Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան
Լավինիա Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյանը (ապրիլի 3, 1922[1][2][3], Թիֆլիս, ԱԽՖՍՀ[2][3] - նոյեմբերի 8, 2005[4][3], Երևան, Հայաստան[3]), հայ գեղանկարչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1983)։
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1922[1][2][3] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ[2][3] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 2005[4][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[3] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1951)[2] |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ և գծանկարիչ |
Ժանր | նատյուրմորտ և բնանկար |
Թեմաներ | fine art? |
Պարգևներ | |
Հայր | Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան |
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան Վիքիդարանում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Հայ մեծանուն նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1922 թվականին՝ Թիֆլիսում, նշանավոր հայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Հայրը նրան Լավինիա է անվանել՝ իտալացի նշանավոր նկարիչ Տիցիանի դստեր պատվին։
1935 թվականին Լավինիան ժամանել է Երևան, 1941-1944 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1951 թվականին ավարտել Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտը։
Հոգեբանական ճշմարտացի նրբերանգներով պատկերել է իր ժամանակակիցներին, մարմնավորել Հայաստանի աշխատավոր կանանց։
Ստեղծել Է դիմանկարներ[5] («Ինքնանկար Ս. Ժիլինսկայայի հետ», 1965, «Ռեժիսոր Մ. Վարժապետյանը», 1973, «Ինքնանկար», 1979, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Զուլեյկայի դիմանկարը», 1987, «Արշակ», 2003), բնանկարներ («Ժայռեր», 1976, ՀԱՊ ), նատյուրմորտներ («Նատյուրմորտ արձանիկով», 1965, «Նատյուրմորտ», 1972, «Նատյուրմորտ Վեներայի դիմակով», 2000), խորհրդանշական պատկերներ («Հրեշտակ», 1998), որոնց բնորոշ են գույների և նրբերանգների կենսականությունը[6]։
1962 թվականին Երևանում մասնակցում է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը Հայաստանի Հանրապետությունում չունի տուն-թանգարան, այդ պատճառով նրա աշխատանքների մի մասը դստեր տանն էին պահպանվում։ 2003 թ. օգոստոսին «անհայտ անձինք» մուտք գործելով Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանը՝ գողացան Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի համաշխարհային 21 գլուխգործոցները, որը երբեք չբացահայտվեց։ Ծանր ապրումներից և իրավիճակի անկարողությունից՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը հիվանդացավ և մահկանացուն կնքեց 2005 թվականին[7][8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 224.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1. — էջ 193.
- ↑ 4,0 4,1 4,2 http://en.isabart.org/person/148996
- ↑ «Դիմանկարը Լ. Բաժբեուկ-Մելիքյանի գեղանկարչության մեջ»(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Նկարների գողությունը՝ օրինաչափություն»։ Վերցված է 2009 թ․ մայիսի 7
- ↑ «Bazhbeuk-Melikian Lavinia»։ mamy.am։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին։ Վերցված է 2016 թ․ հունիսի 7
Արտաքին հղումներԽմբագրել
Նկարչուհու հայտնի գործերից է "Ապարներ, Շորժա", որը գտնվում է Հայաստանի Ազգային Պատկերասրահում Archived 2007-10-25 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 224)։ |