Բացել գլխավոր ցանկը

Վիկրամ սամվատ (Սամվատի օրացույց), Հնդկաստանում տարածված[1] օրացույց, որում տարվա երկարությունը կապված է լուսնային ամիսների երկարության հետ: Այս օրացույցի վրա է հիմնված ժամանակակից նեպալյան օրացույցը[2][3]:

Տարածում և ծագումԽմբագրել

Վիկրամ սամվատը հիմնականում կիրառվել է Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական մասերում: Տարեգրությունը այս համակարգում սկսվում է Մ.թ.ա. 57 թվականից և կապվում է Վիկրամի անվան հետ, կամ Վիկրակադիտյայի, ում նվիրված են բազմաթիվ լեգենդներ և ասքեր, դրանց մեջ նա բնութագրվում է որպես ազգային հերոս և անթերի տիրակալ: Նրա մասին ասվում է, որ նա դուրս է վռնդել Հնդկաստանից օտարերկրյա զավթիչներին: Լեգենդների մեծամասնությունում Վիկրամը նկարագրվում է, որպես տիրակալ, որը պատրաստ էր զոհել իրենով սեփական ազգի բարեկեցության համար: Վիկրամադիտյայի անունը դարձավ խորհրդանիշ և տիտղոս, նրանից հետո եկած տիրակալների համար:

Հնդկաստանի պատմության մեջ բազմաթիվ տիրակալներ իրենց մետաղադրամների վրա նշում էին «Վիկրամադիտյա» տիտղոսը, և այդ տիրակալներից որն է սկիզբ դրել «Վիկրամ սամվատին» վիճելի հարց է:

Գրիգորյան օրացույցի 1970 թվականին համապատասխանում է Վիկրամ սամվատի 2026—2027 թվականները:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հնդկաստանի հայտնագործումը», Ջավահարլալ Ներու, 1944 թ.
  2. Masatoshi Iguchi (2015)։ Java Essay: The History and Culture of a Southern Country։ TPL։ էջ 135։ ISBN 978-1-78462-885-7 
  3. Edward Simpson (2007)։ Muslim Society and the Western Indian Ocean: The Seafarers of Kachchh։ Routledge։ էջեր 113–114։ ISBN 978-1-134-18484-2