Սիդնի Փոլաք

ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր
(Վերահղված է Սիդնի Պոլակից)

Սիդնի Իրվին Փոլաք (անգլ.՝ Sydney Irwin Pollack, հուլիսի 1, 1934(1934-07-01)[1][2][3][…], Lafayette, Ինդիանա, ԱՄՆ[4][5] - մայիսի 26, 2008(2008-05-26)[6][1][2][…], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։

Սիդնի Փոլաք
Ծննդյան թիվ՝հուլիսի 1, 1934(1934-07-01)[1][2][3][…]
Ծննդավայր՝Lafayette, Ինդիանա, ԱՄՆ[4][5]
Վախճանի թիվ՝մայիսի 26, 2008(2008-05-26)[6][1][2][…] (73 տարեկան)
Վախճանի վայր՝Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ[7]
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր, օդաչու, բնավորության դերասան և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0001628

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Օդեսայից հրեացի արտագաղթողների՝ Ռեբեկա Միլերի և Դևիդ Պոլակի ընտանիքում։ 1950-ական թվականներին սովորել է Սեյնֆորդ Մենսերի թատերակական «Neighborhood Playhouse School of the Theater» դպրոցում։ Բանակում ծառայելուց հետո (1957—1958 թվականներին), խաղացել է Բրոդվեյ (թատրոն)ի ներկայացումներում, հեռուստապիեսներում և դասավանդել է դերասանական արվեստ։ Եղել է հեռուստապիեսների և հեռուստասերիալների բեմադրիչ։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է «Հաստ թել» (1965)։ Որպես ռեժիսոր լայն ճանաչում ձեռք բերեց Խորաս Մակոյի՝ «Ուժասպառ եղած ձիերին կրակում են, այնպես չէ» վեպի էկրանիզացիայի շնորհիվ, որը 1930-ական թվականների ԱՄՆ-ի Մեծ ճգնաժամի պարի մարաթոնի մասին էր։ Ֆիլմում խաղացել են Ջեյն Ֆոնդը ր Գիգ Յանգը, ով ստացել է «Օսկար» մրցանակ՝ «Երկրորդական լավագույն դերասան» անվանակարգում։ 1973 թվականին նկարահանել է «Երկու սրտերի հանդիպում» դրաման, որտեղ խաղացել են Բարբարա Ստրեիզանդը և Ռոբերտ Ռեդֆորդը։ 1970-ական թվականների այլ հայտնի աշխատանքներն են՝ «Յակուձա» ֆիլմը և քաղաքական տրիլլեր «Քոնդորի երեք օրերը»։ «Աֆրիկայից դուրս» (1985) դրամայի համար ստացել է «Օսկար» մրցանակ և «Տուտսի» (1982) կատակերգության համար ստացել է մրցանակ։ 1993 թվականին նկարահանել է տրիլլեր՝ «Ընկերություն» (Թոմ Կրուզի հետ), Ջոն Գրիշեմայի վեպի հիման վրա։ «Սաբրինա» ֆիլմը (Խարիսոն Ֆորդի հետ) արժանացել է քննադատման և վարձույթում անհաջողության է հասել։ Նկարահանվել է Վուդի Ալենի՝ «Ամուսինները և կանայք» և Ստենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմերում։ Սիդնի Փոլաքը հեռացել է կյանքից 2008 թվականի մայիսի 26-ին, Լոս Անջելեսում, 73 տարեկան հասակում։ Հաղորդել են, որ Փոլաքը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Դերասան խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնի Փոլաք» հոդվածին։