«Կորածը» (նաև «Կորած աղջիկը», անգլ.՝ Gone Girl), Ջիլլիան Ֆլիննի համանուն վեպի հիման վրա ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի նկարահանած դետեկտիվ թրիլլեր, որի գլխավոր դերակատարներն են Բեն Աֆլեքը և Ռոզամունդ Փայկը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում[14][15][16]։

Picto infobox cinema.png
Կորածը
Gone Girl
Կորածը (ֆիլմ, 2014).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական թրիլլեր, քրեական, դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում և միստիկ ֆիլմ
ՀիմքԱնհետացած աղջիկը
Թվականսեպտեմբերի 26, 2014[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Ֆինչեր[2][3][4][5][6][7][8]
ՊրոդյուսերLeslie Dixon?, Ռիզ Ուիզերսփուն, Արնոն Միլչեն, Ceán Chaffin? և Bruna Papandrea?
Սցենարի հեղինակՋիլլիան Ֆլինն
ԴերակատարներԲեն Աֆլեք[2][4][5][9][10][7][8][11], Ռոզամունդ Փայք[4][5][9][10][7][8][11], Նիլ Պատրիկ Հարիս[4][5][9][10][7][8][11], Միսի Փայլ[4][10][7][11], Tyler Perry?[4][5][9][10][7][11], Քիմ Դիկենս[4][10][7][11], Պատրիկ Ֆյուջիթ[4][10][7][11], Էմիլի Ռատակովսկի[10][7][11], Քեյսի Ուիլսոն[10][7][11], Kathleen Rose Perkins?[10][11], Lisa Banes?[10], David Clennon?[10][11], Carrie Coon?[10][7][11], Բոյդ Հոլբրուկ[10][11], Lee Norris?[10][11], Սքուտ Մաքնեյրի[4][10][7][11], Սիլա Ուորդ[10][7][11], Lola Kirke?[11] և Ջեյմի Մաքշեյն[11]
ՕպերատորՋեֆ Քրոնենվեթ[2]
ԵրաժշտությունTrent Reznor? և Աթիքուս Ռոս
ՄոնտաժKirk Baxter?
Պատմվածքի վայրՆյու Յորք շրջան
Նկարահանման վայրԼոս Անջելես
Կինոընկերություն20th Century Fox
Տևողություն149 րոպե[12]
Բյուջե61 000 000 ԱՄՆ դոլար[13]
Շահույթ369 330 363 ԱՄՆ դոլար[13]
Gone Girl Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ամուսնության հինգերորդ տարելիցի օրը Նիք Դանը, վերադառնալով տուն, հայտնաբերում է, որ իր կինը՝ Էմի Դանը, անհետացել է։ Կնոջ անհետացումը գրավում է հանրության ուշադրությունը, քանի որ նրա ծնողները հայտնի էին իրենց գրած «Սուպեր Էմի» մանկական գրքերի շարքով։ Հետագայում կասկածներ են առաջանում, որ հենց Նիքն է սպանել իր կնոջը։

Նիքն ու Էմին ապրում էին Նյու Յորքում, սակայն ռեցեսիայի պատճառով կորցնում են աշխատանքը և ստիպված են լինում տեղափոխվել Միսսուրի։ Դետեկտիվ Ռոնդա Բոնին գտնում է փաստեր ընտանիքի ֆինանսական խնդիրների, տնային վեճերի մասին, ինչպես նաև գտնում է վատ բեմականացված վեճի հետքեր և պարզում է, որ Էմին ցանկանում էր գնել ատրճանակ, քանի որ վախենում էր իր ամուսնուց։ Բոլորն էլ ավելի են ցնցվում, երբ իմանում են, որ Էմին հղի է եղել։

Նիքը վարձում է հայտնի փաստաբան Թաններ Բոլտին։ Բացի այդ՝ Նիքը ծանոթանում է Էմիի նախկին ընկերների՝ Էմիին բռնաբարելու մեջ մեղադրված Թոմմի Օհարայի և հարուստ Դեզի Քոլինգսի հետ, որին դատարանը արգելել էր մոտենալ Էմիին։

Նիքը կարողանում է համոզել իր քրոջը՝ Մարգոյին, որ նա մեղավոր չէ, և նրանք փորձում են պարզել, թե ինչ է եղել իրականում Էմիի հետ։

ԴերերումԽմբագրել

  • Բեն Աֆլեք - Նիկոլաս «Նիք» Դան
  • Ռոզամունդ Փայկ - Էմի Էլիոթ-Դան՝ Նիքի կինը
  • Քերրի Քուն - Մարգո «Գոու» Դան՝ Նիքի երկվորյակ քույրը
  • Քիմ Դիքենս - դետեկտիվ Ռոնդա Բոնի
  • Նիլ Պատրիկ Հարիս - Դեզի Քոլինգս՝ Էմիի նախկին ընկերը
  • Թայլեր Փերրի - Թաններ Բոլտ՝ Նիքի փաստաբանը
  • Էմիլի Ռատակովսկի - Էնդի՝ Նիքի սիրուհին
  • Պատրիկ Ֆյուժիտ - Ջիմ Գիլպին
  • Քեթլին Ռոուզ Պերկինս - կամավոր Շոնա Քելլի
  • Դեյվիդ Քլենոն - Ռենդ Էլիոթ՝ Էմիի հայրը
  • Լիզա Բեյնս - Մերիբեթ Էլիոթ՝ Էմիի մայրիկը
  • Միսսի Փայլ - հաղորդավարուհի Էլլեն Էբոթ
  • Սկուտ Մաքնեյրի - Թոմմի Օհարա՝ Էմիի նախկին ընկերը, ով մեղադրվել է նրան բռնաբարելու համար
  • Քեյսի Ուիլսոն - Նոել Հոտորն՝ Դանների հարևանը և Էմիի «ընկերուհին»
  • Լոլա Քըրք - Գրետա
  • Բոյդ Հոուլբրուկ - Ջեֆ
  • Սիլա Ուորդ - հաղորդավարուհի Շարոն Շիբեր

