Ջենիֆեր Լոպես
Ջենիֆեր Լին Լոպես (անգլ.՝ Jennifer Lynn Lopez, իսպ.՝ Jennifer Lynn López, հայտնի է նաև որպես Ջեյ Լո անգլ.՝ J.Lo, հուլիսի 24, 1969[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք[4]), ամերիկացի հանրահայտ երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր, որը համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին "On the 6" ալբոմը։ Առաջին անգամ գլխավոր դերում հանդես եկավ «Սելենա» ֆիլմում (1997) և արժանացավ Ալմայի լավագույն դերասանուհի մրցանակին։ Մինչ այսօր Ջենիֆեր Լոպեսը վաճառել է միլիոնավոր փղիկներ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։
Ջենիֆեր Լոպես | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jennifer Lynn Lopez |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jennifer Lynn Lopez |
Նաև հայտնի է որպես | J.Lo |
Ծնվել է | հուլիսի 24, 1969[1][2][3][…] (51 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | EDM, ռիթմ էնդ բլյուզ, փոփ երաժշտություն, լատինական երաժշտություն և հիփ հոփ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, պարուհի, կինոռեժիսոր, պարուսույց, հեղինակ-կատարող, մոդել, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, նորաձևության դիզայներ, ինքնակենսագիր, ռեստորատոր, գործադիր պրոդյուսեր, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Epic Records, Capitol Records, Island Records և Work Group? |
Ամուսին | Մարկ Էնթոնի, Cris Judd? և Ojani Noa? |
Պարգևներ | Billboard Music Award for Icon? և Քրիստալ մրցանակ |
Կայք | jenniferlopez.com |
Ստորագրություն | |
Jennifer Lopez Վիքիպահեստում |
2011 թվականի հոկտեմբերից[5] հանդիպում է պարող Կասպեր Սմարթի հետ[6][7]։
Ջենիֆերը ունի երկու երեխա, որոնց հայրը Մարկ Էնթոնին է։
Վաղ կյանքԽմբագրել
Ջենիֆեր Լին Լոպեսը ծնվել է 1969 թվականի հուլիսի 24-ին Նյու Յորքի հինգ շրջաններից մեկում՝ Բրոնքսում[8][9]: Նրա ծնողները՝ Գուադալուպե Ռոդրիգեզն ու Դեյվիդ Լոպեսը պուերտոռիկացիներ են[10][11][12]: Նա ունի ավագ քույր՝ Լեսլին, և կրտսեր քույր՝ Լինդան, որը մասնագիտությամբ լրագրող է[13]: Դեյվիդը, մինչև ընկերությունում համակարգչային մասնագետ աշխատելը, գիշերային հերթափոխով աշխատանքի էր անցել ապահովագրական ընկերությունում, իսկ մայրը՝ Գուադալուպեն տնային տնտեսուհի էր: Երբ Լոպեսը ծնվեց, ընտանիքն ապրում էր «Քասլ Հիլլ» թաղամասի մի փոքրիկ բնակարանում: Մի քանի տարի անց ընտանիքին հաջողվեց գումար հավաքել և գնել երկու հարկանի տուն, որը, իրոք, մեծ հաջողություն էր համեմատաբար աղքատ ընտանիքի համար[14]: Հինգ տարեկան հասակում Լոպեսը իր առաջին քայլերն է անում երգի և պարի ասպարեում: Նա յոթ տարեկանում իր դպրոցի հետ մեկտեղ շրջագայություններով հանդես է եկել Նյու Յորքում: Նրա ծնողները մեծ կարևորություն էին տալիս աշխտասիրությանն ու անգլերենի իմացությանը: Նրանք իրենց երեք դուստրերի համար հնարավորություններ էին ստեղծում՝ միմյանց և իրենց ընկերների առջև հանդես գալու, ելույթներ ունենալու, որպեսզի հետագայում նրանք խոչընդոտների առջև չկանգնեն[15]: Լոպեսն իր ողջ ակադենմիական կարիերան անցկացրել է կաթոլիկ դպրոցներում՝ ավարտելով Փրեստոնի ավագ դպրոցը[16]: Դպրոցում Լոպեսը զբաղվել է մարմնամարզությամբ, հանդես է եկել իրենց դպրոցի թեթև աթլետիկայի և սոֆթբոլի կազմում[17]: Նա ավելի շատ հաջողություններ է գրանցել սպորտի ասպարեզում, քան ակադեմիական կյանքում՝ մասնակցելով մի շարք ազգային մրցաշարերի[15]:
