Էմի Ադամս
Էմի Լու Ադամս (անգլ.՝ Amy Lou Adams, օգոստոսի 20, 1974[1][2][3], Ավիանո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), ամերիկացի դերասանուհի և երգչուհի է։ Վեց անգամ ներկայացված է եղել Օսկարի, Ստացել է երկու Ոսկե գլոբուս - ի մրցանակ Խաբեություն ամերիկյան ձևով և Մեծ աչքեր ֆիլմերում մարմնավորած դերերի համար։
Էմի Ադամս անգլ.՝ Amy Adams | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1974[1][2][3] (50 տարեկան) |
Ծննդավայր | Ավիանո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա |
Կրթություն | Douglas County High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իտալիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Richard Kent Adams? |
Ամուսին(ներ) | Darren Le Gallo? |
Պարգևներ և մրցանակներ | «Ոսկե Գլոբուս» ( 2014, 2015) «Սատուրն» (2008) «Անկախ ոգի մրցանակ» (2006) |
Էմին իր դերասանական կարիերան սկսեց տարբեր թատրոններում կատարելով դերեր մյուզիքլների և թեթև կատակերգությունների բեմադրություններում, 1999 տեղի ունեցավ նրա կինոդեբյուտը, երբ մեծ էկրաններ բարձրացավ «Սպանող գեղեցկուհիները» սև կատակերգությունը։ 2002-ին Ադամսը նկարահանվել է որպես Բրենդա «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմում։ Այնուամենայնիվ իրական հայտնության հասավ 2005 թվականին մարմնավորելով Էշլի Ջոնսթենի դերը անկախ «Հունիսյան բզեզ» ֆիլմում որը արժանացավ կինոքննադատների կողմից գովեստի խոսքերի, այս դերի համար նա աառաջադրվել է Օսկարի ` «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
2007-ին Disney Studios- ի արտադրած «Կախարդվածը» ֆիլմը որտեղ Ադամսը նկարահանվեց որպես արքայադուստր Ժիզել կոմերցիոն հաջողությունների հասավ և արժանացավ քննադատների դրական կարծիոներին,այս դերը նրան բերեց Ոսկե գլոբուս մրցանակի անվանակարգում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1999 | Սպանող գեղեցկուհիներ | Drop dead gorgeous | Լեսլի Միլլեր |
2000 | Լողափային Փսիխոզ | Psycho Beach Party | Էնն |
2000 | Դաժան մտադրություններ | Cruel Intentions 2 | Քաթրին Մերթայ |
2001 | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Ջոդի Մելվիլ |
2002 | Սպանդի օրենքը | The Slaughter Rule | Դորին |
2002 | Դդմիկ | Pumpkin | Ալեքս |
2002 | Խաբեբաները | Serving Sara | Քեթի |
2002 | Բռնիր ինձ, եթե կարող ես | Catch Me If You Can | Բրենդա Սթրոնգ |
2004 | Վերջին մրցավազքը | The Last Run | Ալեքսիս |
2005 | Վարձով Փեսացուն | The Wedding Date | Էմի |
2005 | Օֆիս (հեռուստասերիալ, ԱՄՆ) | The Offic | Քեթի |
2005 | «Հունիսյան բզեզ | Junebug | Էշլի Ջոնսթեն |
2006 | Ռիկկի Բոբիի բալադը | Talladega Nights: The Ballad of Ricky Bobby | Սյուզան |
2006 | Նախկին սիրահար | The Ex | Էբբի Մարչ |
2007 | Underdog | Polly Cocker Spaniel | |
2007 | Կախարդվածը | Enchanted | Ժիզել |
2008 | «Միսս Փեթիգրուգը է ապրում մեկ օրով | Miss Pettigrew Lives for a Day | Դելիցիա Լաֆոս |
2008 | Կասկած | Doubt | քույր Ջեյմս |
2008 | Կատարյալ մաքրություն | Sunshine Cleaning | Ռոուզ Լորկովսկին |
2009 | Գիշերը թանգարանում 2 | Night at the Museum: Battle of the Smithsonian | Ամելիա Էրհարթ |
2009 | Ջուլի և Ջուլիա | Julie & Julia | Ջուլի և Ջուլիա |
2009 | Լուսնի սերենադ | Moonlight Serenade | Քլոե |
2010 | Ինչպես ամուսնանալ 3 օրում | Leap Year | Աննա Բրեդի |
2010 | Կռվողը | The Fighter | Շառլեն Ֆլեմինգ |
2011 | Մապետները | The Muppets | Մերի |
2012 | Ճանապարհին | On the Road | Ջեյն Լի |
2012 | — | Trouble with the Curve | Միկի |
2012 | Վարպետը | The Master | Փեգգի |
2013 | Պողպատե մարդը | Man of Steel | Լոիս Լեյն |
2013 | Խաբեություն ամերիկյան ձևով | American Hustle | Սիդնի Պրոսեր |
2013 | Նա | Her | Էմի |
2013 | Գեղեցկության օբյեկտ | Object of Beauty | Լեյսի Յեգեր |
2014 | Մեծ աչքեր | Big Eyes | Մարգարեթ Քին |
2014 | Օրորոցaային | Lullaby | Էմիլի |
2015 | Ջենիս Ջոպլին. Ստացեք այն, մինչ կարող եք | Janis Joplin: Get It While You Can | Ջենիս Ջոպլին |
2016 | Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին | Batman v Superman: Dawn of Justice | Լոիս Լեյն |
2016 | Ժամանում | Arrival | Լուիզա Բենքս |
2016 | Գիշերային կենդանիներ | Nocturnal Animals | Սյուզան Մորոու |
2017 | Արդարության լիգա | Justice League | Լոիս Լեյն |
2018 | Սուր առարկաներ (մինիսերիալ) | Sharp Objects | Կամիլլա Պրիկեր |
2018 | Իշխանություն | Vice | Լին Չեյնի |
2020 | Կինը Պատուհանում | The Woman in the Window | Աննա Ֆոքս |
2020 | Հիլբիլի էլեգիա | Hillbilly Elegy | Բեվ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Ադամս» հոդվածին։ |