Ֆիլմի ստեղծումԽմբագրել

 
Դերասանական կազմը ֆիլմի պրեմիերայի ժամանակ

2013 թվականի հունվարի 22-ին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսորը լինելու է Դեյվիդ Ֆինչերը[17]։ 2013 թվականի հուլիսի 11-ին պարզ դարձավ, որ տարվում են բանակցություններ Բեն Աֆլեքի հետ, որպեսզի նա կատարի ֆիլմի գլխավոր դերը[18]։ Էմի Դանի դերի համար դիտարկվել են Շարլիզ Թերոնը, Նատալի Փորտմանը, Էմիլի Բլանտը, Էբբի Կորնիշը և Օլիվիա Ուայլդը[19]։ Հուլիսի 25-ին Ռոզամունդ Փայկը ստացավ ֆիլմի գլխավոր դերը[19]։ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին պաշտոնապես հայտարարվեց, որ դերասանական կազմին են միանում Թայլեր Փերրին, Նիլ Պատրիկ Հարիսը, Քիմ Դիքենսը, Պատրիկ Ֆյուժիտը և Քերրի Քունը[20]։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարվեց, որ Էմիլի Ռատակովսկին խաղալու է Էնդիի դերը[21]։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի սեպտեմբերի 15-ին Քեյպ Ջիրարդոյում (Միսսուրի) և տևել են հինգ շաբաթ։ Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են Լոս Անջելեսում[22]։

2014 թվականի հունվարի 21-ին Տրենտ Ռեզնորը Թվիթթերի միջոցով հայտարարեց, որ նա և Ատտիկուս Ռոսը գրելու են ֆիլմի երաժշտությունը[23]։

ԱրձագանքներԽմբագրել

Ֆիլմը բավական բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 278 մեկնաբանությունների հիման վրա 89 % վարկանիշ՝ միջին 8 բալով[24]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 49 կինոքննադատների եզրակացության վրա հիմված 79 բալ 100 հնարավորից[25]։

Vulture-ի քննադատները բարձր են դասել ռեժիսորական աշխատանքը, սցենարը, վիզուալ կերպարները և դերասանների խաղը[26]։ The Economist-ը գրել է. «Հնարավոր է, որ ֆիլմն անթերի չէ, սակայն այն կատարյալ էկրանավորում է»[27]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film478104.html
  3. http://www.imdb.com/title/tt2267998/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://television.telerama.fr/tele/films/gone-girl,75668205.php
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=217882.html
  6. http://www.mafab.hu/movies/gone-girl-130261.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.bbfc.co.uk/releases/gone-girl-film
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.film-o-holic.com/arvostelut/gone-girl
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.metacritic.com/movie/gone-girl
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 http://www.imdb.com/title/tt2267998/fullcredits
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 ČSFD — 2001.
  12. Person Profile // Internet Movie Database — 1990.
  13. 13,0 13,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=gonegirl.htm
  14. McClintock, Pamela (2013-10-15)։ «'Gone Girl' Gets Fall 2014 Release; 'Frankenstein' Pushed to January 2015» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2013-10-16 
  15. «Gone Girl (2014) - Release Info»։ Internet Movie Database։ Վերցված է 2013-10-16 
  16. Gone girl
  17. Fleming Jr, Mike (2013-01-22)։ «David Fincher Eyeing Publishing Sensation ‘Gone Girl’ At Fox» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2013-09-29 
  18. Fleming Jr, Mike (2013-07-11)։ «Ben Affleck To Star In David Fincher’s ‘Gone Girl’ For Fox/New Regency Before Directing Warner Bros’ ‘Live By Night’» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2013-09-29 
  19. 19,0 19,1 Siegel, Tatiana (2013-07-25)։ «Rosamund Pike to Star in David Fincher's 'Gone Girl' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2013-09-29 
  20. Fleming Jr, Mike (2013-09-05)։ «David Fincher, Fox Set ‘Gone Girl’ Cast; Tyler Perry To Play Defense Attorney» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2013-09-29 
  21. Sneider, Jeff (2013-09-16)։ «Ben Affleck’s ‘Gone Girl’ Casts ‘Blurred Lines’ Beauty Emily Ratajkowski (Exclusive)» (անգլերեն)։ TheWrap։ Վերցված է 2013-09-29 
  22. Campbell, Ruth (2013-09-11)։ «Producer: 'Gone Girl' filming here» (անգլերեն)։ Southeast Missourian։ Վերցված է 2013-09-29 
  23. Резнор, Трент (2014-01-21)։ «and yes, Atticus and I are scoring David Fincher’s upcoming Gone Girl!» (անգլերեն)։ Твиттер։ Վերցված է 2014-03-24 
  24. «Gone Girl»։ Rotten Tomatoes 
  25. «Gone Girl Reviews»։ Metacritic 
  26. «What Were the Best Parts of Gone Girl?»։ Vulture 
  27. «New film: "Gone Girl" A perfect adaptation»։ The Economist 

Արտաքին հղումներԽմբագրել