Եժի Ֆրանցիշեկ Կավալերովիչ (լեհ.՝ Jerzy Franciszek Kawalerowicz, հունվարի 19, 1922(1922-01-19)[1][2][3][…], Գվիզդեց, Q11825633?, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - դեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[4][2][3][…], Վարշավա, Լեհաստան[5]), ծագումով հայ լեհ կինոռեժիսոր, դրամատուրգ։

Եժի Կավալերովիչ
լեհ.՝ Jerzy Kawalerowicz
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1922(1922-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրԳվիզդեց, Q11825633?, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[4][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան[5]
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Նացիստական Գերմանիա և  Լեհաստան
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինԼյուցինա Վիննիցկա
Զբաղեցրած պաշտոններMember of the Sejm of the Polish People's Republic?
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPolish Film Academy? և Stowarzyszenie Filmowców Polskich?
 Jerzy Kawalerowicz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Լեհաստանի Գվոզդեց քաղաքում։ Ըստ իր խոստովանության նախնիները եղել են հայ, որոնք դեռևս 17-րդ դարավերջին, փախչելով հալածանքներից, բնակություն են հաստատել Լեհաստանում[8]։ Պապերն ապրել են Լվովում և լեհական պետությանը մատուցած ծառայությունների համար արժանացել են ասպետական աստիճանի, դրանից էլ առաջացել է նրանց Կավալերով ազգանունը։ Մասնագիտական կրթությունն ստացել է Կրակովի կինոինստիտուտում (1946), ապա ուսումը շարունակել նույն քաղաքի գեղարվեստների ակադեմիայում և ավարտել այն 1948 թվականին։ Նախ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ապա ինքը նկարահանել է ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների, ցուցադրվել աշխարհի շատ երկրներում։ 1953-1954 թվականներին դասավանդել է Լոձ քաղաքի պետական կինոդպրոցում։ 1955 թվականին դարձել է «Կադր» կինոմիավորման գեղարվեստական ղեկավարը և ղեկավարել այն մինչև 1968 թվականը։ 1966 թվականից լեհ կինեմատոգրաֆիստների միության նախագահն է եղել։ Արժանացել է լեհական կառավարության պետական մրցանակների։ 1967 թվականին իր տիկնոջ՝ կինոդերասանուհի Լյուցինա Վինիցկայայի հետ այցելել է Հայաստան[9]։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Կավալերովիչին առաջին հաջողությունը բերել է «Ցելյուլոզ» (1954 թվականին խորհրդային էկրաններում՝ «Կյանքի ճանապարհը») և «Փռյուգիական աստղի ներքո» (1954) դիլոգիան՝ նվիրված լեհ աշխատավորության դասակարգային ինքնագիտակցության արթնացմանն ու պայքարին։ Սուր արկածային ոճով նույն թեման է շոշափում «Ստվեր» (1956, խորհրդային էկրաններում՝ «Ո՞վ է նա») ֆիլմը։ Պատերազմի ողբերգական հետևանքների մասին է պատմում «Մեծ պատերազմի իսկական վերջը» (1957, խորհրդային էկրաններում՝ «Դա չի կարելի մոռանալ») կինոնկարը, իսկ «Գնացք» (1959), «Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց» (1961) և «Փարավոն» (1965) ֆիլմերը հոգեբանական-փիլիսոփայական բնույթի աշխատանքներ են[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кавалерович Ежи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://www.wprost.pl/ar/120446/Zmarl-Jerzy-Kawalerowicz/
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #120236230 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  7. http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
  8. Թահմիզյան Հակոբ, Կինոռեժիսորներ, դերասաններ։ «Սովետական գրող», 1984, գիրք 2, էջ 117-119։
  9. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 89.
  10. Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 279, 1979 թ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Կավալերովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 279