Բացել գլխավոր ցանկը

Օհան Դուրյան

հայ դիրիժոր, կոմպոզիտոր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1922 թ. Երուսաղեմում։ Տեղում կոմպոզիցա և խմբավարություն ուսանած երաժիշտն այնուհետև համերգային շրջագայությունների է մեկնում Եվրոպա և զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։

Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։

1962-1969 թվականներին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։ Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում։ Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-1968 թվականներին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվում երաժշտասերների դատին։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։

1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Դուրյանը հեռացավ Հայաստանից Մոսկվա։ Ավելի ուշ Հայաստանում միացավ 2008 թվականին ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը։

 
Օհան Դուրյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։

ԳրականությունԽմբագրել

  • Մահտեսյան Ռ., Խոսող ձեռքեր, Երևան, 1999:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել