Սանդրա Բուլոք
Սանդրա Բուլոք (անգլ.՝ Sandra Bullock, [ˈsændrə 'bʊlək], հուլիսի 26, 1964[1][2][3][…], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի բարձր վարձատրվող աստղերից մեկը։
Սանդրա Բուլոք անգլ.՝ Sandra Bullock | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 26, 1964[1][2][3][…] (56 տարեկան) |
Ծննդավայր | Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Արևելյան Կարոլինայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, ռեստորատոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, գործարար, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ջեսի Ջեյմս[4] |
Պարգևներ և մրցանակներ | Օսկար լավագույն դերասանուհու համար, Քրիստալ մրցանակ, Ոսկե գլոբուս, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Սատուրն մրցանակ |
2010 թվականին դարձել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անտեսանելի կողմը» ֆիլմում կատարած դերի համար։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ կյանքԽմբագրել
Սանդրա Բուլոքը ծնվել է Վաշինգտոնի արվարձաններում։ Նրա մայրը՝ գերմանուհի Հելգա Մայերը (մահացել է 2000 թվականի ապրիլի 4-ին), օպերային երգչուհի էր, հայրը՝ Ջոն Բուլոքը, վոկալի ուսուցիչ Ալաբամա նահանգում[5][6][7]։ Սանդրայի կրտսեր քույրը՝ Ջեզին, ստացել է իրավաբանական կրթություն[8]։
Սանդրան մինչև տասներկու տարեկանը ապրել է հիմնականում Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որտեղ հաճախել է շտայներովյան (վալդորֆյան) դպրոց` «Ան դեր Շտայնպլատե»[9], զբաղվել է բալետով, ինչպես նաև ունենալով վոկալային լավ տվյալներ` կատարել է փոքր պարտիաներ այն ներկայացումներում, որոնց մասնակցել է նրա մայրը[5]: Ժամանակ առ ժամանակ ընտանիքն ապրել է Զալցբուրգում և Վիեննայում[10]: Գերմանիայում Բուլոքը հաճախել է անգլալեզու դպրոց և եղել ամենալավ սովորողների շարքում։
Արլինգտոնում Սանդրայի հասակակիցները երկար ժամանակ նրան վերաբերվել են որպես օտարի՝ չցանկանալով ընդունել իրենց շրջան: Բայց շուտով նա դարձել է ֆուտբոլային թիմի աջակցության խմբի ղեկավարը:
Դպրոցն ավարտելուց հետո Սանդրան ցանկացել է իրավաբանական կրթություն ստանալ Հյուսիսային Կարոլինայում։ Սակայն որոշ ժամանակ անց թողել է ուսումն ու մեկնել Նյու Յորք։ Նա երազում էր դառնալ ֆոտոմոդել կամ ուղեկցորդուհի ինքնաթիռում, սակայն ստիպված է եղել որպես մատուցողուհի աշխատել էժանագին ռեստորաններում։ Այդ ժամանակ էլ նրա մեջ դերասանուհի դառնալու ցանկություն է առաջացել, և նա սկսել է հաճախել դերասանական վարպետության դասերի։
Մինչ տասնութ տարեկանը Սանդրա Բուլոքն ունեցել է երկքաղաքացիություն (ԱՄՆ և Գերմանիա)[11]: 2009 թվականին նա կրկին դիմել է Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար[12]:
Անձնական կյանքԽմբագրել
Ազատ խոսում է գերմաներեն: Երկու անգամ 1 մլն դոլար է նվիրաբերել Ամերիկյան Կարմիր Խաչին: Երկար ժամանակ վարել է Porsche, 2004 թվականից վարում է Prius[13]:
2005 թվականին Բուլոքն ամուսնացել է հեռուստահաղորդավար և մոտոցիկլետներ արտադրող Ջեսի Ջեյմսի հետ[14]: 2010 թվականի մարտին` «Օսկար» ստանալուց հետո, մամուլում լուրեր տարածվեցին Ջեսի դավաճանությունների մասին, որոնք նա հետո հաստատեց: 2010 թվականի ապրիլին Սանդրան որոշեց ամուսնալուծվել: Այս գործընթացը պաշտոնապես ավարտվել է 2010 թվականի հունիսին:
