Էլիզա Պատրիսիա Դուշկու[4] (անգլEliza Patricia Dushku, դեկտեմբերի 30, 1980(1980-12-30)[1], Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ալբանական ծագմամբ ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր։ Առավել հայտնի է հեռուստատեսային դերերով, որոնցից առանձնացվում են «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը», «Հրեշտակը», «Տիկնիկների տունը» և այլ հեռուստասերիալներ։

Էլիզա Դուշկու
անգլ.՝ Eliza Dushku
Eliza Dushku 2, 2012.jpg
Ծնվել էդեկտեմբերի 30, 1980(1980-12-30)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՈւոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Albania.svg Ալբանիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Peter Palandjian?[2]
Համատեղ ապրող(ներ)Ռիք Ֆոքս[3]

Դուշկուի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ճշմարիտ սուտը», «Նոր տղան», «Հասի՛ր հաջողության», «Ջեյն ու Լուռումունջ Բոբը հակահարված են տալիս» և այլն։

Վաղ տարիներին հաճախել է դաշնամուրի, թմբուկի, ինչպես նաև տարբեր ոճի պարերի խմբակներ։ Առաջին դասարանից եղել է Ուոթերթաունի մանկական թատրոնի հիմնական դերասանական կազմի անդամ։ Բացի ֆիլմերում և հեռուստատեսությունում հանդես գալուց, Դուշկուն երբեմն Ուոթերթաունի մանկական թատրոնում երգում է լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել