Ֆլորենցիա (գավառ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆլորենցիա (իտալ.՝ Provincia di Firenze), գավառ Իտալիայի Տոսկանա մարզում։
Ֆլորենցիա | |||
իտալ.՝ Provincia di Firenze | |||
| |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Շրջան | Տոսկանա | ||
Ներքին բաժանում | 44 | ||
Ղեկավար | Անդրեա Բադրուչի | ||
Հիմնադրված է | 1865 թ. | ||
Մակերես | 3 514 կմ2 կմ² | ||
Բնակչություն | 933 860 մարդկմ2 մարդ | ||
Խտություն | 265 մարդ/ մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 055 և 0571 | ||
Փոստային ինդեքսներ | 50100 | ||
Ավտոմոբիլային կոդ | FI | ||
Պաշտոնական կայք | cittametropolitana.fi.it | ||
| |||
ԱշխարհագրությունԽմբագրել
Գավառի տարածքը կազմում է 3514 կմ2 է, իսկ բնակչությունը՝ 980 հազար մարդ։ Գավառի հիմնական մասը գտնվում է Առնո գետի հովտում։ Գավառի հյուսիսարևմտյան մասը, որը գտնվում է Ապենինների վրա, չի ենթարկվել ուրբանիզացմանը։
Հյուսիսում սահմանակցում է Էմիլիա-Ռոմանիա մարզին, հարավում-արևելքում Արենցոյին, հարավում՝ Սիենա գավառին, արևմուտքում՝ Պիզա, Լուկա, Պիստոյա և Պրատո գավառներին։
Ֆլորենցիա քաղաքի կոմունան միաժամանակ համարվում է գավառի և Տոսկանա մարզի վարչական կենտրոնը։
ՊատմությունԽմբագրել
Ֆլորենցիա գավառը հանդիսանում է Տոսկանա դքսության պրեֆեկտուրայի իրավահաջորդը։ 1860 թվականի Իտալիայի միավորումից հետո ստեղծվել է Ֆլորենցիայի մարզը։ 1865 թվականին № 2248 օրենքի հաստատումից հետո (1865 թվականի մարտի 20) երկրում ստեղծվում են գավառներ, որոնց թվում էր նաև Ֆլորենցիան, մունիցիպալիտետ՝ ընտրվող խորհրդժողովով։
1922 թվականի ֆաշիզմի հաստատումից հետո, խորհուրդը փոխարինվում է հատուկ հանձնաժողովով, իսկ 1928 թվականից ղեկավարությունը անցում է կառավարչին և ռեկտորներին, որոնք ընտրվում էին ներքին գործերի նախարարի կողմից։ Այս օրենքները գործում էին մինչև 1944 թվականի օգոստոսի 11-ը (ռեժիմի անկումը)։ Ֆաշիզմի տարիներին գավառը համակերպվում էր հաճախակի կատավող տարածքային փոփոխություններին։
Վերջապես, 1922 թվականին, գավառի կազմից դուրս են գալիս Պրատո, Կանտագալա, Կարմինյանո, Մոնտոմուրլո, Պոջո-ա-Կայանո, Վայանո և Վերնիո համայնքները, որոնցից կազմվել է Պրատո գավառը։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- google-ի քարտեզում = [1]
- http://www.lyra.it/copper/index.php?cat=62 Archived 2008-04-02 at the Wayback Machine.