Ջոն Էրլ Մեդեն (անգլ.՝ John Earl Madden,ապրիլի 10, 1936(1936-04-10)[1], Austin, Մինեսոտա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 28, 2021(2021-12-28)[2], Pleasanton, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան ֆուտբոլի մարզիչ և Ֆուտբոլի ազգային լիգայի մեկնաբան։

Ջոն Մեդեն
անգլ.՝ John Madden
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1936(1936-04-10)[1]
ԾննդավայրAustin, Մինեսոտա, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 28, 2021(2021-12-28)[2] (85 տարեկան)
Մահվան վայրPleasanton, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունJefferson High School?, Grays Harbor College?, College of San Mateo? և Օրեգոնի համալսարան
ՄասնագիտությունԱմերիկյան ֆուտբոլիստ, American football coach և մարզական մեկնաբան
Պարգևներ և
մրցանակներ
 John Madden Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Որպես խաղացող զգալի ձեռքբերումներ է ունեցել, սակայն 22 տարեկանում ստիպված է եղել դադարեցնել ելույթները ծնկի լուրջ վնասվածքի պատճառով։ Մարզչական գործունեությունըսկսել է 1960 թվականին որպես քոլեջի թիմի մարզիչ Ալան Հենկոկի օգնական, իսկ մի քանի տարի անց գլխավորել է այն ինքնուրույն ։

Որպես մարզիչ Մեդենը մեծագույն հաջողության է հասել «Օքլենդ Ռեյդերսի» գլխավորությամբ, որտեղ նա 1967 թվականին եկել էր որպես լայնբեքերների մարզիչ, 1969 թվականին ակումբն ընդունել է որպես գլխավոր մարզիչ և որի հետ հաղթել է 1976 թվականի Սուպերբոուլի 11-րդ խաղարկությունը։ Թիմի համար այդ հաղթանակն առաջինն էր պատմության մեջ, իսկ Մեդենի համար ռեկորդային էր՝ 42 տարեկանում նա դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, որը նվաճեց գավաթ[3]։ Մարզչական կարիերան ավարտելուց հետո Ջոն Մեդենը կենտրոնացել է մարզական մեկնաբանի և ռադիոյի հեռուստատեսության ֆուտբոլային ծրագրերի փորձագետի աշխատանքի վրա։ Մեդենը աշխատել է որպես վերլուծաբան բոլոր չորս հիմնական սեթի համար՝ CBS (1979-1993), Fox (1994-2001), ABC (2002-2005)[4] և NBC (2006-2009): 2009 թվականի ապրիլի 16-ին նա անցկացրեց իր վերջին հեռարձակումը՝ բացատրելով իր հեռանալու մասին կնոջ՝ Վիրջինիայի հետ (ամուսնացած է 1959 թվականից[5]) և ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ[6]։

1988 թվականից սկսած թողարկվում և մեծ ժողովրդականություն է վայելում Madden NFL տեսախաղերի շարքը, որը կրում է մարզչի անունը[7][8]։

2006 թվականին նրան ներգրավվել են Ամերիկյան ֆուտբոլի փառքի սրահի մեջ[9]։

Մեդենը նաև ամերիկյան ֆուտբոլի հայտնի գրքերի հեղինակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Shpigel B. John Madden, Hall of Fame Coach and Broadcaster, Is Dead at 85 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 2,2 https://espndeportes.espn.com/futbol-americano/nota/_/id/9723988/nfl-john-madden-fallecimiento-videojuegos-raiders
  3. «Young fans introduced to NFL through Madden games – NFL – ESPN». Sports.espn.go.com. 2006 թ․ փետրվարի 4. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Madden leaves Fox for ABC». CNN Money. 2002 թ․ փետրվարի 28. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. Fleischman, Bill (1986 թ․ հոկտեմբերի 31). «Harvard Vs. Brown A Family Affair For Maddens». Philadelphia Daily News. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Badenhausen, Kurt (2009 թ․ ապրիլի 16). «John Madden retires». Forbes. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  7. «EA: Madden NFL Franchise To Continue, Contract 'Long Term' (ERTS)». Silicon Alley Insider. The Business Insider. 2009 թ․ ապրիլի 16. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  8. Bissell, Tom (2012 թ․ հունվարի 17). «Kickoff: Madden NFL and the Future of Video Game Sports». Grantland. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  9. «John Madden's biography». Pro Football Hall of Fame. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել