Աբել Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբել Պողոսի Սիմոնյան (օգոստոսի 15, 1922[1], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ[1] - հունիսի 3, 1994, Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1972)։
Աբել Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1922[1] Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ[1] |
Մահացել է | հունիսի 3, 1994 (71 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Հայկական հանրագիտարան հրատարակչություն[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] |
Կոչում | պատմական գիտությունների դոկտոր[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950)։ 1939-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է Երևանի համալսարանի կուսկոմիտեի քարտուղար (1950-1953), ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ (1961-1964), Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ (1965-1974), գլխավոր խմբագիր (1974-1979)։ 1983 թվականից ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի Սովետական Հայաստանի քաղաքների և գյուղերի պատմության բաժնի վարիչն էր։
Գիտական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի խորհրդային ժամանակաշրջանի պատմությանը։
Երկեր
խմբագրել- Երևան. 1920-1967, Երևան, 1968։
- Երևան 2750, Երևան, 1968 (համահեղինակ)։
- Քաղաքամայր Երևանը, Երևան, 1983։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 376)։ |