Ջոն Գուդմեն

ամերիկացի դերասան

Ջոն Սթիվեն Գուդմեն[5] (անգլ.՝ John Stephen Goodman, հունիսի 20, 1952(1952-06-20)[1][2][3][…], Affton, Սենտ Լուիս շրջան (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ[6], Սենթ Լուիս, Միսսուրի նահանգ, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, պրոդյուսեր, «Ոսկե գլոբուս» (1993) և «Էմմի» (2007) միցանակաբաշխությունների մրցանակակիր։

Ջոն Գուդմեն
Ծնվել էհունիսի 20, 1952(1952-06-20)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրAffton, Սենտ Լուիս շրջան (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունՄիսսուրի նահանգի համալսարան, St. Louis Community College? և Affton High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կատակերգու, հնչյունավորող, երգիչ, թատրոնի դերասան և դերասան
ԸնտրանիՌոզաննա, Հրեշների կորպորացիա և The Flintstones?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000422

Հայտնի է դարձել, շնորհիվ Դեն Կոնների դերի «Ռուզաննա» (1988—1997) կատակերգական սերիալում, «Ռալֆ թագավորը» (1991), «Մեծ Լեբովսկի» (1998), «Արտիստը» (2011), «„Առգո“ ծրագիր» (2012), «Անձնակազմ» (2012) ֆիլմերում ունեցած դերերի, «Հրեշների կորպորացիա» (2001) և «Հրեշների համալսարանը» (2013) մուլտֆիլմներում ձայնավորելով Սալլի հրեշին, ինչպես նաև տարիներ շարունակ Կոեն եղբայրների համագործակցության շնորհիվ։

Կենսագրություն խմբագրել

Ջոն Գուդմենը ծնվել է 1952 թվականի հունիսի 20- ին Ներքին Էֆֆտոնում, ոչ շատ հեռու Սենթ Լուիսից, Միսսուրի նահանգ, փոստային աշխատակցի ընտանիքում։ Նրա հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ Ջոնին դեռ երկու տարեկան էր։ Նրա մայրիկը՝ Վիրջինին ստիպված էր դաստիարակել երեք երեխաների (փոքր քրոջը՝ Բեթթիին և մեծ եղբայր՝ Լեսլիին) միայնակ։

Դպրոցական տարիներից Ջոնը մասնակցել է դպրոցական ներկայացումներին։ 1968 թվականին տեղի է ունեցել նրա թատերական առաջնաելույթը։ 1970 թվականին Գուդմենը ընդունվել է տեղի քոլեջը, որտեղից հետագայում տեղափոխվել է Միսսուրի նահանգի Հարավ- արևմտյան համալսարան։ Սովորելու ընթացքում նրա մեծ եղբայր Լեսլիին միշտ օգնել է նրան, թողնելով նրան չմտածել գումարի մասին և կենտրոնանալ դերասանի ապագա կարիերայի վրա։ 1975 թվականին Ջոն Գուդմենը ավարտել է քոլեջը դերասանական արվեստի աստիճանով։ Քոլեջից հետո Ջոն Գուդմենը որոշում է կայացնում, տեղափոխվել Նյու Յորք։ Սկզբնական շրջանում Գուդմենը ստիպված էր գումար աշխատել, մասնակցելով մանկական թատերական ներկայացումների և նույնիս խոհարար թատրոնում։

1978 թվականին Ջոնը առաջնաելույթ է կատարում մի փոքրիկ «Երազ ամառային գիշերով» բեմականացումում Բրոդվեյ թատրոնում։ Որոշ ժամանակ անց Գուդմենը մասնակցել է 1990- ական թվականների բրադվեյական տարբեր հայտնի մյուզիքլներում, սկզբում որպես երկրորդական դերասան։ Ժամանակի ընթացքում նա սկսեց գլխավոր դերեր խաղալ։ Քննադատությունը հատկապես նշում էր նրա մասնակցությունը «Կորցնելով ծայրերը» (1979) և «Մեծ գետ» (1985) բեմականացումներում։

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 2007 — «Էմմի»։ «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան դրամատիկական սերիալում » կատեգորիայում, սերիալ «Studio 60 on the Sunset Strip»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. https://d23.com/walt-disney-legend/john-goodman/
  5. «John Stephen Goodman: b. 20 Jun 1952 St. Louis, MO». Genealogy.Rootsweb.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  6. «John Goodman Biography (1952–)». Filmreference.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել