Ջորջ Քլունի
Ջորջ Թիմոթի Քլունի (անգլ.՝ George Timothy Clooney, մայիսի 6, 1961[1][2][3][…], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[4]), հայտնի ամերիկացի դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ։
Ռոզմարի Քլունիի (1928-2002 թթ,) եղբորորդին։ Մեծ հայտնություն է ստացել «Շտապ օգնություն» հեռուստասերիալից և «Մայրամուտից մինչև լուսաբաց» կինոֆիլմից հետո։ Արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին, «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» նոմինացիայով՝ «Սիրիանա» ֆիլմում, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր միլիոնատեր Մեթ Քինգի դերի համար՝ «Հետնորդներ» ֆիլմում (2011 թ.) և փախչող դատապարտյալի դերի համար «Օ՜, որտե՞ղ ես դու, եղբա՛յր» ֆիլմում (2000 թ.)։ Երկրորդ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակին, որպես պրոդյուսեր «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում և «Օպերացիա „Արգո“» ֆիլմում։ Հենց այդ ֆիլմի համար էլ արժանացել է չորրորդ «Ոսկե գլոբուս» մրցանակին և առաջին BAFTA արձանիկին։
Նրա հումանիտար գործունեությունը ներառում է Դարֆուրի հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայիթիի երկրաշարժից տուժածների օգնությանն ուղղված աշխատանքները[11]։
Կենսագրություն
խմբագրելՋորջ Թիմթի Քլունին ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում։ Հոլիվուդի ապագա աստղի ընտանիքը հոր աշխատակարգի պատճառով ստիպված հաճախակի տեղափոխումների մեջ էր։ Ջորջ Քլունին Աբրահամ Լինքոլնի հետնորդն է։
Քլունիի մայրը՝ Նինա Բրյուսը, գեղեցկության նախկին թագուհի է, իսկ հայրը՝ Նիքը, լրագրող և քաղաքագետ Կենտուկիից։ Քլունին մեծացել է իռլանդական կաթոլիկ ընտանիքում։ Քլունին առաջին անգամ գնացել է Կենտուկիում գտնվող Blessed Sacrament դպրոցը։ Իր մանկության մի մասը անցկացրել է Օհայո քաղաքում, այցելել է Կոլումբուս քաղաքի ST. Michaels և St. Susanna դպրոցը՝ Մեյսոնում։ Միջնակարգ դպրոցում Քլունին Բելլի կաթված է ստացել՝ գենետիկ հիվանդություն, որը փոխանցվել է նրան հորից։ Գրեթե մեկ տարի նրա դեմքի կեսը կաթվածահարված էր։ Նրա ձախ աչքը փակ էր, նա չէր կարողանում նորմալ ուտել և խմել, ինչի պատճառով ստանում է «Ֆրանկենշթեյն» մականունը։ «Դա իմ կյանքի ամենավատ ժամանակահատվածն էր, դուք գիտեք, թե որքան դաժան կարող են լինել երեխաները։ Ինձ անընդհատ ծաղրում էին, բայց այս փորձությունն ինձ ավելի ուժեղ դարձրեց»,- պատմել է Քլունին The Mirror ամսագրին 2003 թվականին[12]։ Քլունին 1979-1981 թվականներին այցելել է Northern Kentucky University և University of Cincinnati բայց շատ կարճ ժամանակ և չի հասցրել ավարտել։ Առաջին անգամ վիդեոխցիկի առջև փոքրիկ Ջորջը հայտնվել է հինգ տարեկան հասակում՝ հոր շոուի ժամանակ։ Մանուկ հասակում Ջորջը երազում էր դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, սակայն Cincinnati Reds բեյսբոլային թիմ ընդունվելու փորձի ձախողումից հետո թողնում է սպորտը[13]։ Մի քանի տարի Ջորջը սովորում էր Հյուսիսային Կենտուկիի համալսարանում, սակայն շուտով թողնելով ուսումը՝ որոշում է դառնալ դերասան։ Վերջապես նրա ծնողները տեղափոխվում են Աուգուստա քաղաք (Կենտուկի), որտեղ Քլունին հաճախել է Աուգուստայի ավագ դպրոց։ Նա հավաստիացնում էր, որ դպրոցում ստանում էր միայն «4» և «5» գնահատականներ[14]։
