Բերքլի (/ˈbɜːrkliː/ burk-lee), քաղաք Սան Ֆրանցիսկոյի արևելյան ափին, Ալամեդա վարչաշրջանի հյուսիսում, Կալիֆորնիա։ Այն անվանվել է ի պատիվ 18-րդ դարի անգլո-իռլանդական եպիսկոպոս և փիլիսոփա Ջորջ Բերկլիի։ Սահմանակից քաղաքներն են Օքլենդը եւ Էմերիվիլլը հարավից, Օլբանի շրջան (Նյու Յորք)-ը և Քենսինգտոնի չկազմավորված համայնքը հյուսիսից։ Կոնտրա-Կոստա շրջանի հետ սահմանը ընդհանուր առմամբ հետևում է Բերքլիի բլուրներին։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 112,580 մարդ։

Բնակավայր
Բերքլի
անգլ.՝ Berkeley
Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1866 թ.
Մակերես45,821691 կմ², 45,83335 կմ²
ԲԾՄ52±1 մետր
Բնակչություն124 321 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիPDT?, UTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ510
Փոստային դասիչ94704, 94703 և 94702
Պաշտոնական կայքberkeleyca.gov(անգլ.) և ci.berkeley.ca.us(անգլ.)
Բերքլի (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Բերքլի (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Բերքլին համարվում է Կալիֆորնիայի համալսարանական համակարգի՝ Կալիֆորնիայի համալսարանի, Բերքլիի և Բերքլիում Լոուրենսի Ազգային Լաբորատորիայի ամենահին ճամբարը, որը կազմակերպվել և գործարկվել է համալսարանի կողմից։ Այն համարվում է նաև կրոնական թեմաներով դասավանդվող ամենամեծ համալսարանն աշխարհում։ Բերքլին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականապես ամենալիբերալ քաղաքն է։ 

Պատմություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Բերքլի քաղաքի ներկայիս տարածքը եղել է Chochenyo/Huchiun-ի, Ohlone մարդկանց խմբերի տարածքը, երբ եվրոպացիները առաջին անգամ եկել են այստեղ։ Այդ տարածքում նրանց գոյություն մասին վկայում են ժայռերում արված փոսերը, որոնք նրանք օգտագործել են կաղին աղալու համար, եւ որոնք ներկայումս հարթվել և ծածկվել են Սան Ֆրանցիսկոյի նեղուցի երկայնքով, որը գտնվում է Strawberry Creek-ի «բերանին»։ Այլ գտածոներ հայտնաբերվել են 1950-ական թվականներին քաղաքի կենտրոնում՝ առվի վերին հունի մոտակայքում՝ առևտրի շենքի վերակառւցման ժամանակ։

 
Այս փոսը Հնդկական Ժայռային Զբոսայգի-ի ժայռի մակերեսին տիպիկ օրինակ է, որն օգտագործվել է Ohlone հնդիկների կողմից՝ կաղին աղալու համար։

Եվրոպական ծագման առաջին մարդիկ (որոնց մեծ մասը ծնվել են Ամերիկայում, եւ որոնցից շատերը խառը ծագման էին) 1776 թվականին եկել են արշավախմբի Դե Անզայի հետ[2]։ Այսօր այդ փաստը նշվում է ցուցանակների վրա միջնահանգային ավտոմայրուղու երկայնքով, որը ձգվում է Սան Ֆրանցիսկոյից մինչև Բերքլի։ Դե Անզայի աշավը հանգեցրել է  իսպանական բերդի առաջացմանը Սան-Ֆրանցիսկոյում, Սան-Ֆրանցիսկոյի մուտքի մոտ ( "Ոսկե Դարպասներ"), որը գտնվում է Բերքլիի արևմտյան հատվածում։ Լուիս Պերալտան այդ բերդի զինվորների թվում էր։ Իսպանիայի թագավորին մատուցած ծառայությունների համար նա ստացել է մի հսկայական հողատարածք ագարակի համար, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի արևելյան ափին( հակա-Կոստա, "հակառակ ափը"),  ներառյալ այն մասը, որն այժմ մտնում է Բերքլիի կազմի մեջ։

