Սուրբ Բարդուղիմեոսի կղզի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրանսիայի անդրծովյան համայնք Սեն Բարթելմին (ֆրանսերեն՝ Collectivité de Saint-Barthélemy), համանուն կղզի և մի քանի կղզյակներ զբաղեցնող համայնք է Կարիբյան ծովում, Վեստ Ինդիաում։ Ստեղծվել է 2007 թվականի փետրվարի 22-ին։ Մինչև այդ տարածքը մտնում էր Ֆրանսիայի անդրծովյան Գվադելուպա դեպարտամենտի կազմի մեջ։
Սուրբ Բարդուղիմեոսի կղզի | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | French overseas collectivity? | ||||
Մտնում է | Ֆրանսիա | ||||
Պետական լեզու | ֆրանսերեն | ||||
Մայրաքաղաք | Gustavia? | ||||
Ազգաբնակչություն | 9625 մարդ (2015)[1] | ||||
Հիմն | Մարսելյոզ | ||||
Հիմնադրված է | հուլիսի 15, 2007 թ. | ||||
Արժույթ | Եվրո | ||||
Ժամային գոտի | UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | +590 | ||||
Ինտերնետ-դոմեն | .bl | ||||
comstbarth.fr |
ԱշխարհագրությունԽմբագրել
Սեն Բարթելմի կղզին գտնվում է Հողմակողմ կղզուց դեպի հյուսիս: Գտնվում է 200 կմ հոռավորության վրա Գվադելուպա կղզուց, Սեն-Մարտեն կղզու հարևանությամբ:
Կղզու ափերը ժայռոտ են, շրջապատված են կորալյան խութերով և մանր կղզիներով: Կենտրոնական հատվածը լեռնոտ է (ամենաբարձր կետ՝ 286 մ): Կղզում բացակայում են գետերն և գետակները:Կլիման արևադարձային է, ջերմաստիճանը համարյա անփոփոխ է:
ՊատմությունԽմբագրել
Կղզին բացահայտել է Քրիստափոր Կոլոմբոսը 1493 թվականին: 1648 թվականին կղզի են ներգաղթել ֆրանսիացիները: 1784 թվականին Ֆրանսիան Սան-Բարթելմին վաճառեց շվեդներին: 1801 թվականին կղզին գրավեցին անգլիացիները, բայց 1802 թվականին անգլիացիները կղզին վերադարձրեցին Շվեդիային: 1847 թվականին Շվեդիայի կառավարությունը սևամորթ-ստրուկներին ազատություն տվեցին: Նրանց մեծամասնությունը արտագաղթեցին կղզուց և ներգաղթեցին Գվադելուպա: 1877 թվականի օգոստոսի 10_ին Փարիզում կնքված պայմանգրի համաձայն կղզին նորից անցավ Ֆրանսիային: Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Օսկար II կղզին վերադարձրեց 320000 ֆրանկ գումարի դիմաց:
ԲնակչությունԽմբագրել
Կղզում 2011 թվականի տվյալներով բնակվում է 9035 մարդ:
Էթնիկ կազմը՝ եվրոպացիներ, մուլատներ, սևամորթներ, գվադելուպյան մետիսներ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Recensement de la population 2015 — 2017.