Բուլոքն ունի երկու որդեգրած երեխա` որդին` Լուի Բարդոն (ծնվ. 2010 թվականի հունվարին, որդեգրվել է նույն թվականի ապրիլին)[15][16] և դուստրը` Լեյլան (ծնվ. 2012 թվականին, որդեգրվել է 2015 թվականի դեկտեմբերին)[17]:
ՖիլմագրությունԽմբագրել
ԴերակատարումներԽմբագրել
ՊրոդյուսերԽմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1996 | Մեր հայրը | Our Father |
1998 | Հույսի փայլատակումներ | Hope Floats |
1999 | Օրինախախտները | Trespasses |
2000 | Արտակարգ լրտեսը | Gun Shy |
2000 | Միսս ազգակցություն | Miss Congeniality |
2002-2007 | Ջորջ Լոպես | George Lopez |
2002 | Սպանությունների հաշվարկ | Murder by Numbers |
2002 | Երկշաբաթյա նոթագրություն | Two Weeks Notice |
2004 | Սեդբերի | Sudbury |
2005 | Միսս ազգակցություն 2. Գեղեցիկ է և վտանգավոր | Miss Congeniality 2։ Armed & Fabulous |
2009 | Առաջարկություն | The Proposal |
2009 | Ամեն ինչ Սթիվի մասին | All About Steve |
Ամանորյա նվեր | Jingle |
Ռեժիսոր, ՍցենարիստԽմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1998 | Սենդվիչներ սարքելով | Making Sandwiches |
Մրցանակներ ու անվանակարգերԽմբագրել
ՄրցանակներԽմբագրել
- 2010 — «Օսկար» — լավագույն դերասանուհի, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
- 2010 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար դրամայում, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
- 2010 — ԱՄՆ կինոդերասանների միավորման մրցանակ — լավագույն դերասանուհի, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
ԱնվանակարգերԽմբագրել
- 1996 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Մինչ դու քնած էիր» ֆիլմի համար
- 2001 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Միս ազգակցություն» ֆիլմի համար
- 2010 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Առաջարկություն» ֆիլմի համար
- 2014 — «Օսկար» — լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար դրամայում, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — BAFTA մրցանակ - լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — ԱՄՆ կինոդերասանների միավորման մրցանակ — լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ https://www.youtube.com/watch?v=S31Ja0goc5A&t=1s
- ↑ 5,0 5,1 «Biography»։ Sandra Bullock Online։ Վերցված է 2011 թ․ հունվարի 20
- ↑ Sandra Bullock genealogy. RootsWeb, Ancestry.com: Վերցված է հունիսի 27, 2013:
- ↑ «Sandra Bullock Biography»։ Film Reference։ Վերցված է 2010 թ․ մարտի 5
- ↑ «Sandra Bullock- Biography»։ Yahoo! Movies։ Վերցված է Հունիսի 30, 2013
- ↑ «Was aus Waldorfschülern wurde | SWRinfo»։ swr.online (գերմաներեն)։ Վերցված է 2016-11-14
- ↑ Sandra Bullock(գերմ.) // Wikipedia. — 2016-11-09.
- ↑ «Zimtzicke mit Haltung»։ Frankfurter Rundschau։ June 29, 2009։ Վերցված է January 16, 2014
- ↑ «Sandra Bullock applying for German passport»։ The Local։ June 29, 2009։ Վերցված է January 16, 2014
- ↑ driving.timesonline.co.uk
- ↑ Муж Сандры Буллок оказался серийным изменщиком.
- ↑ World Exclusive: Meet Sandra Bullock’s Baby Boy! — Babies, Sandra Bullock : People.com
- ↑ «Sandra Bullock remains mum on Jesse James' engagement»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-18-ին։ Վերցված է 2019-09-03
- ↑ «Sandra Bullock Is a Mom Again! Meet Her Adorable Daughter, Laila»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին։ Վերցված է 2015-12-04