Դենիզ Ռիչարդս

ամերիկացի դերասանուհի

Դենիզ Լի Ռիչարդս (անգլ.՝ Denise Lee Richards, փետրվարի 17, 1971(1971-02-17)[1][2], Դաուներս Գրոուվ, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Դենիզ Ռիչարդս
անգլ.՝ Denise Richards
Դենիզ Ռիչարդսը 2009 թվականի սեպտեմբերի 24-ին
Ծնվել էփետրվարի 17, 1971(1971-02-17)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրՋոլիեթ, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունDowners Grove North High School? և El Camino High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Դենիզ Լի Ռիչարդս
Denise Lee Richards
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1993 - այժմ
Ընտրանի«Աստղային դեսանտ»
Ամուսին(ներ)Չառլի Շին (2002-2006)
Ադամ Կիմել (2010 թվականից)
Համատեղ ապրող(ներ)Ռիչի Սամբորա (2006-2007)
Երեխա(ներ)Սեմ (2004 թվական մարտի 9)
Լոլա Ռոուզ (2005 թվականի հունիսի 1)
Էլոիզա Ջոնի Ռիչարդս (որդեգրված)
IMDbID 0000612
deniserichards.com
Դենիզ Ռիչարդս՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է վալիացու և խորվաթուհու ընտանիքում, Ջոլիեթ քաղաքում, Իլինոյս նահանգ, ԱՄՆ, այնուհետև տեղափոխվել է Կալիֆոռնիա և այնպեղ ավարտել «El Camino High School» դպրոցը Օուշենսայդում։ Դեռևս մանկությունից Դենիզը և նրա քույր Միշելը «հիվանդացել էին» կինոյով։

1989 թվականին Դենիզը ուղևորվում է Նյու Յորք և սկսում է աշխատել որպես մոդել։ Երկու տարի անց վերադառնում է Կալիֆորնիա, որտեղ հաճախում է դերասանական դասընթացներ և սկսում է նկարահանվել հեռուստաշոուներում և սերիալներում։ Մեծ կինոյում Դենիզի նորամուտը դառնում է ոչ մեծ դերը «Լիցքավորված զենք» կատակերգությունում։

Առավել հայտնի է շնորհիվ Պոլ Վերհովենի «Աստղային դեսանտ» ֆիլմում գլխավոր դերերից մեկով։

Անձնական կյանք խմբագրել

2002—2006 թվականներին ամուսնացած է եղել դերասան Չարլի Շինի հետ։ Նրանք ունեն երկու դուստր. Սեմ (ծնվել է 2004 թվականի մարտի 9-ին) և Լոլա Ռոուզ (ծնվել է 2005 թվականի հունիսի 1-ին)։ 2011 թվականին Դենիզը որդեգրում է նորածին երեխայի, ում տալիս են Էլոիզա Ջոնի Ռիչարդս անունը[3]։

2006—2007 թվականներին Դենիզին սերտ հարաբերություններ էին կապում «Bon Jovi» խմբի կիթառահար Ռիչի Սամբորոյի հետ։

Դենիզ Ռիչարդսը աջակցում է միասեռ ամուսնությունները։ Ռադիոհաղորդավար Հովարդ Ստերնի հետ հարցազրույցում Ռիչարդսը խոստովանում է, որ երկար տարիների ընթացքում գտնվում էր լեսբիական կապի մեջ։ Դենիզը ավելացնում է. «Դուք բոլորդ գիտեք, թե ով է նա», սակայն հրաժարվում է հայտնել այդ կնոջ անունը[4]։ Իր «Իսկական հարևան աղջիկը» (անգլ.՝ The Real Girl Next Door) գրքում, թողարկված 2011 թվականին, Դենիզը մանրամասն պատմում է իր լեսբիական փորձի մասին[5]։

 
Դենիզ Ռիչարդսը 2011 թվականին

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 Կյանքը շարունակվում է Life Goes On Կամիլա
1991 Զանգով փրկվածները Saved by the Bell Սինտիա
1991 Ամուսնացած են... երեխաներով Married with Children աղջիկ #2
1991 Բժիշկ Դուգի Հաուզեր Doogie Howser, M.D Ալիսա
1992 Ինդիանայի Էյրի միստիկ քաղաքը Eerie, Indiana աղջիկ #2
1992 Բեռլի Հիլլզ, 90210 Beverly Hills, 90210 Ռոբին ՄակԳիլլ
1993 Բեն Սթիլերի շոուն The Ben Stiller Show արևկող անող աղջիկ
1993 Սայնֆելդ Seinfeld Մոլի Դելրիմփլ
1993 Լիցքավորված զենք Loaded Weapon 1 Սինդի
1993 Ապացույցի մարմիններ Bodies of Evidence Ջենիֆեր Այվի
1993 Ընդդեմ ցանկության Against the Grain Ջոդի Կոլինզ
1994 Իտալական մաֆիա Lookin' Italian Էլիզաբեթ
1994 Բյորկի արդարադատություն Վանդակի տեքստ Ջենիֆեր
1994 Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները Lois & Clark: The New Adventures of Superman Անժելա
1994 Թեմմի և Թի Ռեքս Tammy and the T-Rex Թեմմի
1995 Դուրս մնալով խաղ P.C.H Ջես
1995 Հինգերորդ ավենյու, 919 919 Fifth Avenue Կետի Դամոր
1995 Արևմտյան Վայկիկի One West Waikiki Դեյդրա Մենսֆիլդ
1995 Բարձր մակընթացություն High Tide Ալեկս
1996 Գիտության հրաշքները Weird Science Վալերի
1996 Մեկ ակնթարթում In the Blink of an Eye Թինա Յակոբս
1996 Մելրոուզ Փլեյս Melrose Place Բրենդի Կարսոն
1996 Կառանատեղ 66 Pier 66 Կառլին Միլս
1997 Ոչ մի տեղ Nowhere Ջանա
1997 Աստղային դեսանտ Starship Troopers Կարմեն Իբանեզ
1998 Վայրենիություն Wild Things Կելի Վան Ռայան
1999 Մահացու գեղեցկուհիներ Drop Dead Gorgeous Բեկի Լիման
1999 Ամբողջ աշխարհը քիչ է The World Is Not Enough Բժիշկ Քրիսթմաս Ջոնս
1999 Թաքցնելով հետքերը Tail Lights Fade Ուենդի
2001 Սուրբ Վալենտինի օրը Valentine Փեյջ Պրեսկոտ
2001 Ընկերներ Friends Կեյսի Գելեր
2001 Հարցրեք Սինդիին Good Advice Սինդի
2001 Սպին Սիթի Spin City Ջանիֆեր Դունկան
2002 Կայսրություն Empire Տրիշ
2002 Գաղտնի եղբայր Undercover Brother Սպիտակ Հրեշուհի/Պենելոպա Սնոու
2002 Երրորդն ավելորդ է The Third Wheel Դիանա Էվանս
2002 Դու հիմար ես You Stupid Man Հլոյա
2003 Իրական սեր Love Actually Կառլա
2003 Շատ վախենալու կինո 3 Scary movie 3 Էննի
2004 Անառակուհին Yo puta Ռեբեկա Սմիթ
2004 Էլվիսը լքել է շենքը Elvis Has Left the Building Բելինդա
2004 Ուրիշի հարսանիք I Do (But I Don’t) Լորեն Կրենդել
2003-2004 Երկուս ու կես մարդ Two and a Half Men Լիզա
2005 Էդմոնդ Edmond Բ-աղջիկ
2005 Սեքս, սեր և գաղտնիքներ Sex, Love & Secrets Ջոլեն
2006 Փոքրիկ քաղաքի գաղտնիքները Secrets of a Small Town Բրենդա Ռոուս
2007 Շիկահերը և շիկահերը Blonde and Blonder Դոն
2008 Ջոլեն Jolene Մարին
2009 Երանություն որոնելիս Finding Bliss Լաուրա / Բլիս
2009 Անհավանական սեր Kambakkht Ishq ինքն իր դերում
2009 Երազանքներն իրականանում են Deep in the Valley Աշնանային քամի
2010 Ամերիկյան ժիգոլո Cougars, Inc. Ջուդի
2010-2011 Իրական տղաներ Blue Mountain State Դեբրա
2012 Երկնագույն լագունա Blue Lagoon: The Awakening Բարբարա Ռոբինսոն
2012 Վկաների պաշտպանության ծրագիր Մեդեի Madea's Witness Protection Քեյթ Նիդելման
2013 Խելագար Twisted Կարեն Դեսաի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Դերասանուհին օգնում է անտուն կենդանիներին, համագոծակցելով «Best Friends Animal Society» միության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Дениз Ричардс удочерила девочку» (ռուսերեն). 30.06.11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  4. Jessica Geen. (2011 թ․ հուլիսի 29). «Denise Richards says she had lesbian relationship» (անգլերեն). pinknews.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  5. Diane Anderson-Minshall. (July 28 2011). «Denise Richards Comes Out as Bi-Curious» (անգլերեն). advocate.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզ Ռիչարդս» հոդվածին։