Մոլի Ռինգուոլդ' (անգլ.՝ Molly Kathleen Ringwald, փետրվարի 18, 1968(1968-02-18)[1][2][3], Roseville, Փլեյսեր շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և բանաստեղծուհի։ Հայտնի է դարձել 1980 թվականին Ջոն Հյուզի հետ աշխատակցելով։

Մոլի Ռինգուոլդ
MollyRingwaldApr2013.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1968(1968-02-18)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրRoseville, Փլեյսեր շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի ֆրանսիական լիցեյ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, վիպասան, գրող, պարուհի, թատրոնի դերասանուհի և recording artist
Ամուսին(ներ)Panio Gianopoulos?
Պարգևներ և մրցանակներԹատերական համաշխարհային մրցանակ
iammollyringwald.com

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ռոզվիլ քաղաքում, որը գտնվում է Սակրամենտոյից ոչ հեռու` Կալիֆոռնիա նահանգում։ Նրա մայրը՝ Ադել Էդիտը, տնային տնտեսուհի է և խոհարար, իսկ հայրը՝ Ռոբերտ Սքոթ Ռինգուոլդը, կույր ջազ դաշնակահար[4][5]։ Մոլին ունի նաև քույր և եղբայր՝ Քելին և Էլիսաբեթը։

Դերասանական կարիերաԽմբագրել

Դերասանական կարիերան սկսել է հինգ տարեկանում՝ հանդես գալով «Ալիսը Հրաշքների աշխարհում» ներկայացումում։ Իսկ հաջորդ տարում ձայնագրել է դիքսլենդ ոճում «I Wanna Be Loved by You» ալբոմը՝ հոր և նրա խմբի՝ «Fulton Street Jazz Band»-ի հետ։

Ավելի ուշ Մոլին հայտնվել է տեղական հեռուստատեսության գովազդներում, իսկ 1979 թվականին նկարահանվել է «Տարբեր հարվածներ» հեռուստասերիալի էպիզոդներում։ Նրա կարիերայի հաջորդ քայլը եղել է «Կյանքի ճշմարտություն» հեռուստատեսային շոուն։ 1984 թվականին կայացել է նրա առաջին լուրջ դերը Ջոն Հյուզի «16 մոմ» ֆիլմում, որի համար հաջորդ տարի նա ստացել է մրցանակ «Լավագույն կանացի դեր կատակերգությունում կամ դրամայում»։

Հաջորդ ֆիլմերում նկարահանվել է մյուս հայտնի դերասանների հետ՝ Էմիլիո Էստևես, Նելսոն Ջադ, Էնտոնի Մայքլ Հոլ և Ռոբերտ Դաունի (կրտսեր)-ի և ուրիշներ։ Ջոն Հյուզի ֆիլմերում մի շարք դերերից հետո շատերը կարծում էին, որ Մոլին նրա սիրելի դերասանուհին է, բայց 1987 թվականին Ռինգուոլդը հրաժարվում է «Ինչ-որ հրաշալի բան» ֆիլմի գլխավոր դերից։

1990 թվականներին Մոլին դառնում է ավելի քիչ հայտնի․ դա կապված էր այն հանգամանքի հետ, որ նա գրեթե չէր հայտնվում խոշոր պատկերներում և նախընտրում էր նկարահանվել սերիալներում և քիչ հայտնի ֆիլմերում։

Անձնական կյանքԽմբագրել

1999 թվականի հուլիսի 28-ին Ռինգուոլդը ամուսնացել է ֆրանսիացի գրող Բալեր Լամեների հետ։ Նրանք բաժանվել են 2002 թվականին[6]։ 2007 թվականից Ռինգուոլդը ամուսնացած է խմբագիր և հունական ծագմամբ գրող Փանիո Գինոպուլուսի հետ։ Նրանք ունեն դուստր, որի անունը Մատիլդա Էրենի է (ծնվել է 2003 թվականին) և երվորյակներ՝ դուստր՝ Ադելը, և որդին՝ Ռոմանը (ծնվել են 2009 թվականին)։ Նրա հղիությունը ներառվել է «Ծնողներից գաղտնի» սերիալի սյուժեում[7]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979—1980 Տարբեր հարվածներ Diff’rent Strokes Մոլի Փարքեր
1979—1980 Կյանքի ճշմարտություններ The Facts of Life Մոլի Փարքեր
1982 Փոթորիկ Tempest Միրանդա Դիմիտրիուս
1983 Տիեզերական որսորդները։ Արկածներ արգելված գոտում Spacehunter: Adventures in the Forbidden Zone Նիկի
1984 16 մոմ Sixteen Candles Սամանտա Բեյքեր
1987 Լիր արքան King Lear Կորդելիա
1987 Նկարահանման մասնագետ The Pick-up Artist Ռենդի Ջենսեն
1988 Թարմ ձիեր Fresh Horses Ջիվել
1990 Կանայք և տղամարդիկ։ Գայթակղության պատմություններ Women and Men: Stories of Seduction Քիթ
1990 Բեթսիի հարսանիքը Betsy’s Wedding Բեսթի Հոփեր
1994 Դիմակայություն The Stand Ֆրեննի Գոլդսմիթ
1999 Դաս տալով տիկին Թինգլին Teaching Mrs. Tingle միսս Բենքս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. «Molly Ringwald Biography (1968-)» (անգլերեն)։ Film Reference։ Վերցված է 2015-10-09 
  5. «Ancestry of Molly Ringwald»։ Freepages (անգլերեն)։ RootsWeb.com։ Վերցված է 2015-10-09 
  6. «Don’t You Forget About Me»։ NYMag.com։ Վերցված է 2018-01-27 
  7. «Molly Ringwald Expecting Twins!»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-27