Լուիս Պերալտան իր տարածքն անվանում է ՙՙՌանչո Սան Անտոնիո՚՚: Ագարակի հիմնական գործունեության տեսակը անասնապահությունն էր, սակայն որսորդությամբ և գյուղատնտեսությամբ նույնպես զբաղվում էին։ Ի վերջո, Պերալտան իր ագարակը տվել է իր չորս որդիներին։ Բերքլիում է գտնվում հիմնական այն հատվածը, որն անցել է Պերալտայի որդիներից Դոմինգոյին, և այն փոքր հատվածը, որն անցել է մյուս որդուն՝ Վիսենտին։ Նրանց անուններն են կրում Բերքլիի փողոցները՝ Վիսենտ, Դոմինգո և Պերալտա։

Պերալտայի ՙՙՌանչո Սան Անտոնյոն՚՚ շարունակեց պահպանել իր գոյությունը, երբ Կալիֆոռնիան անցավ Իսպանա-Մեքսիկական ինքնիշխանության՝ Մեքսիկական Անկախության Պատերազմից հետո։ Այնուամենայնիվ, Ամերիկյան ինքնիշխանության հաստատումից հետո, որը տեղի է ունեցել Մեքսիկա-Ամերիկյան պատերազմից հետո, Պերալտայի հողերը բնակչության կողմից ոտնձգությունների ենթարկվեցին և կրճատվեցին կասկածելի դատական կարգով։ Դոմինգո և Վիսենտ եղբայրների հողատարածքները արագորեն վերապահումներով կրճատվեցին։

Քաղաքականապես, տարածքը, որը դարձել է Բերկլի, ի սկզբանե եղել է  հսկայական Կոնտրա Կոստա երկրի մասը։ 1853 թվականի մարտի 25-ին Ալամեդա երկիրը ստեղծվել է Կոնտրա Կոստայի սահմանների երկպառակտումից, ինչպես նաև Սանտա Կլառայի մի փոքր հատվածից։

 
Ինչպես երևում է հնդկական ժայռային զբոսայգուց, Հյուսիսում Բերքլին է

Աշխարհագրություն խմբագրել

 
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի արբանյակային քարտեզ

Ըստ ԱՄՆ մարդահամարի Բյուրոյի,  քաղաքի 17,7 քառակուսի մղոն տարածքը, որը կազմում է 46 քառակուսի կմ, բաղկացած է 27 քառակուսի կմ ցամաքային և 19 քառակուսի կմ ջրային տարածքներից, որի հիմնական մասը Սան Ֆրանցիսկոյի ծովածոցն է։

Բերքլինգտնվում հեռախոսային կոդի ներքո (մինչև 1991 թվականի սեպտեմբերի 2-ը Բերքլին գտնվում էր 415 հեռախոսային կոդի ներքո, որը ներկայումս գործում է միայն Սան Ֆրանցիսկոյում և Մարինում) և 94720 փոստային կոդի ներքո, ինչպես նաև 94710, 94712 և 94720 կոդերի, որոնք Կալիֆոռնիայի Համալսարանի ճամբարի համար են։

Կլիմա խմբագրել

Բերքլին ունի զով ամառային միջերկրյածովյան կլիմա՝ չոր ամառներով և թաց ձմեռներով։ Բերքլիի տարածքը գտնվում է Ոսկե Դարպասի հակառակ կողմում, ինչի պատճառով էլ այստեղ ավելի շատ է մառախուղ լինում, քան հարևան քաղաքներում։ Ամռանն ավելի զով է, քան տիպիկ միջերկրյածովյան կլիման է, ինչը պայմանավորված է օվկիանոսային հոսանքներով, որոնք ձգվում են Կալիֆոռնիայի ափի երկայնքով։

Ձմռանը դիտվում են տարբեր աստիճանի և տևողության անձրևային տեղատարափներ, դիտվում են նաև պայծառ արևային օրեր և պայծառ, ցուրտ գիշերներ։ Գարունը և աշունը համարվում են անցումային և միջանկյալ եղանակներ՝ փոփոխական ջերմաստիճանով։ Ամենատաք և չոր ամիսները հունիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածն է, ընդ որում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվում է Սեպտեմբեր ամսին։

Օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին առավելագույնը կազմում է 13.6 °C և նվազագույնը՝ 6.4 °C: Ամենատաք ամսի՝ սեպտեմբերի առավելագույն միջին ջերմաստիճանը 22.1 °C է և նվազագույնը՝ 13.3 °C: Ռեկորդային ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 42 °C 2000 թվականի հունիսի 15-ին և 1993 թվականի հուլիսի 16-ին, իսկ ռեկորդային ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1990 թվականի դոկտեմբերի 22-ին՝ −4 °C:

Բերքլի, Կալիֆոռնիա (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 77
(25)
80
(27)
87
(31)
95
(35)
101
(38)
107
(42)
107
(42)
104
(40)
106
(41)
99
(37)
86
(30)
80
(27)
107
(42)
Միջին բարձր °F (°C) 58.4
(14.7)
61.6
(16.4)
64.2
(17.9)
66.8
(19.3)
69.7
(20.9)
73.2
(22.9)
73.9
(23.3)
74.3
(23.5)
74.8
(23.8)
72.5
(22.5)
64.8
(18.2)
58.6
(14.8)
67.8
(19.9)
Միջին ցածր °F (°C) 42.0
(5.6)
44.2
(6.8)
45.7
(7.6)
46.5
(8.1)
49.4
(9.7)
51.7
(10.9)
53.0
(11.7)
53.9
(12.2)
53.4
(11.9)
51.5
(10.8)
46.6
(8.1)
42.6
(5.9)
48.4
(9.1)
Ռեկորդային ցածր °F (°C) 25
(−4)
29
(−2)
33
(1)
36
(2)
36
(2)
40
(4)
40
(4)
42
(6)
38
(3)
38
(3)
33
(1)
25
(−4)
25
(−4)
Տեղումներ դյույմ (մմ) 4.98
(126.5)
5.21
(132.3)
3.86
(98)
1.66
(42.2)
0.86
(21.8)
0.15
(3.8)
0.01
(0.3)
0.06
(1.5)
0.24
(6.1)
1.37
(34.8)
3.30
(83.8)
5.04
(128)
26.74
(679.2)
աղբյուր: Western Regional Climate Center[3]

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ 2010 թվականի ԱՄՆ մարդահամարի՝ Բերքլին ուներ 112,580 բնակչություն։ Բնակչության խտությունը կազմում էր 10, 752 մարդ մեկ քառակուսի մղոնում։ Ռասայական կազմը հետևյալն էր. 59.5% սպիտակամորթներ, 10.0% սևամորթներ կամ աֆրիկյան ամերիկացիներ, 0.4% բնիկ ամերիկացիներ, 19.3% ասիացիներ, 8.4% չինացիներ, 2.4% հնդկացիներ, 2.1% կորեացիներ, 1.6% ճապոնացիներ, 1.5% ֆիլիպինցիներ, 1.0% վիետնամցիներ, 0.2% Խաղաղ Օվկիանոսի կղզիների բնակիչներ, 4.4% այլ ռասայի ներկայացուցիչներ և 6.2% երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ։ Քաղաքի բնակչության 6.8% ունեին մեքսիկական ծագում։

Մարդահամարը հայտնել է, որ բնակչության 88.6% ապրում է տնային տնտեսություններում, 11.0%-ը՝ ոչ ինստիտուցիոնացված խմբերով, 0.4%-ը՝ ինստիտուցիոնացված։

Ժողովրդագրական տեսք[4] 2010
Ընդհանուր Բնակչությունը 112,580 – 100.0%
Մեկ ռասա 105,586 – 93.8%
Ոչ իսպանախոս կամ Լատինո 100,371 – 89.2%
Միայն սպիտակամորթ 61,539 – 54.7%
Միայն սևամորթ կամ աֆրիկյան ամերիկացիներ 10,896 – 9.7% 
Ամերիկյան հնդկացիների և Ալյասկայի բնիկներ 228 – 0.2%
Միայն Ասիացիներ 21,499 – 19.1% 
Հավայան կամ այլ այլ Խաղաղ Օվկիանոսի կղզիների բնակիչներ 170 – 0.2%
Այլ մեկ ռասայի բնակիչներ 503 – 0.4%
Երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ 5,536 – 4.9% 
Իսպանախոս կամ Լատինո(ցանկացած ռասայի) 12,209 – 10.8%

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. National Park Service. «Juan Bautista de Anza». Borrego Springs Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  3. «Berkeley, California». Western Regional Climate Center. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Demographic Profile Bay Area Census». Bayareacensus.ca.gov. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.