Ավագ դպրոցի վերջին տարում Լոպեսին հայտնի է դառնում, որ ֆիլմում դեռահաս աղջիների փոքրիկ դերերի համար քասթինգ է հայտարարված: Նա, մասնակցելով քասթինգին, հանդես եկավ Քոնի Կեսերմանի «My Little Girl» ֆիլմում, որն այդքան էլ բարձր վարկանիշ չգրանցեց[18]: Լոպեսը հանդես է եկել Միրայի՝ մի երիտասարդ կնոջ կերպարով, որը գտնվում է խնդրահարույց աղջիկների ուշադրության կենտրոնում: Իր դերը կերտելուց հետո, Լոպեսի մեջ ցանկություն է առաջանում՝ դառնալու հայտնի աստղ ֆիլմասպարեզում: Չնայած նրա այդ ցանկությանն՝ իր ծնողներին գոհունակություն պատճառելու համար նա հաճախում է Բարուխի քոլեջ, սակայն առաջին կիսամյակից հետո դուրս է մնում: Նա իր ծնողների հետ կիսվել է ֆիլմասպարեզում հայտնի աստղ դառնալու իր երազանքի մասին, սակայն ծնողները գտնում էին, որ դա հիմար գաղափար է, և ոչ մի լատին երբևէ այդպիսի քայլի չի գնացել: Այս տարաձայնությունները ստիպում են Լոպեսին լքել իր հայրենի տունը և տեղափոխվել Մանհեթան, որտեղ փոքրիկ բնակարան է վարձում: Այս ժամանակահատվածում Լոպեսը հանդես է եկել տեղական մյուզիքլներում, որոնք էին՝ «Հիսուս Քրիստոս գերաստղը» և «Օկլահոման»: Բրոդվեյ թատրոնը վերջինիս հնարավորություն է տվել հանդես գալու մյուզիքլների երգչախմբում, որով նա հինգ ամիս շարունակ շրջագայել է Եվրապայով մեկ: Այս դերում նա իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ խմբի անդամներից միակն էր, որ մեներգով չէր ներկայանում: Նա հետագայում Ճապոնիայից հրավեր ստացավ՝ ներկայանալու «Synchronicity» շոուում, որտեղ նա հանդես էր գալիս և՛ պարուհու, և՛ երգչուհու, և՛ պարուսույցի կերպարով[14]:
ՁայնադարանԽմբագրել
- 2001 - On the 6
- 2001 J.Lo
- 2002 This Is Me... Then
- 2005 Rebirth
- 2007 Como Ama una Mujer
- 2007 Brave
- 2011 Love?
- 2014 A.K.A.
Հավաքածուներ/EPԽմբագրել
ՖիլմագրությունԽմբագրել
ԴերակատարումներԽմբագրել
ՊրոդյուսերԽմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2006 | Երգիչ | El cantante |
2007 | Զգա ռիթմը | Feel the Noise |
Ինչպես է սիրում կինը | Como ama una mujer | |
Ֆոստերսները | The Fosters |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=ola2002149985
- ↑ Zayda Rivera. (մայիսի 29, 2013)։ «Jennifer Lopez on raising kids with ex Marc Anthony: 'I am a nontraditional family'» (անգլերեն)։ Daily News։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28–ին
- ↑ Lizbeth Scordo. (մարտի 16, 2012)։ «Jennifer Lopez: Boyfriend Casper Smart Is a ‘Good Egg’» (անգլերեն)։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 29
- ↑ «Marc Anthony Wanted to Reconcile ... But J.Lo Chose Casper» (անգլերեն)։ TMZ STAFF։ 4/14/2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 29
- ↑ «Duty Captain's Report»։ Court TV։ հունվարի 17, 2001։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 9, 2008-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2006
- ↑ «Jennifer Lopez: Actress, Reality Television Star, Dancer, Singer (1969–)»։ Biography.com։ A&E Networks։ Վերցված է փետրվարի 11, 2019
- ↑ Cartlidge Cherese (2012)։ Jennifer Lopez։ Lucent Books։ էջ 13։ ISBN 978-1420507553։ «Jennifer Lynn Lopez's parents, David and Guadalupe, were both born in Ponce, the second-largest city in Puerto Rico. They immigrated as children to the United States with their families...»
- ↑ Machin Jennifer (դեկտեմբերի 13, 2018)։ «No Wonder She Doesn't Age! Jennifer Lopez Steps Out In NYC With Her Equally Stunning Mom»։ Life & Style։ Վերցված է փետրվարի 11, 2019
- ↑ Dawn Randee (հունիսի 22, 2016)։ «Jennifer Lopez opens up about her dad: 'He was just proud of me'»։ Today։ Վերցված է փետրվարի 11, 2019
- ↑ «Mamás y Mamacitas – Música»։ Terra Networks։ մայիսի 11, 2007։ Վերցված է մայիսի 24, 2012
- ↑ 14,0 14,1 Gallick 2003
- ↑ 15,0 15,1 «The Triple Threat: Jennifer Lopez is Born»։ Evan Carmichael։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 26, 2012-ին։ Վերցված է մարտի 23, 2012
- ↑ Stated on Inside the Actors Studio, 2004
- ↑ Parish James-Robert (նոյեմբերի 30, 2005)։ Jennifer Lopez: Actor and Singer։ էջ 14։ ISBN 978-0-8160-5832-7
- ↑ Mannikka Eleanor։ «My Little Girl – Cast, Reviews, Summary, and Awards»։ AllRovi։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 8, 2012-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2011