Բրայան Քրենսթոն
Բրայան Լի Քրենսթոն (անգլ.՝ Bryan Lee Cranston, մարտի 7, 1956[2][3][4], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[5], հեռուստատեսության, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, «Թոնի», «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։ Հանդիսատեսին առավելապես հայտնի է «Ամբողջ ծանրությամբ»[6] հեռուստասերիալում Ուոլթեր Ուայթի, «Մալքոլմը կենտրոնում» սիթքոմում Հալի և «Սայնֆելդ» սիթքոմում Թիմ Ուոթլիի կերպարները մարմնավորելով։ «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիլում ունեցած դերակատարման չորս համար արժանացել է Էմմի մրցանակի՝ «լավագույն առաջին պլանի դերասան» անվանակարգում։ 2011 թվականին համալրելով հեռուստասերիալի պրոդյուսերական կազմը, ևս երկու անգամ դարձել է Էմմիի դափնեկիր՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում։ Երեք անգամ առաջադրվել է նույն մրցանակի՝ «կատակերգական հեռուստասերիալի լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում՝ «Մալքոլմը կենտրոնում» սիթքոմում ունեցած դերակատարման համար։ Ուոլթեր Ուայթի դերակատարման համար առաջադրվել է նաև հինգ Ոսկե գլոբուս մրցանակի՝ հաղթելով մեկում (2014), ինը Կինոդերասանների միության մրցանակի՝ հաղթելով չորսում և հինգ «Սատուրն» մրցանակի՝ հաղթելով երկուսում։
Բրայան Քրենսթոն անգլ.՝ Bryan Cranston | |
---|---|
Հասակը | 179 սմ |
Ծնվել է | մարտի 7, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Կանոգա պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի Վելի քոլեջ և Canoga Park High School? |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Լի Սթոուն |
Մասնագիտություն | Դերասան, հնչյունավորող, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1980–այժմ |
Ծնողներ | հայր՝ Joseph Louis Cranston? |
Ամուսին(ներ) | Միկի Միդլթոն (1977–1982) Ռոբին Դիրդեն (1989–այժմ) |
Երեխա(ներ) | 2 |
Պարգևներ և մրցանակներ | [1] Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար «Դրամա Դեսկ» մրցանակ պիեսում տղամարդու լավագույն դերակատարման համար և |
2014 թվականի հունիսին արժանացել է «Թոնի» մրցանակի՝ «Մինչև վերջ» թատերական ներկայացման մեջ ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնին մարմնավորելու համար։
Քրենթսոնի մասնակցությամբ առավել հայտնի գեղարվեստական ֆիլմերից են «Փրկել շարքային Ռայանին» (1998), «Փոքրիկ միսս Երջանկություն» (2006), «Դրայվ» (2011) «Արգո գործողությունը», «Գոձիլա» (2014) և մի շարք այլ կինոնկարներ։
Կատարել է նաև ռեժիսորական աշխատանքներ «Մալքոլմը կենտրոնում» սիթքոմի 7, «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի 3, «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալի 2 և «Գրասենյակ» սիթքոմի 1 էպիզոդներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Դիտարկում». «Էնթերթեյնմենթ վիքլի». No. 1249. 2013 թ․ մարտի 8. էջ 20.
- ↑ «Օրվա կադր. Breaking Bad. Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը». «Ilur.am». 30-09-2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Քրենսթոն» հոդվածին։ |