Չնայած շոու-բիզնեսի հետ սերտ առնչությանը՝ Ջորջի ընտանիքը չէր խրախուսում նրա ընտրությունը։ Հոլիվուդ տեղափոխվելու գումարը Ջորջը վաստակել է՝ աշխատելով ապահովագրական գործակալ և անգամ կանացի կոշիկի վաճառքով։ Արդյունքում Ջորջին աջակցում է նրա զարմիկը՝ Միգել Ֆեռերը, ով նրան երկրորդ պլանի դեր առաջարկեց իր ֆիլմում, թեև ֆիլմն այդպես էլ չթողարկվեց։ 1982 թվականին Քլունին տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ սկսվում են անհամար քաստինգներն ու փորձերը։
Կարիերա
խմբագրելՎաղ դերեր
խմբագրելՋորջը սկսում է նկարահանվել տարբեր սերիալներում և ֆիլմերում։ Իսկ առջևում նրան սպասվում էր մեծ հռչակը և գլխապտույտ հաջողությունները։ 1994 թվականին Քլունիին նկարահանվում է «Շտապ օգնություն» սերիալում։ Մի քանի տարի անց՝ 1999 թվականին Ջորջը լքում է սերիալը։ Ամեն դեպքում Քլունին ստիպված չէր ափսոսել սերիալը լքելու համար, քանի որ նրան միանգամից հրավիրում են մի քանի խոշոր հոլիվուդյան նախագծերի։ Ինչպես նաև նա ստացել է դեր նաև «The Facts of Life» սերիալում։ Այդ թվում նաև Քլունին խաղում է դետեկտիվ Բոբիի դերը «Ոսկե աղջիկները» սերիալի մի հատվածում։ Նրա նշանակալից ճեղքումներից էր «Roseanne» ֆիլմի՝ երկրորդ պլանի դերակատարումը, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսուհու իշխանակալ պետի, Բուկեր Բրուկսի դերը, ինչպես նաև հետևելով այդ դերին խաղացել է շինարարի դեր «Baby Talk» ֆիլմում, իսկ հետագայում ս գրավիչ դետեկտիվի դեր «Sisters» սերիալում։ 1988 թվականին Քլունին խաղաց երկրորդական դեր «Պոմիդոր մարդասպանների վերադարձը» ֆիլմում։
Սկզբնական հաջողություններ
խմբագրելՔլունին հասնում է աստղային մակարդակի, երբ սկսում է նկարահանվել բժիշկ Դագա Ռոսի դերում՝ NBS «Շտապ օգնություն» հեռուստատեսային դրամայում, այնտեղ նա խաղացել է 1994 թվականից մինչև 1999 թվականը և մի անգամ վերադառնում է, որպեսզի կամեոի դերը տասնհինգ և միևնույն ժամանակ սերիալի վերջին սերիալում խաղալու համար։ Քլունին նաև եղել է Դեբորա Լեոնի գործընկերը «Mirador Entertainment» կազմակերպության արտադրության մեջ։ Քլունին սկսում է նկարահանվել ֆիլմերում և նաև խաղում էր «Շտապ օգնությունում», բայց նրա առաջին գլխավոր դերը եղել է «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմում, որի ռեժիսորներ Ռոբերտ Ռոդրիգեսը։ Առաջին հաջողությանը սկսում են հաջորդել մյուսները, հաջորդ հաջողված ֆիլմը «Մի հիասքանչ օր» Միշել Պֆայֆերի հետ, և «Խաղաղարարը» ֆիլմում, Նիկոլ Կիդմանի հետ։ Հետագայքում Քլունին ընտրվել է Բեթմենի դերի համար (փոխարինելով Վել Քիլմերին, որը իր հերթին փոխարինել է Մայքլ Կիտոնին) «Բեթմենը և Ռոբինը» ֆիլմում, որը մեծ ճանաչում է ստացել, բայց անվանվել է հենց Քլունիի կողմից «անիմաստ գումարի վատնում»։ 1988 թվականին Քլունին նկարահանվել է «Տեսադաշտից դուրս» ֆիլմում։ Դա եղել է առաջինը՝ շատերից որը նկարահանվել է ռեժիսոր Ստիվեն Սոդերբերգի կողմից։ Նա նաև նկարահանվել է «Երեք թագավորները» ֆիլմում, հենց այդ ժամանակահատվածում էլ վերջանում է «Շտապ օգնություն» ֆիլմի հետ կնքած պայմանագրի վերջին շաբաթը։
Կարիերան ֆիլմերում
խմբագրել«Շտապ օգնություն» ֆիլմից հեռանալուց հետո Քլունին աստղ էր շատ հոլիվուդյան ֆիլմերում ինչպիսիք էին «Իդեալական փոթորիկ» և «Օ, ուր ես դու եղբայր»։ 2001 թվականին նա նորից սկսեց աշխատել Ստիվեն Սոդերբուրգի հետ «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի վրա։ Այս ֆիլմը հավաքեց 444 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։ Ինչպես նաև նա խաղացել է «Օուշենի տասներկու ընկերները» 2004 թվականին և «Օուշենի տասներեք ընկերները» 2007 թվականին։ 2001 թվականին Ջորջ Քլունին և Ստիվեն Սոդերբերգը ստեղծեցին «Section Eight» կինոընկերությունը, իսկ 2002 թվականին Քլունին նկարահանվել է «Սոլյարիս» ֆիլմում, որի ռեժիսորը կրկին Սոդերբուրգներ։ Քլունիի ռեժիսորական դեբյուտը դարձավ «Վտանգավոր մարդու խոստովանությունը», որի պրեմիերան կայացավ 2002 թվականին։ Չնայած նրան, որ ֆիլմը շատ գումար չհավաքեց, բայց հեռուստադիտողը շատ էր հավանել Քլունիի խաղը։ 2005 թվականին Քլունին ստացավ գլխավոր դեր «Սիրիանա» ֆիլմում, որը կիսով չափ հիմնված էր Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ՝ Ռոբերտ Բաերիի կենսագրականի և իր աշխատանքի մասին հուշերի վրա։ Այդ տարի նա խաղաց «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմում, որը պատմում էր 1950-ական թվականների լրագրող Էդվարդ Մենրոյի բանավոր վեճերի մասին, իսկ սցենարի հեղինակը Ջոզեֆ Մակարտին էր։ Երկու ֆիլմերն էլ արժանացան լավ ընդունելության` բարձրացնելով մեծ աղմուկ և ունեցան բավականին մեծ բյուջե։ 2006 թվականին Օսկարի մրցանակաբաշխության արարողության ժամանակ միանգամից երեք կատեգորիայի համար ստացավ մրցանակ, որպես ռեժիսոր և սցենարիստ «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմի համար, իսկ «Սիրիանա» ֆիլմի համար նա ստացավ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասանը» տիտղոսը։
Քլունին հայտնվում է «Լավ գերմաներեն»` Սոդերբերգի նուարեյում։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիայում։ Քլունին նաև ստացել է «Մրցանակ Ամերիկայի լավագույն կինեմատոգրաֆին»` 2006 թվականի հոկտեմբերին, որով պարգևատրվում են այն դերասանները, որոնք նշանակալից ներդրում են ունեցել կինեմատոգրաֆի արվեստում։ 2008 թվականի հունվարի 22-ին Քլունին նոմինացվել է որպես «Լավագույն դերասան» «Մայքլ Կլեյտոնի» դերի համար, բայց ընտրվել է Դանիել Դեյ-Լուիսը («Նավթ»)։ «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմի հաջողումից հետո Քլունին հայտարարեց, որ սկսելու է ավելի շատ ժամանակ տրամադրել ռեժիսորական աշխատանքների համար։ Նա ասում էր որ, ռեժիսորի գործունեությունը «լավագույն ասպարեզն է ծերանալու համար»։ Քլունին նաև եղել է «Սեր կանոններից դուրս» ֆիլմի ռեժիսորը, որտեղ նույնպես խաղացել է գլխավոր դեր։ 2009 թվականին Քլունին սկսել է աշխատել իր հաջորդ նախագծ վրա՝ «Խենթ սպեցնազը», որի ռեժիսորը Քլունիի ընկեր Գրանտ Խելսովն է։ Ֆիլմի պրիմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերին։ Քևին Սփեյսին և Էվան Մաքգրեգորը նույնպես համաձայնեցին մասնակցել։ Հաջորդ նախագիծը, որն սկսել է Քլունին, եղել է «Ինձ պետք է երկինքը» ֆիլմը, որի համար նա ստացել է ևս մեկ «Օսկարի» նոմինացիա` լավագույն դերասանի համար։ Ռեժիսոր է հանդիսացել Ջենսոն Ռայմանը, ով հայտնի է «Ջունո» ֆիլմով։ 2011 թվականին Քլունին Մետա Կինգայի հարուստ հողատեր էր Ալեքսանդր Պեյնի «Հետնորդներ» ֆիլմում, որի համար ստացավ բազմաթիվ մրցանակներ ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» երրորդ մրցանակը։ Դերասանը ստացավ նաև «Օսկարի» հինգերորդ մրցանակի նոմինացիան։
Անձնական կյանք
խմբագրելՄինչև հայտնի դառնալը՝ 1989 թվականին, Քլունին ամուսնացել էր դերասանուհի Տալիա Բալսամի հետ։ Սակայն երեք տարի անց նրանք ամուսնալուծվում են, և Քլունին հայտարարում է, որ երբեք չի ամուսնանա, իսկ երեխա ընդհանրապես չի ուզում։ Դերասանը բազմակի անգամ հռչակվել է մոլորակի ամենասեքսուալ և ցանկալի տղամարդ։ Տարբեր ժամանակներում Ջորջ Քլունին հանդիպել է դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսի, Ռենե Զելվեգերի, մոդել Սինդի Քրոուֆորդի և այլ գեղեցկուհիների հետ։ 2007 թվականին Ջորջը կրքոտ սիրավեպի մեջ էր նախկին մատուցողուհի Սարա Լարսոնի հետ, Քլունին լքեց սիրելիին 2008 թվականին։ 2011 թվականի ամռանը Քլունին հայտարարեց, որ բաժանվում է մոդել Էլիզաբեթ Կանալիսից։ Զույգը հանդիպել է երկու տարի և Ջորջը նույնիսկ պլանավորում էր երեխաներ ունենալ[15], բայց ավելի ուշ նա խզեց կապերը[16]։ 2012 թվականի աշնանը հայտնի դարձավ նրա և սպորտսմենուհի Կիբեր Սեյտսի բաժանման մասին, բայց արդեն հոկտեմբերին զույգը հայտարարեց, որ տեղափոխվել է Քլունիի տուն[17]։ 2013 թվականի հուլիսին զույգը պաշտոնապես բաժանվեց[18]։ Նա վեց անգամ առաջադրվել է ամենամյա «Օսկարի», սակայն դրանցից միայն 2005 թվականին է ստացել՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Սիրիանա» ֆիլմում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984 | ս | Նա նկարագրեց սպանութունը | The murder she wrote | Կիպ (3 սեզոն 18 սերիա) |
1987 | ֆ | Վերադարձ դեպի սարսափի դպրոց | Return To Horror High | Օլիվեր |
1988 | ֆ | Լոլիկ-մարդասպանի վերադարձը | Return of the Killer Tomatoes | Մետտ Սթիվենս |
1990 | ֆ | Կարմիր ալեբախությունը | Red Surf | Մարկ Ռեմար |
1990 | ֆ | Սանսետ Բիտ | Sunset Beat | Չիկ Չեզբրո |
1992 | ֆ | Բերք | The Harvest | տրանսվեստիտ |
1994-2000 | ս | Շտապ օգնություն | ER | բժիշկ Դագ Ռոսս |
1995 | ս | Ընկերներ | Friends | բժիշկ Միտչելլ (1 սեզոն 17 սերիա) |
1996 | ֆ | Մայրամուտից լուսաբաց | From Dusk Till Dawn | Սեթ Հեկկո |
1996 | ֆ | Մի հիասքանչ օր | One Fine Day | Ջեկ Թեյլոր |
1997 | ֆ | Բեթմենը և Ռոբինը | Batman and Robin | Բեթմեն / Բրյուս Ուեյն |
1997 | ս | Հարավային այգի | South Park | շան ձայն Կայծ |
1997 | ֆ | Խաղաղարարը | The Peacemaker | Թոմաս Դևո |
1998 | ս | Մյորֆի Բրաուն | Murphy Brown | բժիշկ № 2 |
1998 | ֆ | Տեսադաշտից դուրս | Out of Sight | Ջեկ Ֆոլեյ |
1998 | ֆ | Բարակ, կարմիր սահմանը | The Thin Red Line | կապիտան Բոշ |
1999 | ֆ | Հարավային այգի, ավելի երկար և առանց կրճատումների | South Park: Bigger Longer & Uncut | բժիշ Գուաշ / բժիշ Բժիշկ (ձայն) |
1999 | ֆ | Երեք թագավորներ | Three Kings | մայոր Արչի Գեյտս |
2000 | ֆ | Պայթյուն | Fail Safe | գնդապետ Ջեկ Գրեյդի |
2000 | ֆ | Օ, Որտեղ ես դու իմ եղբայր | O Brother, Where Art Thou? | Էվերետտ |
2000 | ֆ | Գերազանց փոթորիկ | The Perfect Storm | կապիտան Բիլլի Թայն |
2001 | ֆ | Լրտեսների երեխաները | Spy Kids | Դեվլին |
2001 | ֆ | Օուշենի տասնմեկ ընկերները | Ocean’s Eleven | Դենի Օուշեն |
2002 | ֆ | Բարի գալուստ Կոլինվուդ | Welcome to Collinwood | Ջերզի |
2002 | ֆ | Սոլյարիս | Solaris | Քրիս Կելվին |
2002 | ֆ | Վտանգավոր մարդու խոստովանությունը | Confessions of a Dangerous Mind | Ջիմ Բերդ |
2003 | ֆ | Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է | Spy Kids 3-D: Game Over | Դելին |
2003 | ֆ | Անտանելի դաժանություն | Intolerable Cruelty | Մայլս Մեսսի |
2004 | ֆ | Օուշենի տասներկու ընկերները | Ocean’s Twelve | Դենի Օուշեն |
2005 | ֆ | Բարի գիշեր և հաջողություն | Good Night, and Good Luck | Ֆրեդ Ֆրենդլի |
2005 | ֆ | Սիրիանա | Syriana | Բոբ Բարնես |
2006 | ֆ | Լավ գերմանացին | The Good German | կապիտան Ջեկ Հեյսմեր |
2007 | ֆ | Օուշենի տասներեք ընկերները | Ocean’s Thirteen | Դենի Օուշեն |
2007 | ֆ | Մայքլ Քլեյթոն | Michael Clayton | Մայքլ Կլեյտոն |
2008 | ֆ | Սեր կանոններից դուրս | Leatherheads | Ջիմմի (Դոջ) Կոննելլի |
2008 | ֆ | Կարդալուց հետո այրել | Burn After Reading | Հարրի Պֆարրեր |
2009 | ֆ | Անկրկնելի միստր Ֆոքսը | The Fantastic Mr. Fox | Միստեր Ֆոկս (ձայն) |
2009 | ֆ | Խելագար սպեցնազը | The Men Who Stare at Goats | Լին Կեսսիդի |
2009 | ֆ | Ինձ պետք է երկինքը | Up in the Air | Ռայան Բինեմ |
2010 | ֆ | Ամերիկացին | The American | Ջեկ |
2011 | ֆ | Հետնորդները | The Descendants | Մետտ Կինգ |
2011 | ֆ | Մարտովյան իդերը | The Ides of March | նահանգապետ Մայք Մորիս |
2013 | ֆ | Տիեզերական ձգողականություն | Gravity | Մետտ Կովալսկի |
2014 | ֆ | Գանձեր որսացողները | The Monuments Men | Ջորջ Ստաուտ |
2015 | ֆ | Երկրի ապագան[19] | Tomorrowland | Ֆրենկ Ուոկեր |
2016 | ֆ | Ողջույն Կեսար | Hail, Caesar! | Բերդ Ուիտլոկ |
Ռեժիսոր
խմբագրել- 2002 թ. - «Վտանգավոր մարդու խոստովանությունը» Confessions of a Dangerous Mind
- 2005 թ. — «Անպատրաստ» (սերիալ)
- 2005 թ. — «Բարի գիշեր և հաջողություն» Good Night, and Good Luck
- 2008 թ. — «Սեր կանոններից դուրս»
- 2011 թ. — The Ides of March
- 2014 թ. — «Գանձեր որսացողները» The Monuments Men
Մրցանակներ
խմբագրել- Օսկար (կինոմրցանակ)
- 2006 թ. — Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան — ֆիլմի կամար «Սիրիանա»
- 2013 թ. — Լավագույն ֆիլմ — ֆլիմի համար «Գործարք «Արգո»»
- Մրցանակ «Ոսկե գլոբուս»
- 2001 թ. — լավագույն տղամարդ դեր (երաժշտական կամ կոմեդիա) — կինոյի համար «Օ, եղբայր ուր ես դու?»
