Գալ Գադոտ
Գալ Գադոտ (եբրայերեն՝ גל גדות, ապրիլի 30, 1985[1], Ռոշ ՀաԱյին, Իսրայել[2]), իսրայելացի դերասանուհի և մոդել։
![]() եբրայերեն՝ גל גדות | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1985[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Ռոշ ՀաԱյին, Իսրայել[2] |
Կրթություն | Reichman University? (անհայտ) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աշկենազի, Իսրայելի հրեաներ, լեհեր, Ավստրիացիներ, գերմանացի և չեխ |
Կրոն | հուդայականություն[3] |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, ֆոտոմոդել և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Yaron "Jaron" Varsano?[4] |
Երեխա(ներ) | Alma Varsano? և Maya Varsano? |
Պարգևներ և մրցանակներ | |
galgadot.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Գալ Գադոտը ծնվել է 1985 թվականի ապրիլի 30-ին, Իսրայելի Ռոշ ՀաԱյին քաղաքում։ 2004 թվականին, երբ նա 18 տարեկան էր, հաղթող է ճանաչվում «Միսս Իսրայել» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթում և ներկայացրել էր իր երկիրը Միսս Տիեզերք-ում, որը կայացել էր Էկվադորում։ Մրցույթից հետո նա ստացել է բազում առաջարկներ նկարահանվելու և՛ իսրայելական (Elite, Սուպեր-Ֆարմ), և եվրոպական (La Perla Lingerie, Arena, Danza, Esprit) ընկերությունների գովազդներում։ Գադոտը նկարահանվում է նաև նորաձևության ամսագրերում։ 2007 թվականին Գալը մասնակցել է «Maxim» ամսագրի լուսանկարահանումներին, որը կազմակերպվել էր Իսրայելի մոդելների համար։ Լուսանկարահանումների իմաստն այն էր, որ մոդելներն Իսրայելի բանակում անցնեին զինվորական ծառայության։
Գալ Գադոտի լուսանկարը հայտնվել է New York Post-ի առաջին էջում[6]։
Գալի առաջին դերը եղել է «Բուբոտ» ֆիլմում։ 2008 թվականին նկարահանվել է «Ֆորսաժ 4» ֆիլմում[7][8]։ Այդ թվում նաև նկարահանվել է «Ֆորսաժ 5» (2011), «Ֆորսաժ 6» (2013) ֆիլմերում[9]։
2013 թվականին նա հաստատել է Զակ Սնայդերայի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում, որտեղ կերտելու է Հրաշք կնոջ դերը (2016 թվականին)[10]։ 2014 թվականի հունվարին նա ստորագրել է համաձայնագիր «Արդարության լիգան» և «Հրաշք կին» ֆիլմերում նկարահանվելու համար[11][12][13]։
Անձնական կյանքԽմբագրել
«Ֆորսաժ 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ նրան նկատել է իսրայելացի բիզնեսմեն Յարոն Վերսանոն։ 2009 թվականի սեպտեմբերի 29-ին զույգերը ամուսնացան։ Հայտնի էր, որ 2011 թվականին նրանք սպասում էին իրենց առաջնեկին[14]։ Նոյեմբեր ամսին նրանք աղջիկ են ունենում, ում անունը դնում են Ալմոյ[15]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2007 | Տիկնիկներ | Bubot | Մարիամ Ելկայամ |
2009 | Ֆորսաժ 4 | Fast & Furious | Ժիզեր Յաշար |
2009 | Անտուրաժ | Entourage | Լիզա |
2009 | Գեղեցիկ կյանք | The Beautiful Life: TBL | Օլիվիա |
2010 | Անմիտ ժամադրություն | Date Night | Նատանյա |
2010 | Օրվա ասպետը | Knight and Day | Նաոմի |
2011 | Ֆորսաժ 5 | Fast Five | Ժիզեր Յաշար |
2011 | Թռչունը | Asfur | Կիկա |
2013 | Ֆորսաժ 6 | Fast & Furious 6 | Ժիզեր Յաշար |
2014 | Շոշանույին հարված տալով | Kicking Out Shoshana | Միրիթ |
2016 | Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին | Batman v Superman: Dawn of Justice | Դիանա Պրինս |
2016 | Հանցագործը | Criminal | |
2017 | Հրաշք կինը | Wonder Woman | Դիանա Պրինս |
2017 | Արդարության լիգա | Justice League | Դիանա Պրինս |
2020 | Հրաշք կին 1984 | Wonder woman 1984 | Դիանա Պրինս |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.imdb.com/name/nm2933757/
- ↑ https://www.marathi.tv/actrices/gal-gadot-biografia/
- ↑ https://dailyentertainmentnews.com/movies/yaron-varsano-wonder-woman-actress-gal-gadots-husband/
- ↑ https://www.lyndacarter.com/press/gal-gadot-makes-times-100-most-influential-people-list-and-lynda-carter-wrote-her-article/
- ↑ Прекрасная Галь
- ↑ «IGN: New Furious Babe»։ Movies.ign.com։ 4 марта 2008։ Արխիվացված օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է մարտի 16, 2011
- ↑ «Gal Gadot: Too fast too furious?»։ Israelenews.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է մարտի 16, 2011
- ↑ Shechnik, Raz (2013-10-01)։ «Gal Gadot returns to 'Fast & Furious'»։ Ynet News։ Վերցված է 2013-10-02
- ↑ Fleming Mike (1970-01-01)։ «Emerging Star Gal Gadot Set For Wonder Woman In 'Batman Vs. Superman'»։ Deadline.com։ Վերցված է 2013-12-04
- ↑ L.A.Times HeroComplex:Gal Gadot cast as Wonder Woman: Comics world reacts on Twitter
- ↑ Begley Chris։ «Gal Gadot signed a 3 movie deal as Wonder Woman (video)»։ Batman News։ Վերցված է 2014-01-22
- ↑ Kroll Justin։ «‘Wonder Woman’ Gal Gadot Signs Three-Picture Deal with Warner Bros.»։ Variety։ Վերցված է 2014-01-23
- ↑ «גל גדות בהיריון»։ eonline.il.msn.com։ հունիսի 6, 20211
- ↑ «Actress/Model Gal Gadot is a Mommy!»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-12-ին։ Վերցված է 2016-01-18