հաջողվում է Մեթ Դեյմոնի հետ ուժերը միավորելուց հետո։ Միասին նրանք գրում են «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարը, որի երկու դերերը գրում են «իրենց համար»։ Սցենարը, որի վաճառքի պայմաններից մեկը տանդիսանում էր երկու երիտասարդ և անհայտ դերասանների մասնակցությունը ֆիլմում, ընկերներին հաջողվում է վաճառել ոչ միանգամից։ Այնուամենայնիվ, վերջ ի վերջո, գնորդը հայտնվում է, այն հանդիսանում է «Միրամաքս» (անգլ.՝ Miramax Films) ստուդիան, որը ֆիլմի վրա աշխատանքները հանձնարարում է ռեժիսոր Հաս վան Սենտին, իսկ գլխավոր դերի համար հրավիրում են Ռոբին Ուիլյամսին։
1997 թվականին վարձույթ դուրս եկած ֆիլմը, ընդամենը 10 միլիոն դոլար բյուջեով, վարձույթում հավաքում է ավելի քան 200 միլիոն։ Այդ ֆիլմի սցենարի համար Բենը և Մեթը արժանանում են «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, որոնք էլ հանդիսանում են նրանց տոմսերը դեպի մեծ կինոյի աշխարհ։
Մեկ տարի չանցած էկրան է բարձրանում Աֆլեքի մասնակցությամբ հերթական ֆիլմը՝ Մայքլ Բեյի «Արմագեդոն» բարձրաբյուջետային ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Բրյուս Ուիլիսը։ Կինոնկարը, որը վարձույթում հավաքում է ավելի քան կես միլիարդ դոլար, ավելացնում է սկսնակ դերասանի հանրաճանաչությունը։ 1999 թվականին վարձույթ է բարձրանում բացահայտ թույլ «Բնության ուժերը» («Forces of Nature») մելոդրաման, որում Բենը նկարահանվում է Սանդրա Բուլոքի հետ միասին և հերթական համատեղ աշխատանքը վաղեմի ընկեր Մեթ Դեյմոնի հետ՝ «Դոգմա» («Dogma», 1999 թվական, որը հաջողություն է ունենում, չնայած նրա հետ կապված բազմաթիվ սկանդալների։
Երիտասարդ դերասանի առանց այն էր երկրպագուների բազմաթիվ բանակը մի քանի անգամ ավելանում է «Պեռլ Հարբոր» («Pearl Harbor», 2001 թվական) բլոկբաստերի էկրաններ բարձրանալուց հետո, որում դերակատարումը նախանշում էր դերասանի համար անհաջող դերերի շարքը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վախի գինը» («The Sum of All Fears», 2002 թվական), «Թոկից փախածը» («Daredevil», 2003 թվական), «Հատուցման ժամը» («Paycheck», 2003 թվական), «Հաղթաթղթային տուզ» («Smokin' Aces», 2006 թվական) և ուրիշներ։
2013 թվականին արժանանում է «Օսկար» մրցանակի «Տարվա լավագույն ֆիլմի համար», որպես ««Արգո» գործողությունը» («Argo») ֆիլմի պրոդյուսեր[6]։
2013 թվականի օգոստոսի 22-ին հայտնի է դառնում, որ Բեն Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը «Մարդը պաղպատից» ֆիլմի սիքվելում[7][8], որը կոչվում է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»[9] և էկրան կբարձրանա 2016 թվականի մարտի 25-ին[10]։ Կոմիքսների սիրահարները առանց ոգևորության ընդունեցին այն լուրը, որ Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը, բողոքի խնդրագիրը, որի հեղինակն էր հանդիսանում Ջոն Ռոդենը, ստորագրում են 78 հազար մարդ։ Այն դեպքում, եթե խնդրագիրը հավաքի 150 հազար ստորագրություն, այն պետք է քննարկի կինոընկերությունը[11]։
Անձնական կյանք խմբագրել
1990-ականների կեսերին Աֆլեքը սիրավեպ ուներ Գվինեթ Փելթրոուի հետ, սակայն «Սիրահարված Շեքսպիր» (1998 թվական) ֆիլմում համատեղ աշխատանքից հետո հարաբերությունները սկսում են վատանալ։ Շուտով Փելթրոուն և Բենը բաժանվում են։
Հետագայում ռոմանտիկ հարաբերություններ եղել են երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հետ։ 2002 թվականին նրանք նշանվում են, իսկ 2004 թվականին բաժանվում։
2005 թվականին նա ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, ով ամուսնության ընթացքում ծննդաբերում է երկու դուստր և մեկ որդի՝ Վայոլեթ Էնն Աֆլեք (ծնված 2005 թվականի դեկտեմբերի 1-ին)[12], Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթ Աֆլեք (ծնված 2009 թվականի հունվարի 6-ին)[13] և Սեմյուել Գարներ Աֆլեք (ծնված 2012 թվականի փետրվարի 27-ին)[14][15]։ 2015 թվականի հունիսի 30-ին, իրենց ամուսնության 10-ամյա տարեդարձից մեկ օր անց, Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները պաշտոնապես հայտարարում են ամուսնալուծության մասին[16][17]։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
Ամերիկյան «Արմատների որոնում» շոուում մասնակցության ժամանակ դերասանը խնդրում է չբացահայտել այն փաստը, որ նրա նախնիներից մեկը ունեցել է ստրուկներ[18]։
Ֆիլմագրություն խմբագրել
Դերակատարումներ խմբագրել
Պրոդյուսեր խմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2001 | Քուղերի հատում | Crossing Cords |
2002 | Գողացված ամառ | Stolen Summer |
2002 | Երրորդն ավելորդ է | The Third Wheel |
2002 | Հրում, Նեվադա | Push, Nevada |
2002 | Գաղտնի գարեջրատուն | Speakeasy |
2003 | Քելլիի զինվորի մարտը | The Battle of Shaker Heights |
2003 | Բոլորը մեծացել են | All Grown Up |
2005 | Խրախճանք | Feast |
2009 | Լրահաղորդը | Reporter |
2012 | «Արգո» գործողությունը | Argo |
Ռեժիսոր խմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1993 | Ես սպանել եմ իմ լեզբի կնոջը, կախել եմ նրան մսի կեռիկի վրա և հիմա Դիսնեյի հետ երեք ֆիլմի պայմանագիր ունեմ | I Killed My Lesbian Wife, Hung Her on a Meat Hook, and Now I Have a... |
2007 | Ցտեսություն, մանկիկ, ցտեսություն | Gone Baby Gone |
2008 | Ջիմմի Շելտեր | Gimme Shelter |
2010 | Գողերի քաղաքը | The Town |
2012 | «Արգո» գործողությունը | Argo |
Սցենարիստ խմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1997 | Հանճարեղ Ուիլ Հասթինգսը | Good Will Hunting |
2002 | Հրում, Նեվադա | Push, Nevada |
2007 | Ցտեսություն, մանկիկ, ցտեսություն | Gone Baby Gone |
2010 | Գողերի քաղաքը | The Town |
Աղբյուրներ խմբագրել
- Բեն Աֆլեք Internet Movie Database կայքում
- Ben Affleck and Jennifer Garner Marriage Profile Archived 2006-09-02 at the Wayback Machine.(անգլ.)
- A thorough Biography Archived 2006-07-06 at the Wayback Machine.(անգլ.)
- Hendon Mob tournament results(անգլ.)
- World Poker Tour Profile(անգլ.)
Հարցազրույցներ
- Հարցազրույց Dark Horizons-ին Archived 2006-08-20 at the Wayback Machine.(անգլ.) ( 2004 թվական հոկտեմբերի 20)
- Հարցազրույց Dark Horizons-ին Archived 2006-05-26 at the Wayback Machine.(անգլ.) (2003 թվական դեկտեմբերի 11)
- Հարցազրույց About.com-ին Archived 2006-05-09 at the Wayback Machine.(անգլ.) (2003 թվական դեկտեմբեր)
- Հարցազրույց IGN films-ին Archived 2006-02-03 at the Wayback Machine.(անգլ.) (2003 թվական օգոստոսի 21)
- Հարցազրույց About.com-ին Archived 2006-04-26 at the Wayback Machine.(անգլ.) (2003 թվական օգոստոս)
- Հարցազրույց Entertainment Tonight-ին Archived 2006-06-19 at the Wayback Machine.(անգլ.) (1998 թվական հունիսի 21)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեն Աֆլեք կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Casey N. S. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.eonline.com/news/1338320/jennifer-lopez-shares-first-photos-from-wedding-to-ben-affleck-we-did-it
- ↑ Никита Карцев (2013-02-26)։ «Оскар провернул «Операцию «Арго»»։ Московский комсомолец (ռուսերեն)։ mk.ru։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 4
- ↑ «Бен Аффлек станет новым Бэтменом»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին։ Վերցված է 2015-10-11
- ↑ Ben Affleck to Play Batman in Man of Steel Sequel
- ↑ Comic-Con: Man of Steel Sequel Likely Called Batman Vs. Superman
- ↑ BEN AFFLECK REVEALED AS BATMAN IN WARNER BROS. PICTURES’ NEW SUPER HERO FEATURE FILM, NOW SLATED TO OPEN JULY 17, 2015
- ↑ «Любители комиксов не одобрили кандидатуру Бена Аффлека на роль Бэтмена»։ ՌԻԱ Նովոստի (ռուսերեն) (ria.ru)։ 2013-08-27։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Ben & Jen's Baby Violet Settles In»։ People։ 2005-12-08։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին։ Վերցված է 2009 թ․ հունվարի 15
- ↑ «Ben Affleck and Jennifer Garner name daughter Seraphina»։ The Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին։ Վերցված է 2010 թ․ փետրվարի 13
- ↑ «Jennifer Garner and Ben Affleck Welcome Third Child»։ People։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 28
- ↑ «Jennifer Garner, Ben Affleck Name Son Samuel Garner Affleck!»։ Us Weekly։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 29
- ↑ Christie D'Zurilla. (հուլիսի 1, 2015)։ «Ben Affleck, Jennifer Garner are getting a divorce after 10 years of marriage» (անգլերեն)։ Los-Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 1
- ↑ «Бен Аффлек и Дженнифер Гарнер объявили о разводе»։ 7days.ru։ 01.07.2015
- ↑ THR Staff։ «Ben Affleck Requested His Slave Owner Ancestor Be Censored From PBS' 'Finding Your Roots»