Սենթ Լուիս
Սենթ Լուիս (անգլ.՝ St. Louis [seɪnt ˈluːɪs] կամ [sænt ˈluː.iː], ֆր.՝ Saint-Louis [sɛ̃ ˈlwi]), անկախ քաղաք ԱՄՆ-ում[3], Միսսուրի նահանգում։ Իր անվանումը ստացել է ֆրանսիացի գաղութարարների կողմից Լյուդովիկոս 9-րդի պատվին։ Բնակչությունը` 316 540 մարդ (2016 թվակականի տվյալներով)[4]։ Ոչ պաշտոնական անվանումներն են`«Քաղաք-դարպաս» և «Դամբարանաբլուրների քաղաք»։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սենթ Լուիս | |||
անգլ.՝ St. Louis ֆր.՝ Saint-Louis | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Միսսուրի | ||
Հիմնադրված է | 1764 թ. | ||
Մակերես | 171,02625 կմ², 171,128084 կմ², 171,458858 կմ², 159,895650 կմ², 11,563208 կմ² | ||
ԲԾՄ | 149 մետր | ||
Բնակչություն | ▼301 578 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | ||
Ժամային գոտի | UTC-6, CDT? և UTC-5 | ||
Հեռախոսային կոդ | 314 | ||
Փոստային դասիչ | 63101–63113, 63115, 63116–63118, 63120, 63123, 63136, 63137, 63139, 63143, 63147 և 63155 | ||
Պաշտոնական կայք | stlouis-mo.gov(անգլ.) | ||
| |||
Պատմություն
խմբագրելՄինչ ֆրանսիական գաղութարարների գալը, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է քաղաքը, բնակվում էին հնդկացիները` դամբարանաբլուրների շինարարների մշակույթի ներկայացուցիչները, որոնց շնորհիվ Սենթ Լուիսը ստացել է իր «Դամբարանաբլուրների քաղաք» անվանումը։
Բնակավայրը, որտեղ այժմ գտնվում է Սենթ Լուիս քաղաքը, հիմնադրվել է 1763 թվականին ֆրանսիացիների կողմից։
1766-1768 թվականներին բնակավայրը ղեկավարել է ֆրանսիացի նահանգապետ Լուի Սենտ Անժ դե Բելրիվ։ Այնուհետև վերահսկողությունն անցել է իսպանացի նահանգապետերին։ 1800 թվականին բնակավայրի բնակչությունը կազմում էր մոտ 1000 մարդ։ ԱՄՆ-ն Սենթ Լուիսը ձեռքբերեց Ֆրանսիայից 1803 թվականին գործարքի արդյունքում, որը ստացել է «Լուիզիանական գործարք» անվանումը։
Սենթ Լուիսը պաշտոնապես գրանցվել է որպես քաղաք 1809 թվականի նոյեմբերի 9-ին։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է Միսսիսիպի գետի ափին, նրա մեջ Միսսուրի (գետ) գետի թափվելու վայրից դեպի հարավ։ Սահմանակցում է Սենթ Լուիս շրջանի հետ, սակայն դրա մասը չի համարվում։ Ավարձաններում գտնվում են բլրապատ պրերիաները և Կահոկիա կրաքարային դամբարանաբլուրները։
Կլիմա
խմբագրելՔաղաքում գերակշռում են չափավոր ցամաքային կլիման, քանի որ քաղաքի մոտ չկան ոչ բարձր լեռնազանգվածներ, ոչ էլ խոշոր ջրային տարածություններ։ Տարածքը գտնվում է ինչպես Կանադայից եկող սառը արկտիկական հոսանքների, այնպես էլ Մեքսիկական ծոցի խոնավ արևադարձային զանգվածների ազդեցության տակ։
Միջին ջերմաստիճանը կազմում է 13,5 °C, տեղումների տարեկան քանակը` 980 մմ։ Ամռանը ջերմաստիճանը հասնում է 32 °C-ի, իսկ ձմռանը սովորաբար իջնում մինչև −6 °C: Դիտվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան` −30 °C և ռեկորդային բարձր ջերմաստիճան` 47,2 °C:
1995 և 1999 թվականներին շոգ եղանակի և բարձր խոնավության պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել։
Տարվա ընթացքում 40-50 օրը կարող են լինել ամպրոպային և երբեմն ուղեկցվել մրրկասյուներով։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սենթ Լուիս | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 3,1 | 5,8 | 12,5 | 19,3 | 24,5 | 29,5 | 31,8 | 30,7 | 26,6 | 20,2 | 12,6 | 5,3 | 18,5 |
միջին ջերմաստիճանը (°C) | −1,5 | 1,0 | 7,2 | 13,7 | 18,9 | 24,1 | 26,5 | 25,3 | 21,2 | 14,6 | 7,8 | 1,0 | 13,3 |
միջին նվազագույնը (°C) | −6,2 | −3,8 | 1,9 | 8,0 | 13,3 | 18,7 | 21,3 | 19,9 | 15,8 | 9,0 | 3,1 | −3,3 | 8,1 |
տեղումների քանակը (մմ) | 45,9 | 53,8 | 90,9 | 88,9 | 100,8 | 94,4 | 97,7 | 72,3 | 79,2 | 68 | 83,3 | 76,9 | 952,7 |
Աղբյուր՝ World Climate |
Քաղաքի համայնապատկեր
խմբագրել
Տրանսպորտ
խմբագրելՍենթ Լուիսը սպասարկում է երեք օդանավակայան։ Հասարակական տրանսպորտի համակարգի մեջ մտնոմ է մետրոպոլիտենը, միջքաղաքային, քաղաքային և մերձքաղաքային ավտոբուսները, տաքսի ծառայությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Explore Census Data – St. Louis city, Missouri — United States Census Bureau.
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Missouri QuickFacts from the US Census Bureau Արխիվացված 2013-07-02 Wayback Machine.
- ↑ «American FactFinder». U.S. Census Bureau. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենթ Լուիս» հոդվածին։ |