- 2003 թ. — երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան — կինոյի համար «Սիրիանա»
- 2013 թ. — Մրցանակ «Ոսկե գլոբուս» Լավագույն տղամարդ դերի համար — դրամա
- MTV Movie Awards
- 1996 թ. — Կինոմրցանակաբաշխություն MTV լավագույն բեկումնային տարի| — կինոյի համար «Մայրամուտից մինչև լուսաբաց»
- Ազգային խորհրդի վերանայումը Ամն-ում
- Վենետիկի կինոփառատոնը
- 2005 թ. — Ոսկե զարդ լավագույն սցենար — կինոյի համար «Բարի գիշեր և հաջողություն» ( Խեսլով, Հրանտ)
- 2005 թ. — Մրցանակը Միջազգային ֆեդերացիան կինոքննադատների|Կինոքննադատներ — կինոյի համար «Բարի գիշեր և հաջողություն»
- 2005 թ. — Գավաթ Пазинетти լավագույն ֆիլմի համար — կինոյի համար «Բարի գիշեր և հաջողություն»
- 2005 թ. — Պարգև «Human Rights Film Network» — առանձնահատուկ հիշեցում — «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմի համար
- European Film Awards
- 2005 թ. — Լավագույն եվրոպական տարվա կինո — «Բարի գիշեր և հաջողություն»
- Ասպետ կարգ արվեստերի և նամակների (ֆրանսիա, 2007 թվական)[20]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 http://mlb.mlb.com/news/article.jsp?ymd=20090116&content_id=3747116&vkey=news_cin&c_id=cin..&fext=.jsp
- ↑ 5,0 5,1 https://www.biography.com/actor/george-clooney
- ↑ https://www.usmagazine.com/celebrity-news/pictures/george-clooneys-girls-2009211/4870-2/
- ↑ 7,0 7,1 https://www.usmagazine.com/celebrity-news/pictures/george-clooneys-girls-2009211/4872-2/
- ↑ Internet Movie Database // IMDb — 1990.
- ↑ https://web.archive.org/web/20190720123917/https://www.europeanfilmacademy.org/2005.103.0.html
- ↑ http://www.cfr.org/about/membership/roster.html?letter=C — Council on Foreign Relations, 2014.
- ↑ «Membership Roster». Council on Foreign Relations. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Johnston, Jenny (2003 թ․ մարտի 1). «My hell as a boy monster». Daily Mirror.
- ↑ Clooney, Nina. George Clooney well-rooted in N. Ky. ClooneyStudio.com. August 21, 2006. Արխիվացված Մայիս 12, 2007 Wayback Machine
- ↑ Jacobs, A. J. (2008 թ․ մարտի 17). «The 9:10 to Crazyland». Esquire. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
- ↑ Клуни может стать папой
- ↑ Джордж Клуни и Элизабет Каналис расстались
- ↑ Стейси Киблер переехала к Джорджу Клуни
- ↑ «Джордж Клуни снова свободен». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Brad Bird's 1952 is Now Tomorrowland». ComingSoon.net. 2013 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Джордж Клуни награждён французским Орденом искусств и литературы(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- George Clooney (անգլ.) Internet Movie Database կայքում
- Clooney in Armenia
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Քլունի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Քլունի» հոդվածին։ |