Լեյֆ Էրիկսոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լեյֆ Էրիքսոն Երջանիկ (իսլ.՝ Leifur Eiriksson, մոտ. 970, Icelandic Commonwealth - մոտ. 1020, Գրենլանդիա, Գրենլանդիա, Դանիա), սկանդինավյան ծովագնաց և իշխան, Գրենլանդիայի կառավարիչ։ Գրենլանդիան հայտնաբերած վիկինգ Էրիկ Շիկահերի որդին, Թորվալդ Ասվալդսոնի (Thorvald Asvaldsson) թոռը։ Առաջին եվրոպացին, որը ոտք է դրել Ամերիկայի ափ, ինչը տեղի է ունեցել Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից շուրջ հինգ դար առաջ։
Լեյֆ Էրիկսոն իսլ.՝ Leifur Eiriksson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. 970 |
Ծննդավայր | Icelandic Commonwealth |
Մահացել է | մոտ. 1020 |
Մահվան վայր | Գրենլանդիա, Գրենլանդիա, Դանիա |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Ազգություն | հին սկանդինավներ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և ծովային ճանապարհորդ |
Ծնողներ | հայր՝ Էրիկ Շիկահեր |
Leifur Eiríksson Վիքիպահեստում |
Լեյֆի արշավանքների մասին հայտնի է իսլանդական ասքերից («Ասք Էրիկ Շիկահերի մասին» և «Ասք գրենլանդացիների մասին»)։ Դրանց հավաստի լինելը հաստատվել է 20-րդ դարի հնագիտական հայտնագործությունների միջոցով։